Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

75%25%

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

---------------------- 2025 թվականի №    -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնները հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» № 523-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածում (այսուհետ՝ ԷԲՑ կանոններ) կատարել հետևյալ փոփոխությունները.
  • ԷԲՑ կանոնների 115-րդ կետի 3-րդ ենթակետում «արտապլանային» բառը փոխարինել «արտահերթ» բառով․
  • ԷԲՑ կանոնների 135-րդ կետի 2-րդ ենթակետում «4» թիվը փոխարինել «3» թվով, իսկ 135-րդ կետի 3-րդ ենթակետում «8» թիվը փոխարինել «6» թվով.
  • ԷԲՑ կանոնների 281-րդ կետում «արտապլանային» բառը փոխարինել «վթարային» բառով․
  • ԷԲՑ կանոնների 281-րդ կետի 1-ին ենթակետից հանել «2025 թվականից՝ 3 ժամում, իսկ» բառերը, իսկ 281-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «2025 թվականից՝ 6 ժամում, իսկ» բառերը․

2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ

ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝                                  Մ. ՄԵՍՐՈՊՅԱՆ

                

 

 

 

     ք. Երևան

 

------------------ 2025թ.

 

  • Discussed

    19.02.2025 - 07.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Energy (electricity, heat supply, gas supply systems)

  • Ministry

    RA Public Services Regulatory Commission

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 544

Print