««Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»
-
0 - Agree
-
7 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ
ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 12-ի ՀՕ-157-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի՝
- 5-րդ մասում «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների» բառերով և «տարածքային» բառը փոխարինել «ընտրատարածքային» բառով.
- 5-րդ մասի երկրորդ նախադասությունը «Մյուս» բառից հետո լրացնել «՝ մեծամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների» կետադրական նշանով և բառերով.
- 6-րդ մասը «Տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահն ընտրությունների» բառերից հետո լրացնել «(հանրաքվեների)» բառով, իսկ «հանձնաժողովի նախագահի տեղակալը» բառերը փոխարինել «հանձնաժողովի քարտուղարը» բառերով։
Հոդված 2. Օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասում՝
- առաջին նախադասության «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող» բառերով և հանել «աշխատակազմի կենտրոնական ապարատի» բառերը․
- երկրորդ նախադասության «Կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատակազմի առանձնացված ստորաբաժանումների» բառերը փոխարինել «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների սպասարկումն իրականացնող՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի» բառերով, իսկ «Երևանի, Գյումրու, Վանաձորի ավագանու ընտրությունների, ինչպես նաև տարածքային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում գտնվող 5 և ավելի համայնքներում կամ 5-ից պակաս համայնքներում, որոնց ընտրողների ընդհանուր թիվը միասին գերազանցում է 10.000-ը համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի ընտրություն» բառերը փոխարինել «համամասնական ընտրակարգով անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ» բառերով։
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
07.03.2025 - 28.03.2025
-
Type
Law
-
Area
Civil service
-
Ministry
Civil Service Office of the Office of the Prime Minister
Views 584
Print