Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունվարի 31-ի N 73-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին
-
5 - Agree
-
6 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի «ՎԱՐԿԱՆԻՇԱՅԻՆ ՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԿԱԶՄԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 73-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ (ԱՅՍՈՒՀԵՏ՝ ՆԱԽԱԳԻԾ)
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ (այսուհետ՝ 1902-Լ որոշում) հաստատված N 1 հավելվածով նախատեսված է «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» միջոցառումը, որի ակնկալվող արդյունքներից է հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերի բարելավումը։ Ելնելով 1902-Լ որոշմամբ նախատեսված միջոցառման ապահովման անհրաժեշտությունից՝ 2024 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունվել և դեկտեմբերի 23-ին ուժի մեջ է մտել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն oրենքը (այսուհետ՝ Օրենք)։ Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 11-րդ հոդվածը, որը վերաբերում է վարկանիշային ցուցակների կազմմանը և վարկանիշային ցուցակներից պաշտոն զբաղեցնելուն, շարադրվել է նոր խմբագրությամբ։ Համապատասխան հոդվածի փոփոխությամբ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել վերանայելու նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հունվարի 31-ի «Վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման կարգը սահմանելու մասին» N 73-Ն որոշումը։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Նախագծով առաջարկվող փոփոխությունը բխում է Օրենքով սահմանված կարգավորումների բովանդակությունից, ինչպես նաև իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները լուծելու, ոչ հստակ կարգավորումները որոշակիացնելու, վարկանիշային ցուցակները կազմելու համար անցկացվող թեստավորման և հարցազրույցի կազմակերպման ընթացքում արձանագրված խնդիրները լուծելու անհրաժեշտությունից։ Վարկանիշային ցուցակների կառավարումը արդյունավետ դարձնելու նպատակով Նախագծով առաջարկվում է վարկանիշային ցուցակում գրանցված թեկնածուին հանել վարկանիշային ցուցակից, եթե վարկանիշային ցուցակում գրանցվելուց հետո նշանակվել է հանրային ծառայության պաշտոնի կամ դիմում է ներկայացրել իրեն վարկանիշային ցուցակից հանելու համար։ Ներկա դրությամբ վարկանիշային ցուցակում գրանցված են բազմաթիվ քաղաքացիներ, որոնք ժամանակի ընթացքում համակարգում զբաղեցնում են հանրային ծառայության պաշտոններ կամ կատարում են այլ աշխատանք և չեն մասնակցում Մ6, Մ7 և Մ8 պաշտոնների համար համապատասխան մարմինների կողմից հայտարարված մրցույթների հարցազրույցի փուլին, ինչը խոչընդոտ է հանդիսանում հաջորդական համարներում գրանցված քաղաքացիների համար հարցազրույցի մասնակցելու իրավունքից օգտվելու համար։
Նախագծում շեշտը դրվել է նաև ընթացակարգերի հնարավորինս ինքնաշխատ ապահովման և մարդկային գործոնի դերի նվազեցման վրա։
- Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է բարելավել հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերը, հստակեցնել ժամկետները, հանել կամ վերաձևակերպել այն իրավակարգավորումները, որոնք օրենսդրական կարգավորումների պայմաններում պրակտիկայում կիրառելի չեն կամ խնդրահարույց են։
- 4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագծով ներկայացված փոփոխությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածով նախատեսված «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» միջոցառման ակնկալվող արդյունքից՝ հանրային ծառայության համակարգում անձնակազմի հավաքագրման և համալրման ընթացակարգերի բարելավման պահանջից, ինչպես նաև ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի «Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարությունը, 2023-2025 թվականների ճանապարհային քարտեզը և արդյունքային շրջանակը հաստատելու մասին» N 1691-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածով նախատեսված «Հանրային ծառայության մրցունակության բարձրացում» ռազմավարական նպատակի «Պետական հատվածում ոչ ֆինանսական շահադրդման համակարգի լավարկում» 4․2 ենթակետով սահմանված միջոցառման բովանդակությունից։
-
Discussed
04.03.2025 - 19.03.2025
-
Type
Procedure
-
Area
Civil service
-
Ministry
Civil Service Office of the Office of the Prime Minister
Views 463
Print