Add to favourites
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - Agree
-
3003 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արարատ Մովսեսյան 27.02.2025 19:43:23 | Առաջարկ-դիտարկում Վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի վերաբերյալ Օրենքի նախագծով առաջարկվում է վերացնել վիճարկման հայցի դեպքում վարչական ակտը կասեցնելու հետևանքների և պարտավորեցման, գործողության կատարման և ճանաչման հայցերի դեպքում հայցի ապահովման միջոց կիրառելու՝ տարբերակված մոտեցումը և Օրենսգրքով նախատեսված բոլոր հայցատեսակների դեպքում սահմանել հայցի ապահովման միջոց կիրառելու հնարավորություն: Դրական կողմեր. Իրավահավասարության ապահովում – Հայցի ապահովման միջոցների կիրառման հնարավորության ընդլայնումը կնպաստի դատավարական իրավունքների հավասար պաշտպանությանն անկախ հայցի տեսակից: Արդյունավետ դատավարություն – Այս փոփոխությունը կարող է ապահովել առավել օպերատիվ և արդարացված լուծումներ, քանի որ հայցը ներկայացնելու պահից կարող է կիրառվել համապատասխան ապահովման միջոց: Վարչական ակտերի հնարավոր վնասակար հետևանքների կանխարգելում – Եթե վիճարկվող վարչական ակտը կարող է էական վնաս պատճառել հայցվորին, ապահովման միջոցի կիրառումը թույլ կտա խուսափել անդառնալի վնասներից մինչև վերջնական դատական ակտի ընդունումը: Բացասական կողմեր և հնարավոր ռիսկեր. Ավելի մեծ ծանրաբեռնվածություն վարչական դատարանների վրա – Հայցի ապահովման միջոցների կիրառման հնարավորության ընդլայնումը կարող է հանգեցնել հայցերի թվի աճին և դատարանների գործի ծանրաբեռնվածությանը: Հնարավոր չարաշահումներ – Եթե հայցվորները հնարավորություն ստանան բոլոր դեպքերում հայցի ապահովման միջոց կիրառել, ապա դա կարող է հանգեցնել հայցի չարաշահման, երբ որոշ դեպքերում այն կկիրառվի չհիմնավորված կամ կողմի դիրքերն ամրապնդելու նպատակով: Վարչական մարմինների գործունեության խաթարում – Վարչական մարմինների կողմից ընդունված որոշումների կասեցման ավելի լայն հնարավորությունը կարող է խոչընդոտել պետական մարմինների բնականոն աշխատանքին: Առաջարկներ. Մշակել հստակ չափանիշներ, թե ինչպիսի դեպքերում պետք է կիրառվի հայցի ապահովման միջոց, որպեսզի բացառվի չարաշահումը: Հաշվի առնել դատական ծանրաբեռնվածության գործոնը և վերանայել ընթացակարգերը՝ դատարանների արդյունավետությունն ապահովելու համար: Սահմանել մեխանիզմներ, որոնք կպաշտպանեն վարչական մարմինների գործառույթների բնականոն ընթացքը՝ միաժամանակ հայցվորների իրավունքները պաշտպանելով: Այս փոփոխությունը կարող է էական ազդեցություն ունենալ վարչական դատավարության համակարգի վրա, ուստի անհրաժեշտ է մանրակրկիտ գնահատում կատարել՝ նախքան դրա ընդունումը: | ||
2 | Ashot Atabekyan 28.02.2025 16:07:41 | Առաջարկում եմ նախագիծը շրջանառության մեջ չդնել կամ հանել շրջանառությունից, որովհետևբազմաթիվ վարչական մարմիններ (ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայոություն, ՀՀ ՊԵԿ, տեսչական մարմիններ) ակնհայտ կեղծ, երբեմն ուղորդված տուգանքներ են առաջադրում, որոնց դեմ պաշտպանությունը հայցի հարուցումը և հայցի ապահովման միջոցի կիրառումն է, իսկ նման դեպքում հայցի ապահովման միջոցը փաստացի վերացվում է և զրկում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումից։ | ||
3 | Ashot Atabekyan 28.02.2025 16:07:41 | Առաջարկում եմ նախագիծը շրջանառության մեջ չդնել կամ հանել շրջանառությունից, որովհետևբազմաթիվ վարչական մարմիններ (ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայոություն, ՀՀ ՊԵԿ, տեսչական մարմիններ) ակնհայտ կեղծ, երբեմն ուղորդված տուգանքներ են առաջադրում, որոնց դեմ պաշտպանությունը հայցի հարուցումը և հայցի ապահովման միջոցի կիրառումն է, իսկ նման դեպքում հայցի ապահովման միջոցը փաստացի վերացվում է և զրկում դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրացումից։ | ||
4 | Արթուր Խառատյան 28.02.2025 16:08:17 | Ինչ հիմնավորմամբ վերացնել ակտի կասեցումը, եթե կա անձի մեղավորության վիճարկում? Ինչ հիմնավորմամբ անձին ենթարկել պատասխանատվության, որի իրավաչափությունը կամ անձի կատարած լինելը դեռ վիճարկման մեջ է? Ես առաջարկում եմ դրա փոխարեն վերացնել դատարան դիմելու համար վճարվող պետական տուրքը, որը ըստ էության հանդիսանում է խոչընդոտ անձի իրավականորեն պաշտպանվածության մեջ, կամ վատագույն դեպքում տուրքը դարձնել վճարման ենթակա միայն դատական վճռից հետո' եթե հայցը չբավարարվի։ | ||
5 | Սիմոն Սիմոնյան 28.02.2025 16:23:50 | Այս նախագիծը խիստ մտահոգիչ է և անընդունելի: Առաջարկվող փոփոխությունները էականորեն նվազեցնում են վարչական դատարաններում քաղաքացիների իրավունքների պաշտպանության հնարավորությունները՝ հատկապես վարչական ակտերի վիճարկման գործընթացում: Օրենսգրքի 83-րդ հոդվածի ուժը կորցրած ճանաչելը և 91-րդ հոդվածում առաջարկվող փոփոխությունները բարդացնում են հայցի ապահովման միջոցների կիրառումը՝ սահմանափակելով քաղաքացիների՝ վարչական ակտերի անհիմն կատարումից պաշտպանվելու իրավունքը: Նախագիծը հակասում է արդարադատության մատչելիության և արդյունավետության սկզբունքներին, չափազանց մեծ լիազորություններ է տալիս վարչական մարմիններին և թուլացնում է դատական վերահսկողությունը: Պահանջում եմ վերանայել այս նախագիծը՝ հաշվի առնելով քաղաքացիների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը և արդարադատության հիմնարար սկզբունքները: | ||
6 | Արսեն Հարությունյան 28.02.2025 16:27:24 | Հակասահմանադրական, անձանց ունեզրկող նախագիծ: | ||
7 | Շմավոն Ավագյան 28.02.2025 16:46:09 | Հակասահմանադրական առաջարկ | ||
8 | Տիգրան Ստեփանյան 01.03.2025 13:06:43 | Հաջորդ քայլն էլ մի քանի տարուց կանեն՝ հերթական նախագիծ կբերեն, կգրեն յանի դե վարչական ակտերի դատական կարգով վիճարկման կառուցակարգը ավելնորդ ծանրաբեռնում է իշխանությանը, բերեք էդ իրավունքն էլ սահմանափակենք կամ վերացնենք՝ հասարակությունն էլ թող բավարարվի վերադասության կարգով բողոքարկելու իրավունքով - <<դրանց էդ էլ ա շատ>> տրամաբանությամբ | ||
9 | Կարեն Աբրահամյան 02.03.2025 11:59:18 | Ճանապարհային երթևեկության կանոնը խախտի,փող տուր' քշի, Ճանապարհային երթևեկության կանոնը խախտի, փող տուր' քշի։ Ամեն օր միայն տուգանելուց եք խոսում, բավական է,չի կարող այսպես շարունակվել։ | ||
10 | Հայկ Մելքոնյան 02.03.2025 22:47:30 | Հակասահմանադրական, մարդկանց տուգանքի մատերիալ սարքող հերթական նախագիծ | ||
11 | Անկախ Դեղատների Ասոցիացիա 03.03.2025 11:38:56 | Ներկայացնում ենք ՀՀ-ում դեղագործական գործունեության ոլորտը։ Այս ոլորտում բոլոր վարչական տուգանքները կիրառվում են պաշտոնատար անձանց նկատմամբ։ Այսինքն, Ընկերությունների պաշտոնատար անձիք, որպես վարձու աշխատողներ ենթարկվում են վարչական պատասխանատվության, որի հետևանքով փաստացի կարող են ունեզրկվել և սննկանալ, առանց որևէ պաշտպանության։ Նշեմ որ տվյալ անձանց նկատմամբ կիրառվում տասնյակ միլիոնավոր տուգանքներ։ Նախագծի ընդունման պարագայում բոլորը սննկանալու են։ Այս նախագիծը անընդունելի է, այն սահմանափակում է քաղաքացիների՝ վարչական ակտերի անհիմն կատարումից պաշտպանվելու իրավունքը: Խնդրում ենք վերանայել այս նախագիծը՝ հաշվի առնելով քաղաքացիների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունը։ | ||
12 | Արամ Կարախանյան 03.03.2025 12:57:57 | Նախագիծը հակասահմանադրական է, խեղաթյուրում է սուբյեկտների, մասնավորապես՝ վարչական ակտի վիճարկման իրավունքը, այն դարձնելով ինքնանպատակ, միևնույն ժամանակ թուլացնում է դատարանի դերը: | ||
13 | Վահե Աստվածատրյան 03.03.2025 15:04:09 | Սա ոչ այլ ինչ է, քան վարչական արդարադատության ԿՏՐՈՒԿ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ։ Սա նույնն է, որ փակենք վարչական դատարանի դռները անհատների և տնտեսվարողների առջև և ասենք` սա միայն պետության դատարանն է... Պարզ է, որ ցանկացած "հանճարեղ" օրինագիծ բերելիս կարելի է գտնել մի քանի երկիր և փորձը վկայակոչել` մոռանալով, որ ոչ այդ երկրների փորձը ունենք, ոչ տնտեսությունը, ոչ ինֆրաստրուկտուրան, ոչ էլ նույն իրավագիտության մակարդակով բնակչությունը... Իսկ հետաքրքիր է մյուս Եվրոպական երկրների և ԱՄՆ_ի, Կանադայի օրենսդրությունը ինչ է ասում այս մասով, գուցե` լրիվ հակառակը? | ||
14 | Գարի Գևորգյան 03.03.2025 18:08:38 | Լսեք, մինչև սենց նախագծեր ներկայացնելը գոնե մի քիչ մտածեք նոր։ Բոլորովին թարմ է վերջին հարկային փոփոխությունների խայտատակ ոդիսականը, որ նորմալ ոչ իրազեկել էիք, ոչ էլ։ ՀԻմա նույն գործելաոճով եք աշխատում՝ անհեռատես։ Խնդրում եմ Ձեզ, գոնե մտքներիդ մեջ անցկացրեք ես օրենքի կիրառման պատկերը։Էս նախագծի արդյունքում ինչ ա լինելու՝ բերեմ օրինակ՝ ՀՀ ՊԵԿ-ը տնտեսվարողին տուգանեց 100․000 դրամ։ Ակտը բողոքարկվեց վարչական դատարան՝ դատարանն էլ հայցի ապահովում չկիրառեց, էդ ընթացքում տուգանքի գումարը գանձվեց, գանձվելուց հետո 3 տարի անց ակտը անվավեր ճանաչվեց, քաղաքացին դիմեց որպիսի հետ ստանա գումարը՝ ՀՀ ՊԵԿ-ից մինչև էդ փողը ստանա հոգին կհելնի, ՊԵԿՆ էլ դիմեց ֆիննախ, ֆիննախը գանձապետարան ու տենց էլի էլի էլի բյուրոկատիա՝ մի հատ էլ առաձին դիմումներ ու վազնյա։ Ասեմ ավելին, գոյություն ունի վարչական ակտի վիճարկելիության, բողոքարկելիության ինստիտուտներ՝ սրանցով դրանք արժեզրկվում են։ Օրենքով արդեն իսկ կարգավորված է ր եթե վարչական ակտի հրատապ կատարման կարիք կա վարչական մարմինը դրա մասին առաձին որոշում է կայացնում, էլ ինչ եք թազա բան հորինում, իսկ հիմա դուք էս նախագծով ուզում եք վարչական մարմինների գործողությունների իրավաչափության կանխավարկած հաղորդել ինչը անթույլատրելի է ՀՀ Սահմանադրության տեսանկյունից։ Կամ լավ, ենթադրենք սա շատ լավ նախագիծ ա, բա որ տուգանքի ակտը 3 տարի հետո անվավեր ճանաչվեց քաղաքացուն իրա գումարը 3 տարի ապօրինի պահելու ՀԵՏԵՎԱՆՔ լինելու է, թե ոչ․ մի հատ կներեք էլ վարչական մարմինը չի ասի ու կանցնի առաջ՞։ Այս նախագծի կարիքը առ հասարակ չկա, ինձ թվում ա ինչ որ մեկը ձեր մեջ պարապ ա մնացել, բազնաթիվ վիճահարույց և թերի կարգավորված օրենքներ կան ԳՆԱՑԵՔ ԴՐԱՆՑՈՎ ԶԲԱՂՎԵՔ։ Օրինակ՝ մինչև հիմա ՀՀ քաղաքացիական օրենսգրքով համատեղ սեփականության ինստիտուտը թերի է կարգավորված, ժառանգության ինստիտուտը նույն վիճակում է,՝ կիսատ պռատ ռուսական օրենսգրքից արտագրված, օրինակ՝ սպառողների իրավունքների պաշտպանության սանկցիա օրենքով հստակ չկա, օրինակ՝ և այլն և այլն և այլն։ Ընկերներ, գործով զբաղվեք։ | ||
15 | Վահե Մինասյան 03.03.2025 19:33:41 | Գույքը կալանքի տակ առնելուց ու շրջանառու միջոցները արգելափակելուց հետո տվյալ բիզնեսը դատապարտված է տեղում սննկացման: Դատական վերջնական վճիռը, որը կբեկանի սխալ կայացված վարչական ակտը արդեն քիչ հավանական է, ի համեմատ սկզբում բողոքարկման դեպքի, քանի որ խոսքը արդեն գնալու է պետությունից փողի հետ վերադարձին: Բացի այդ, այդ հրաշքին էլ ոչ մեկ չի կարող սպասել, այսինքն' սպասելու կարիք այլևս չի լինի, քանի որ արդեն այդ բիզնեսը էլ չի լինի պարզապես: Հակասահմանադրական է ու շատ դաժան... | ||
16 | Ռուբեն Ամատունի 03.03.2025 22:16:01 | Այս առաջարկը, հակասահմանադրական, անմարդկային սխալ առաջարկ է և հակասում է մարդու հիմնարար իրավունքներին, այսպիսի առաջարկներ կգնաք Աֆղանստանում կամ էլ կոնգոյում կանեք..... | ||
17 | Ռուբեն Ամատունի 03.03.2025 22:16:01 | Այս առաջարկը, հակասահմանադրական, անմարդկային սխալ առաջարկ է և հակասում է մարդու հիմնարար իրավունքներին, այսպիսի առաջարկներ կգնաք Աֆղանստանում կամ էլ կոնգոյում կանեք..... | ||
18 | Ռուբեն Ամատունի 03.03.2025 22:16:01 | Այս առաջարկը, հակասահմանադրական, անմարդկային սխալ առաջարկ է և հակասում է մարդու հիմնարար իրավունքներին, այսպիսի առաջարկներ կգնաք Աֆղանստանում կամ էլ կոնգոյում կանեք..... | ||
19 | Վարդան Ալոյան 04.03.2025 15:14:13 | Հասարակության մոտ կա ձևավորված ակնհայտ համոզմունք, որ "տուգանող" վարչական մարմիններից շատերը "հարկադրված" կամ "պրեմիայից ելնելով" տուգանքերի օրական կամ ամսական որոշակի լիմիտ են լրացնում՝ այդ թվում ՆԳՆ, ՊԵԿ, ՍԱՏՄ, ԱԱՏՄ, ՔՀԱՏՄ: Նման պայմաններում անթույլատրելի է այդ վարչական ակտերին վստահության նման մեծ ուժով օժտելը: Նախագծի աբսուրդային բնույթից ենթադրում ենք, որ նախագծի հեղինակները ընդհամնեը ցանկանում են ստուգել բնակչության զգոնությունը, հասկանալու համար թե ինչ աստիճանի ահավոր օրենսդրական կարգավորումներ կարելի է անցակացնել: Ենթադրում եմ, որ հեղինակները հաջորդ քայլով նախատեսում են առհասարակ դատական պաշտպանության իրավունքի սահամանափակում “Ժողովրդավարության բաստիոնում”: Նախագծով ակնայտորեն ծանրաբեռնվելու են վարչական դատարանները, լրացուցիչ յուրքանչյուր դեպքով քննելով հայցի ապահովման միջոցի կիրառման անհրաժեշտության, դրա վերացման կամ բողոքարկման հարցերը: Նախագծի իրական հիմնավորում առկա չէ, իսկ հիմնավորումների բաժնում նշվածը որևէ կերպ չի բացատրում օրենքի փոփոխության ընդունման անհրաժեշտությունը: Յուրքանչյուր բացառություն, որը նախատեսված է Օրենքի 83-րդ հոդվածի 1-ին մասով, ունի իր պրակտիկ ձևավորված պատմությունը, նախաբանն ու հիմնավորումը, այն ինչ սույն դեպքում, բաառապես անձանց իրավուքները ոտնահարելուն միտված ցանկության արտացոլոմ է նախագիծը, այլ ոչ հիմնավոր օրեսդրական փոփոխություն: Պահանջում ենք նախագիծը հանել շրջանառությունից: Առաջարկում ենք խստացնել վարչական ակտերի դատական կարգով վերացման արդյուքնում պետությանը պատճառված վնասների մասով վարչական ակտը կայացրած կոնկրետ անձի նկատմամաբ պատասխանատվության միջոցի կիրառման գործընթացը, որը ներկայումս բացի թողի վիճակում է: Ինչը իր հերթին կհանգեցնի քիչ ապօրինի վարչական ակտերի կայացման և դրանց բողոքարկման: | ||
20 | Վաո Էֆֆեկտ ՍՊԸ 11.03.2025 09:21:31 | Գիշեր ցերեկ կորցրած աշխատող ու բարեխղճորեն հարկ վճարող, իսկ մեկ մեկ էլ գերավճար անող բիզնեսին ամեն պատրվակով կասկածել, որ կարո'ղ ա նեղավոր ա, համենայն դեպս տուգանելու մոոտեցմամբ, կարող է խոսել կառավարության հարկահավաք մարմնի վախերի մասին, նրա մասին, որ կառավարության ծախսերը չեն կառավարվում, ու պետք ա անընդհատ ավելի շատ փող պոկել ցանկացած հասու ճանապարհով։ Եթե տնտեսվարը փորձում է խաբել պետությանը, ապա նրան կրթելու ու ճիշտ ճանապարհի վրա դնելու, կամ անգամ պետության կողմից ժամանակավոր կառավարման տակ առնելը շատ ավելի խելամիտ է, քան տուգանելը։ Որովհետև գրագետ աշխատելը դա բարեկրթության, ու անգամ տանը ստացած դաստեարակության ու գրագիտության հարց է։ Մարդիկ պիտի հասկանան որ առանց խաբելու աշխատելը հեշտ է, ու մրցակցության մեջ հաղթող, բայց ոչ թե տուգանքով, որ ատեն պետությանը, այլ օգնելու, ու աջակցելու, ու կրթելու միջոցով։ | ||
21 | Վահագն Գրիգորյան 11.03.2025 18:09:25 | Նախ առաջարկում եմ Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման կենտրոն» հիմնադրամի բոլոր աշխատակիցներին «խրախուսել» նման նախագիծ կազմելու համար, իսկ «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ» բաժնում նախատեսել դրույթ՝ իրավական նորմ ՀՀ քրական օրենսգրքում այն դիսպոզիցիայով, որ ակնհայտ անհիմն վարչական ակտ կայացրած պաշտոնատար անձինք, այդ թվում՝ վերադասության կարգով ակնհայտ անհիմն վարչական ակտ կայացրած պաշտոնատար անձինք, ինչպես նաև բոլոր այն վարչական մարմինների պաշտոնատար անձինք, որոնց վարչական ակտերն անվավեր են ճանաչվել, ենթակա են քրեական պատասխանատվության՝ ազատազրկման տեսքով՝ նվազագույնը 5, առավելագույնը՝ 8 տարի ժամկետով։ | ||
22 | Anna Kroyan 12.03.2025 13:34:41 | Խնդրում ենք կազմակերպել առերես հանրային քննարկում՝ բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները լսելու և հաշվի առնելու համար։ | ||
23 | Հասմիկ Հակոբյան 12.03.2025 22:19:42 | Աբսուրդի հասնող օրենսդրական նախագիծ, որի ընդունման արդյունքում անհատի կամ բիզնեսի նկատմամբ կազմված վարչական ակտի վիճարկումը չի կասեցնում դրա կատարումը, փոխարենը վարչական ակտի կատարումը կասեցնելու համար անհրաժեշտ է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդության ներկայացում։ Ինչը նշանակում է, որ բիզնեսը պետք է լրացուցիչ ռեսուրսներ ծախսի վարչական ակտի գործողության կասեցումը հիմնավորելու համար, իսկ որպես կանոն վարչական մարմինները միշտ հակված են լինելու պնդել, որ վարչական ակտը ենթակա է կատարման անկախ հիմնավորումներից։ Մինչդեռ, պետք է լինի հակառակը, այն է՝ վարչական մարմինը պետք է հիմնավորի, որ հանրային շահերից ելնելով՝ վարչական ակտը ենթակա է անհապաղ կատարման, ինչպես որ նախատեսված է ՎԴՕ գործող կարգավորումներով։ | ||
24 | Vazgen Poxosyan 12.03.2025 22:21:49 | ՊԵԿ-ի ոչ կոմպետենտ տեսուչների գրագիտության ու պրոֆեսիոնալիզմի բացակայության հետևանքով այսօր դատական գործերի մոտ 80 տոկոսը ՊԵԿ-ը տանուլ է տալիս։ 2019-2024թթ․ ՊԵԿ-ի դեմ ստացվել է 10779 հայցադիմում, որից 7163-ը ՊԵԿ-ը պարտվել է։ Ստացվում է՝ ՊԵԿ-ի սխալ որոշումների համար պատասխան է տալու բիզնեսը։ Պետությունը այս եղանակով կարող է փորձել այն 20 տոկոս դեպքերում, երբ ՊԵԿ-ի կողմից կայացված ակտերը դատարանում մնում են ուժի մեջ, մինչև դատական պրոցեսների ավարտը գումարը հավաքագրել և օգտագործել պետական ծախսերի համար, սակայն տնտեսվարողները 80 տոկոս դեպքերում անհիմն ակտի պատճառով այդ ամբողջ ժամանակահատվածում զրկված են լինելու իրենց օրինական միջոցները տնօրինելու հնարավորությունից։ | ||
25 | Hasmik Aleqsanyan 12.03.2025 22:24:28 | Վարչական դատավարության կարգով վարչական դատարանում քննվող գործերի տևողությունը միջինում տևում է 2 տարուց ավելի, ինչը նշանակում է, որ վարչական մարմնի սխալ որոշումների կայացման արդյունքում քաղաքացին կամ բիզնեսը միջինում 2 տարով զրկվելու են վարչական ակտով արձանագրված գումարի չափով իրենց միջոցները տնօրինելու հնարավորությունից, որն էլ իր բացասական ազդեցությունն է ունենալու տնտեսական արդյունավետության վրա՝ հանգեցնելով ընդհուպ մինչև բիզնեսի սնանկացման։ |