Under development
«Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ 2025-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
«Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի «Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագիրը հաստատելու մասին» N 2083-Լ որոշման 2-րդ կետից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով սահմանվում է Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի իրականացման գործողությունների ծրագիրը, որում ներառված ծրագրերն ու միջոցառումներն ուղղվելու են հետևյալ ռազմավարական նպատակներին`
- մարզային քաղաքները ներառող համայնքներում ոչ գյուղատնտեսական, բարձր արտադրողականություն ունեցող զբաղվածության աճ,
- 18-29 տարեկան չսովորող, չաշխատող երիտասարդների զբաղվածության աճ՝ հմտությունների շարունակական զարգացման, դրանց իրացման հնարավորությունների ընդլայնման և արտադրողականության բարձրացման միջոցով,
- կանանց զբաղվածության աճ՝ աշխատաշուկայում նրանց ներուժի ամբողջական և երկարաժամկետ իրացման, ինչպես նաև ձեռներեցության զարգացման միջոցով, մասնավորապես՝ թիրախավորելով միջին տարիքի (30-40) կանանց զբաղվածությունը,
- ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող, առանց սահմանափակումների աշխատունակ շահառուների ինտեգրում՝ սոցիալական նպաստի համակարգի արդյունավետության բարձրացման միջոցով,
- զբաղվածության ոլորտում պետական քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից «ԱՄԵՐԻԱ» կառավարման խորհրդատվական ծառայության և «ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» խորհրդատվական ընկերության աջակցությամբ։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի իրականացման արդյունքում նախատեսվում է ապահովել Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրով սահմանված արդյունքային ցուցանիշները։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծով նախատեսվող ռազմավարական ծրագրերի և միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով անհրաժեշտ ֆինանսական միջոցների չափերը կքննարկվեն յուրաքանչյուր տարվա բյուջետային գործընթացների շրջանակներում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թ. ռազմավարության և ՀՀ կառավարության ծրագրի այնպիսի նպատակներից, ինչպիսիք են զբաղվածության աճը, կյանքի որակի բարելավումը, մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի աճը և աղքատության նվազումը: Այն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 2083-Լ որոշմամբ հաստատված՝ Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրից։
-
Discussed
03.03.2025 - 19.03.2025
-
Type
Decision
-
Area
Job and employment
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 487
Print