Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ի N 78-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

61%39%

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

 

 

«____ » ___________2025 թ.                                                   N____________-Ն

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ

 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-ի N 78-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

__________________________________________________________________

 

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1-ին կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2014 թվականի մարտի 17-ի «ՀՀՇՆ 21-01-2014 «Շենքերի և շինությունների հրդեհային անվտանգություն» շինարարական նորմերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 82 հրամանում փոփոխություն կատարելու մասին» N 78-Ն հրամանի հավելվածի՝

1) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Այն շենքերի համար, որոնց վերաբերյալ բացակայում են հակահրդեհային նորմեր, ինչպես նաև 60 մ-ից ավելի բարձրությամբ սույն նորմերի 39-րդ կետի 1-ին ենթակետում նշված Գ1.3 գործառական հրդեհային վտանգավորության դասի շենքերի, 50 մ-ից ավելի բարձրությամբ գործառական հրդեհային վտանգավորության այլ դասերի շենքերի և մեկից ավելի թվով ստորգետնյա հարկերով շենքերի, ինչպես նաև առանձնահատուկ բարդության և յուրահատուկ կառուցվածքով շենքերի հրդեհային պաշտպանությունը անհրաժեշտ է իրականացնել միջազգային փորձի կիրառմամբ՝ համապատասխան գիտական, մասնագիտական ներուժ և նախագծային փորձառություն ունեցող կազմակերպության կողմից մշակված «Հատուկ տեխնիկական պայմանների» համաձայն, որը տվյալ շենքի, շինության, կառույցի հրդեհային պաշտպանության, անվտանգության նախագծային լուծումների և դրանց իրականացման առանձնահատկությունները սահմանող և սույն նորմերը լրացնող փաստաթուղթ է:»,

2) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6. «Հատուկ տեխնիկական պայմանները» համաձայնեցվում են պատվիրատուի, ՀՀ ներքին գործերի նախարարության, ՀՀ հրդեհային անվտանգության հսկողություն իրականացնող պետական լիազոր մարմնի հետ և հաստատվում են քաղաքաշինության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի կողմից:»։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

                                                                                                                      

  • Discussed

    07.03.2025 - 22.03.2025

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 626

Print

Suggestions

Արտակ Պողոսյան

08.03.2025

Շատ շնորհակալ եմ նման դրական նախագիծ ներկայացնելու համար։ Ցավում եմ, որ պարտադիր պետք է լինի ՀՀ վարչապետի հանձնարարականը, որ տեղից շարժվեք։

See more