Located in RA Government
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
6 - Disagree
Սույն որոշման (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է` Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) կիրարկման ընթացքում ի հայտ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Որոշման ներկայիս տարբերակում առկա է տեխնիկական վրիպակ, այն է՝ Որոշման 2-րդ կետում նշված է, որ նախատեսված օժանդակությունը տրամադրվելու է 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար, սակայն, ըստ էության, օժանդակությունը տրամադրվելու է 2025 թվականի փետրվարի 1-ից մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ կատարված արտահանումների համար։
Որոշման Հավելվածով արտահանողի կողմից ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ներկայացվող փաստաթղթերի ցանկում առանձին նշված է տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ, այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու, հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ։ Սակայն հարկ է նշել, որ, ըստ էության, փաստաթղթերի ցանկում արդեն իսկ նշված է ներմուծման հայտարարագրի պատճեն, որը ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ (այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու), հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ տեղեկություն տրամադրում է։ Ուստի անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել Որոշման մեջ և վերոնշյալ տարբերակները դիտարկել որպես այլընտրանքային տարբերակներ։
Միաժամանակ, հարկ է նշել, որ Որոշմամբ սահմանված՝ արտահանողի նկատմամբ հայտի ներկայացման օրվան նախորդող 365 օրերի ընթացքում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ գանձելու վերաբերյալ վարչական վարույթ հարուցված չլինելու դրույթը սահմանափակում է Որոշման նպատակի ամբողջությամբ և արդյունավետ կերպով իրականացումը, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի դրույթներով տնտեսավարողի նկատմամբ վարչական վարույթի հարուցման դեպքերը բազմաթիվ են և բազմապիսին, ընդհուպ՝ մինչև առաջացած տեխնիկական խնդիրների պատճառով հաշվարկներ չներկայացնելու կամ տնտեսավարողի մոտ առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով հարկի գումարի վճարման՝ թեկուզ մեկ օր ուշացումը։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ Որոշմամբ սահմանված օժանդակության շահառու ենթադրում են լինել այն տնտեսավարողները, որոնք չեն տիրապետում այնքան ֆինանսական ռեսուրսների, որ գործունեության ցանկացած պահի երբևէ իրենց մոտ չառաջանան ֆինասական խնդիրներ, բայց միևնույն ժամանակ ունեն հետագա զարգացման, արտադրության ծավալների և արտահանման հնարավորություն, ուստի սույն դրույթի կիրառումը նպատակահարմար չէ։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակում ու իրականացում։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծով նախատեսվում է բացառել որոշման մեջ առաջացող տարընթերցումները, բացառել որոշման կիրարկման ընթացքում առաջացող և ծրագրի իրականացումը վարչարարարկան առումով անհարկի խոչընդոտող պայմանների առաջադրումը, ինչպես նաև Որոշման պայմանները առավելագույնս համապատասխանեցնել Որոշմամբ նախատեսված նպատակի իրականացմանը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Առաջարկվող Նախագծի ընդունումը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել Որոշման իրագործումը, որն ուղղված է խթանել միջազգային շուկա հայկական արտադրության ապրանքների արտահանումը, արտահանման ծավալների ավելացումը ինչպես կնպաստի հայկական բրենդի ճանաչմանը։ Հարկ է նշել, որ Եվրոպական միության անդամ երկրներ և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն նախագծով սահմանվող ապրանքներ արտահանելու նպատակով՝ համաձայն կատարված գնահատականների՝ փոխհատուցման գումարը կազմելու է մոտ 15 մլրդ դրամ։ Միաժամանակ նախատեսվում է, որ նշյալ փոխհատուցման դեպքում նախագծով սահմանված փոխհատուցման ենթակա ապրանքների մասով հաջորդ տարվա արտահանման ծավալները կաճեն մոտ 15%-ով։
Երկարաժամկետում մրցունակության տեսանկյունից հնարավորություն կտա ապահովել միջազգային շուկաներում տարատեսակ տեղական արտադրանքների ներկայացվածությունը, արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը և արտահանման խթանման ապահովումն ու զարգացումը։
-
Discussed
10.03.2025 - 26.03.2025
-
Type
Decision
-
Area
Economy, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 619
Print