Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԵՐԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ) ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

ՀՐԱՄԱՆ

 

«___»____________ 2025  թ        No __________ Ն

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆԵՐԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ (ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՍՈՒՄ) ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԵՐԵՔ ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԻՉԻ՝ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ, ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԵՎ ԱՐԴՅՈՒՆՔԻ ՀԱՄԱԼԻՐ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Սահմանել՝ առողջապահության բնագավառում ներկազմակերպական (բժշկական հաստատության ներսում) մակարդակում բժշկական օգնության և սպասարկման երեք հիմնական բաղադրիչի՝ կառուցվածքի, գործընթացի և արդյունքի համալիր գնահատման և բարելավման անընդհատությունն ապահովող գործընթացի իրականացման կարգն` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշոտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

3. Սույն հրամանի հավելվածով սահմանված ինքնագնահատումը`

1) Երևան քաղաքում հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրականացնում են մինչև 2025 թվականի օգոստոսի 1-ը.

2) Հայաստանի Հանրապետության մարզերում հիվանդանոցային և արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրականացնում են մինչև 2025 թվականի սեպտեմբերի 1-ը.

3) Երևան քաղաքում միայն արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն իրականացնում են մինչև 2025 թվականի նոյեմբերի 30-ը.

4) Հայաստանի Հանրապետության մարզերում միայն արտահիվանդանոցային պայմաններում բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններն ինքնագնահատումն իրականացնում են մինչև 2026 թվականի օգոստոսի 1-ը։

5. Սույն հրամանի հավելվածով սահմանված կարգի 7-րդ կետի դրույթները տարածվում են սույն հրամանի 3-րդ կետով սահմանված` կազմակերպությունների համար` նշված ժամկետների ավարտից հետո:

                                                                  

 Ա.ԱՎԱՆԵՍՅԱՆ

  • Discussed

    06.03.2025 - 21.03.2025

  • Type

    Order Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2220

Print

Related documents / links

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: