Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

81%19%

ՆԱԽԱԳԻԾ

 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

______________2025 թվականի N ___-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի պահանջի, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Աբովյան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման՝ ներհամայնքային, տեղական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների տարանցիկ հատվածների մասով՝ համաձայն հավելվածի։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                          ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ

  • Discussed

    03.03.2025 - 18.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 502

Print

Suggestions

Նորայր Գրիգորյան

11.03.2025

Քաղաքի Սահմանադրության հրապարակի երթևեկության սխեմայից ակնհայտ է, որ լիցքավորման կայանների մուտքի ու ելքի հնարավորությունները լիովին վերացվում են։ Այնինչ` պետությունը պոզիտիվ պարտավորություն է կրում բոլոր սուբյեկտների սեփականության իրավունքից բխող իրավազորություններն ապահովելու հարցում, որի մասին իրենց որոշումներում հետևողականորեն նշել են ՄԻԵԴ֊ը, ՀՀ Սահմանադրական և վճռաբեկ դատարանները։ Ավելին` համայնքը, չսպասելով նշված սխեմայի ուժի մեջ մտնելուն` արդեն իսկ փաստացի այդ հատվածներում տեղադրել է նախագծով սահմանվող ճանապարհային նշանն ու կատարել գծանշումը, որոնք, ըստ datalex.am կայքից բխող տեղեկությունների` վիճարկվել են ՀՀ վարչական դատարանում։ Ուստի` առաջարկվում է նախ` պարզել համայնքի կողմից կատարված նման գործողությունների իրավաչափությունը, այնուհետև հարցը դիտարկել ընդունման ենթակա սխեմայով սեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու տեսանկյունից։ Շնորհակալություն

Շահեն Շահինյան

04.03.2025

Շատ ողջունելի է նմանատիպ փաստաթղթի մշակումն ու ընդունումը քանի որ այն կենսական նշանակություն ունի տվյալ համայնքի բնակչության և այդ համայնքի այցելուների համար։ Առավել ողջունելի է որ հաստատվող սխեման հրապարակվում է և հասանելի է դառնում բնակչության համար։ Սակայն սխեման կազմված է բավականին հնացած տեխնոլոգիայով, սխեման թերի է այնքանով որ հնարավոր չէ հասկանալ թե այս թաստաթղթով սահմանված ճանապարհային երևեկության կարգավորման նշաններից շատերը որտեղ են տեղադրվելու։ Անհրաժեշտ է մշակել թվային (էլեկտրոնային) միջավայրում այս նշանների տեղադրման սխեմա, իսկ որոշումների հավելված դարձնելիս նշել նշանների հեռավորությունը, սխեմայի վրա հնարավոր դարձնել իդենտիֆիկացնել դրանց տեղադրման հստակ վայրերը։ Բացի դա որոշման մեջ բացակայում է սույն սխեմայի մշակման հիմնավորումը։ Այն չի պատասխանում գլխավոր հարցերին ինչու է սխեման կազմվել այսպես, ինչ հետազոտությունների հիման վրա, ինչ տվյալների հիման վրա, ինչպիսիսն է տրանսպորտի ինտենսիվությունը, ինչպիսին է բնակչության խտությունը և բազում այլ ցուցանիշներ։ Սխեման դիտարկելիս պարզ է դառնում որ այն կազմվել է կադաստրային քրատեզների հիման վորա, որը այնքան անճշտություններ է պարունակում որ կիրառելի չէ այս աշխատանքների համար։ Անհրաժեշտ է իրականացնել աշխատանք տեղանքում և անհրաժեշտության դեպքում չափումների միջոցով կատարել ճանապարհային ցանցի իրական չափերի պատկերում սխեմայում։ Սխեմաներում բացակայում են մայթերը, որոնք կարևորագույն մաս են կազմում այս գործընթացի։ Ընդհանուր առմամբ գաղափարը լավն է իրականացումը վատ։ Առաջարկում եմ վերանայել մշակված սխեմաները, դրանք դրաձնել առավել դետալային, տալ նշանների տեղադիրքի հստակ նշում և լրացնել երթևեկության անվտանգության մաս կազմող բաց թողնված մյուս դետալները։

See more