Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 387-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

60%40%

  

ՆԱԽԱԳԻԾ

 

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ

ՀՐԱՄԱՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-Ի N 387-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   Ե Մ ՝

 

  1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի 2006 թվականի նոյեմբերի 24-ի «Թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի և ռեեստրի վարման գրքի ձևերը հաստատելու մասին» N 387-Ն հրամանի N 1 հավելվածում (այսուհետ՝ Հավելված) կատարել հետևյալ լրացումները.

1) Հավելվածը 1-ին կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին և 1.2-րդ կետերով.

«1.1 ____________________________________________________________

(օբյեկտը շահագործող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)

1.2 ____________________________________________________________

(չշահագործվող օբյեկտը տնօրինող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն)»,

2) Հավելվածի 3-րդ կետում «վայրը» բառից հետո լրացնել «(հասցեն, օբյեկտը ներառող անշարժ գույքի սահմանների շրջադարձային (բեկման) կետերի X և Y կոորդինատները)» բառերով և կետադրական նշաններով,

3)  Հավելվածի 12-րդ կետում «200» թիվը փոխարինել «20» թվով։

  1. Սույն հրամանն ուժի ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

 

                                                                                                                                                          Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

«----»----------2025թ.

 

  • Discussed

    04.03.2025 - 19.03.2025

  • Type

    Order

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 613

Print