ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԳՈՒՅՔ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը

«Որպես նվիրատվություն գույք ընդունելու և ամրացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Միավորված ազգերի կազմակերպության Զարգացման ծրագրի (այսուհետ՝ ՄԱԶԾ)  կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնից որպես նվիրատվություն գույքը (այսուհետ՝ Գույք) ընդունելու և Հայաստանի Հանրապետությանը հանձնելու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՄԱԶԾ աջակցությամբ «Հայաստանում ճանապարհային անվտանգության վերափոխում։ Հայաստանում ճանապարհային անվտանգության տվյալների, մարդկանց և քաղաքականության միացում» ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) շրջանակներում Հայաստանում ԿԶՆ ազգային նորարարական կենտրոնի (SDG Innovation Lab) օժանդակությամբ  Մ-1,  Երևան – Գյումրի - ՀՀ սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 14+700 (Հոմլենդ գործարանի դիմաց) և կմ 17+400 (ABC խանութի դիմաց) ճանապարհահատվածներում իրականացվել են ճանապարհային անվտանգության «Սև կետերի»  բարեփոխումների պիլոտային ծրագիր։ Նշվածի շրջանակներում կատարված աշխատանքները, տեղադրված ճանապարհային և հետիտնային լուսացույցերը, ճանապարհային նշանները պետք է հանձնվեն Մ-1 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի տնօրինողի՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։ Ուստի Գույքի ընդունման, և պատշաճ սպասարկում իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սույն Նախագծի ընդունումը:

  1. Տվյալ ոլորտում իրականցվող քաղաքականությունը

Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում։

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը նպատակ ունի ՄԱԶԾ  կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնից որպես նվիրատվություն ընդունել և հաշվառել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության  հաշվեկշռում։

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը հնարավորություն կտա ՏԿԵՆ-ին ընդունելու ՄԱԶԾ  կայուն զարգացման նպատակների ազգային նորարարական կենտրոնի Գույքը կազմակերպելու պետական գույքի համալրումը և հաշվառումը` Հայաստանի Հանրապետության հաշվապահական ստանդարտներին համապատասխան։

7 Տեղեկատվություն Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

Սույն նախագծի ընդունումը Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում:

8 Տեղեկատվություն իրավական ակտն ընդունելու դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախ­սերում փոփոխություններ չեն նախատեսվում։

9 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թվականների ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարությունների հետ։

Որոշման նախագիծը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի 6.7 կետով սահմանված Պետական գույքի արդյունավետ կառավարման դրույթներից, որի նպատակն է պետական գույքի արդյունավետ օգտագործումը և տնօրինումը։ 

  • Discussed

    20.02.2025 - 07.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Transport, State property accounting, State property contribution and dedication, Road traffic safety

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 707

Print