Lilia Zaqaryan
12.03.2025
Sxalmamb koxm em qvearkel.Dem enq es naxagcin.Sharunakeq 40+10 cragir@ bolori hamar
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ԲՌՆԻ ՏԵՂԱՀԱՆՎԱԾ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՀՐԱՏԱՊ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21-Ի N 1833-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Նախագծի նպատակը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին կյանքի դժվարին իրավիճակը հաղթահարելու համար լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելն է:
ՀՀ կառավարությունը 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշմամբ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կեցության այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցություն է տրամադրվելու մինչև 2025 թվականի ապրիլ ամիսը, որից հետո՝ ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշմամբ 2025 թվականի ապրիլ ամսվանից սոցիալական աջակցություն է տրամադրվելու բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց:
Վերոգրյալով պայմանավորված՝ սոցիալական աջակցության շարունակակականության ապահովման անհրաժեշտություն է առաջացել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքների դեպքում՝ կանխելու վերջիններիս սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը:
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Նախագծով նախատեսվում է հրատապ սոցիալական աջակցություն տրամադրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին, բացառությամբ՝
1) պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին.
2) պետական աջակցությամբ հյուրանոցներում կամ հյուրատներում ժամանակավոր բնակվող ընտանիքներին․
3) ընտանիքների, որոնց անդամներից մեկը Հայաստանի Հանրապետությունում ունի սեփականության կամ ընդհանուր համատեղ կամ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (50 տոկոս և ավելի մասնաբաժնով) պատկանող բնակության համար նախատեսված բնակելի անշարժ գույք։
Նախագծով ներկայացվող միջոցառման շրջանակում սոցիալական աջակցությունը կտրամադրվի 3000 ընտանիքների՝ ամենամսյա դրամական աջակցության ձևով՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ ամիսների համար, որի ամսական չափը կազմում է՝
1) ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար՝ 40000 դրամ.
2) սկսած ընտանիքի բռնի տեղահանված երկրորդ անդամից՝ ընտանիքի յուրաքանչյուր բռնի տեղահանված անդամի համար՝ 10000 դրամ:
Նախագծով առաջարկվում է նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման մեջ կատարել լրացում, մասնավորապես որոշման N 2 հավելվածի 6-րդ կետում, որպես դիմումի մերժման պատճառ նախատեսել նաև այն, որ դիմումը մերժվում է այն անձի մասով, ով Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ չի գտնվում Հայաստանի Հանրապետությունում:
2. Կարգավորման առարկան
Նախագծով կարգավորվում են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցություն տրամադրելու հետ կապված հարաբերությունները։
3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի կիրառման դեպքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 3000 սոցիալապես անապահով ընտանիքներ մինչև 2025 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ կստանան ամենամսյա դրամական աջակցություն՝ դրանով իսկ կանխարգելելով նրանց սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 1.2-րդ կետից, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների լուծումը շարունակում են լինել ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում։
5. Նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:
Միջոցառման իրականացման համար պահանջվող տարեկան ֆինանսական միջոցների չափը կանխատեսվում է 1,838,700.0 հազ. դրամ՝ 3000 ընտանիքներին (11430 անդամ, որից ընտանիքի 2-րդ անդամների թիվը՝ 8430) 9 ամիս դրամական աջակցություն վճարելու համար՝ 9ամիս*(3000ընտանիք*40000դրամ+8430անդամ*10000դրամ):
Նախատեսվում է պահանջվող գումարը տրամադրել ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի 1225 ծրագրի «12018 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին սոցիալական աջակցության տրամադրում և բնակարանային ապահովության խնդրի լուծում» միջոցառման համար հատկացված միջոցներից:
Duration
Type
Decision
Area
Social welfare
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 15853
Print12.03.2025
Sxalmamb koxm em qvearkel.Dem enq es naxagcin.Sharunakeq 40+10 cragir@ bolori hamar
11.03.2025
1.Նախագծի հիմնավորման վերաբերյալ դիտարկումներ Ներկայացված նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ դրա ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշմամբ տրամադրվող աջակցությունը ապրիլ ամսվանից դադարեցնելու հանգամանքով: Նշվում է, որ սոցիալական աջակցության շարունակականության ապահովման անհրաժեշտություն է առաջացել՝ կանխելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը: Սակայն, ուսումնասիրելով նախագծի բովանդակությունը, հարկ է արձանագրել, որ այն չի կարող լիարժեք իրականացնել այդ նպատակը հետևյալ հիմնավորումներով. Առաջարկվող աջակցության անբավարար չափը Նախագծով նախատեսված աջակցության չափը՝ ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար 40,000 դրամ, իսկ հաջորդ անդամներից յուրաքանչյուրի համար 10,000 դրամ, ակնհայտորեն անբավարար է Հայաստանի Հանրապետությունում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական պայմաններում: Այս եզրահանգումը պայմանավորված է հետևյալ օբյեկտիվ հանգամանքներով. • Ներկայիս բնակարանների վարձակալության շուկայում միջին վարձավճարները գերազանցում են առաջարկվող աջակցության չափը, • Աշխատաշուկայում առկա են տարիքային խտրականության դրսևորումներ, որոնք սահմանափակում են տեղահանված անձանց աշխատանքի տեղավորման հնարավորությունները, • Սպառողական ապրանքների գների շարունակական աճը, որը խիստ անբարենպաստ է ազդում սոցիալապես խոցելի խմբերի վրա: Հետևաբար, առաջարկվող աջակցության չափը չի կարող ծառայել նախագծով հռչակված նպատակին՝ կանխելու վերոնշյալ ընտանիքների սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացումը և կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու ռիսկը: 2.Եզրութաբանական անճշտությունները Նախագծում գործածված «ընտանիքի առաջին բռնի տեղահանված անդամի համար» ձևակերպումը ճշգրիտ չէ և կարող է գործնականում տարընթերցումների տեղիք տալ: Առավել նպատակահարմար է կիրառել «դիմումը ներկայացրած անձի» կամ «ընտանիքի գլխավոր անդամի» ձևակերպումները, որոնք առավել հստակ են և համապատասխանում են ՀՀ օրենսդրությամբ ընդունված տերմինաբանությանը: 3.Շահառուների սահմանափակ թվի խնդիրը Նախագիծը նախատեսում է աջակցություն տրամադրել ընդամենը 3,000 շահառուի, ինչը ենթադրում է, որ սահմանված պահանջներին համապատասխանող ոչ բոլոր անձինք կունենան հնարավորություն օգտվելու տվյալ ծրագրից: Այս սահմանափակումը կարող է դիմումների մերժման հիմք հանդիսանալ: Նման մոտեցումը խնդրահարույց է մի շարք հիմնարար իրավական սկզբունքների տեսանկյունից․ • Պետության կողմից օգնության տրամադրման սահմանափակումը միայն թվաքանակի հիմքով խախտում է օրենքի առջև բոլորի հավասարության հիմնարար սկզբունքը: Եթե անձն ունի համապատասխան իրավական կարգավիճակ, պետք է ունենա նաև պետության կողմից աջակցություն ստանալու իրավունք՝ անկախ դիմելու ժամանակահատվածից կամ այլ դիմորդների քանակից: • Սոցիալական պաշտպանության համակարգի հիմքում ընկած են հասցեականության, համաչափության և իրավունքների հավասար պաշտպանության սկզբունքները: Համաձայն այս սկզբունքների՝ սոցիալական աջակցությունը պետք է տրամադրվի ըստ կարիքի և խոցելիության, այլ ոչ թե պայմանավորված լինի նախապես սահմանված թվային սահմանափակմամբ: • Սահմանափակ թվով շահառուների ընտրությունը ստեղծում է կամայականության տարր, երբ նույն իրավական կարգավիճակ ունեցող անձինք կարող են ստանալ տարբեր մոտեցումներ՝ պայմանավորված միայն դիմելու ժամանակով կամ այլ ոչ էական հանգամանքներով: • Սահմանափակ շահառուների քանակի պայմաններում կառաջանան լրացուցիչ վարչարարական պարտականություններ՝ 1. Դիմումների ընդունման հստակ ժամանակային սահմանափակումներ 2. Դիմումների գնահատման բարդ չափանիշներ՝ ովքեր պետք է ստանան աջակցություն 3. Բողոքարկման և վերանայման մեխանիզմներ Աջակցության տրամադրման քանակական սահմանափակումը ոչ միայն խախտում է իրավական հիմնարար սկզբունքները, այլև ստեղծում է լուրջ սոցիալական լարվածության ռիսկեր՝ արդեն իսկ խոցելի խմբերի շրջանում: Սա հատկապես անընդունելի է հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը գնում է հարկադիր տեղահանված անձանց մասին, ովքեր հայտնվել են ծայրահեղ ծանր կացության մեջ՝ իրենցից անկախ պատճառներով: 4. Շահառուների ցանկի սահմանափակումը Նախագծով սոցիալական աջակցություն նախատեսվում է տրամադրել միայն այն ընտանիքներին, որոնց առնվազն մեկ անդամի տվյալներն առկա են ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 3-ի N 1675-Լ որոշմամբ հաստատված միջոցառման շրջանակում շահառուների կամ Օպերատիվ շտաբի տրամադրած ցուցակներում: Այս մոտեցումը բացառում է այն անձանց, ովքեր փաստացի բռնի տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից, սակայն տարբեր պատճառներով նրանց տվյալները չեն ներառվել վերոնշյալ ցուցակներում: Այս խնդիրը արդեն իսկ բազմիցս արձանագրվել է նախորդ որոշումների կիրառման ընթացքում, սակայն չի ստացել իրավական լուծում: 5. Ընտանիքի հասկացության սահմանման բացակայությունը Նախագծում բացակայում է «ընտանիք» հասկացության սահմանումը, ինչը հետագայում կարող է առաջացնել տարբեր մեկնաբանություններ և գործնական խնդիրներ: Հաշվի առնելով տեղահանված անձանց առանձնահատուկ իրավիճակը, անհրաժեշտ է հստակեցնել, թե ովքեր են կազմում ընտանիքի անդամների շրջանակը՝ սույն որոշման իմաստով: Ամփոփելով վերոնշյալ դիտարկումները, անհրաժեշտ է ընդգծել, որ ՀՀ իրավական համակարգում արդեն իսկ գործում են սոցիալապես անապահով ընտանիքների պաշտպանության մեխանիզմներ։ Մասնավորապես, «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքը սահմանում է ընտանիքների անապահովության գնահատման բազմագործոն համակարգ, որի միջոցով իրականացվում է համակողմանի և օբյեկտիվ գնահատում՝ սոցիալական աջակցություն տրամադրելու նպատակով։ Սակայն, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց պարագայում պետք է հաշվի առնել նրանց առանձնահատուկ կարգավիճակից բխող հետևյալ իրավական և փաստական հանգամանքները. • Բռնի տեղահանված անձինք ունեն միջազգային իրավունքով ճանաչված հատուկ կարգավիճակ, որն առաջացնում է պետության լրացուցիչ պարտավորություններ։ • ՀՀ-ն, որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, պարտավոր է ապահովել բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանությունը, այդ թվում՝ նրանց սոցիալ-տնտեսական իրավունքների իրացումը։ • Ի տարբերություն սոցիալապես անապահով այլ խմբերի, բռնի տեղահանված անձինք կորցրել են իրենց բնակարանները, գույքը, աշխատանքը և ապրուստի այլ միջոցները՝ անմիջականորեն հակամարտության արդյունքում։ Վերոնշյալի համատեքստում, առաջարկվող նոր նախագիծը, իր անբավարար աջակցության չափով և շահառուների սահմանափակ շրջանակով, չի կարող ապահովել տեղահանված անձանց սոցիալական պաշտպանության համարժեք մակարդակ։ Հաշվի առնելով այս հանգամանքները, առաջարկում ենք ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 12-ի N 1763-Լ որոշմամբ սահմանված՝ կեցության և կոմունալ ծախսերի համար տրամադրվող սոցիալական աջակցությունը շարունակել նույն պայմաններով՝ որպես առավել համարժեք և արդյունավետ լուծում տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական խնդիրների հաղթահարման համար։ Այս որոշումն առավել համապարփակ կերպով է արտացոլում բռնի տեղահանված անձանց իրական կարիքները և ապահովում է նրանց բնակարանային պայմանների տարրական անհրաժեշտությունների բավարարումը։
11.03.2025
Դեմ եմ ես և իմ ընտանիքս
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.