Add to favourites

The project has not been accepted

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

33%67%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի №1119-Ն ՈՐՈՇման մեջ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտու­թյունը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի №1119-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է հետևյալով.

ՀՀ վարչապետի համապատասխան որոշումամբ ՀՀ պետական պահպանության ծառայության (այսույետ՝ Ծառայություն) կառուցվածքում կատարվել է կառուցվածքային փոփոխություն՝ ստեղծվել է նոր կառուցվածքային ստորաբաժանում, իսկ ՀՀ վարչապետի մեկ այլ որոշմամբ Ծառայության պաշտոնների անվանացանկը լրացվել է՝ դրանում սահմանվել են նոր պաշտոններ, որոնց պաշտոնային դրույքաչափերը հաշվարկվելու են «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքի 6-րդ հավելվածի 28-րդ և 33-րդ խմբերի պաշտոնային դրույքաչափերի հաշվարկման գործակիցներով:

Երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելիս՝ պետական պահպանության ծառայության զինծառայողներին տրվող դրամական օգնության չափերը սահմանվել են ՀՀ կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի №1119-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) № 4 հավելվածով, որով 28-րդ և 33-րդ խմբերի համար դրամական օգնության չափեր նախատեսված չեն:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է Որոշման № 4 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ, նախատեսելով դրամական օգնության չափեր 28-րդ և 33-րդ խմբերի համար:

28-րդ խմբի համար դրամական օգնության չափը սահմանվել է Որոշման № 5 հավելվածով ոստիկանության ծառայողներին տրվող, իսկ 33-րդ խմբերի համար՝ Որոշման № 2 հավելվածով ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի և ոստիկանության զորքերի զինծառայողներին տրվող դրամական օգնության չափերին համապատասխան :

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կսահմանվեն դրամական օգնության չափեր 28-րդ և 33-րդ խմբերի պաշտոն զբաղեցնող Ծառայության զինծառայողների համար :

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմա­վա­րու­թյուն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմա­վա­րու­թյուն­ներ

Նախագիծը կապված է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի «1.3 Պաշտպանության ոլորտ. Զինված ուժերի բարեփոխումներ» բաժնի 9-րդ կետի պահանջների արդյունավետ ապահովման, մասնավորապես՝ զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական պաշտպանության բարձրացումը Կառավարության ուշադրության կենտրոնում գտնվելու, զինծառայողների նյութական և սոցիալական ապահովման երաշխիքները մեծացնելու հետ :

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության կողմից:

  1. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների վերաբերյալ.

Որոշմամբ պաշտոնների յուրաքանչյուր խմբին տրվող դրամական օգնության չափերը տարբերվում են կախված զինծառայության ստաժից: 28-րդ և 33-րդ խմբերի պաշտոններից արձակվող զինծառայողների ստաժը արձակման պահին, ինչպես նաև նրանց՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կամ զինվորական ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու կամ հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման կապակցությամբ զինվորական ծառայությունից արձակվելու ստույգ ժամկետները հնարավոր չէ կանխատեսել: Բացի այդ, հարկ է նշել, որ Ծառայությանը յուրաքանչյուր տարվա համար դրամական օգնության ընդհանուր գումարը հատկացվում է նախորդ տարվա կատարված փաստացի ծախսի չափով:

Ելնելով վերոգրյալից, Նախագծի ֆինանսական հետևանքների գնահատական ներկայացնել հնարավոր չէ:

  • Discussed

    26.02.2025 - 16.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    State Protection Service

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 553

Print