Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՇՈՑՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՎՐԱ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 2-ՐԴ ՓՈՂՈՑԻ № 6 ՀԱՍՑԵԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

89%11%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի № 6 հասցեի հողամասի (կադաստրային ծածկագիր՝ 08-026-0009-0007) նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

 

 1․ Անհրաժեշտություն 

ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի № 2093-Ն որոշմամբ հաստատված ծրագրի համաձայն հանրապետության տարբեր բնակավայրերում նախատեսված է կառուցել, վերակառուցել կամ հիմնանորոգել 300 դպրոց: ՀՀ Շիրակի մարզի Աշոցք համայնքի Բավրա բնակավայրում ևս նշված ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել դպրոցի նոր շենք: Գործընթացն իրականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել Բավրա բնակավայրի 2-րդ փողոցի № 6 հասցեի հողամասի նկատմամբ ճանաչել հանրային գերակա շահ: 

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները 

Կառուցումն իրականացվելու է հասարակական նշանակության կառուցապատման համար նախատեսված՝ սեփականության իրավունքով անհատ անձանց պատկանող 3 հողամասերի տարածքում: Հողամասերի սեփականատերերն իրենց պատկանող հողամասերը ցանկանում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: Այդ հողամասերից հանրության գերակա շահ ճանաչվող՝ 3850 քառ. մ մակերեսով հողամասը սեփականության իրավունքով պատկանում է Շուշանիկ Փայլակի Իվանյանին (գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայական՝ 10072024-08-0039): Նշված հողամասի նկատմամբ՝ 504 665 ՀՀ դրամի պահանջի հիմքով, ԴԱՀԿ ծառայության կողմից կիրառված է արգելանք: Նախանշված գործընթացի իրականացումն ապահովելու համար հարցին համապատասխան լուծում պետք է տրվի ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: 

3․ Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը 

Բավրա բնակավայրում դպրոցի շենքի բացակայությունը բացասաբար է անդրադառնում ուսումնական գործընթացի կազմակերպմանը: Ուստի նորմատիվային պահանջներին համապատասխան՝ 144 աշակերտի և 80 նախադպրոցական տարիքի երեխայի համար նախատեսվող կրթահամալիրի կառուցման արդյունքում կապահովվի կրթության զարգացումը տվյալ բնակավայրում, էականորեն կբարելավվեն պայմանները, որոնք կնպաստեն ուսումնական գործընթացի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը:

4․Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք 

ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտե և ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ: 

5․ Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները 

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնի 

6․ Նախագծի ընդունման առնչությամբ 

7․ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին 

Նախագծի ընդունումը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի փոփոխության անհրաժեշտություն չի առաջացնի: 

8․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050թ., Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և (կամ) այլ ռազմավարություններ 

Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2023 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության «Մինչև 2026 թվականը կառուցվող, հիմնանորոգվող կամ վերանորոգվող 300 դպրոցներ»-ի ծրագրում ընդգրկված դպրոցների ցանկը հաստատելու և ցանկում ընդգրկված դպրոցների համար սահմանված շինարարական աշխատանքների՝ կառուցման, վերակառուցման կամ հիմնանորոգման համար միջամտության աստիճանի ընտրության չափորոշիչները սահմանելու մասին» № 2093-Ն որոշման դրույթներից:

  • Discussed

    25.02.2025 - 12.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 480

Print