Add to favourites

«Վարժական հավաքներ հայտարարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

40%60%

ՆԱԽԱԳԻԾ              

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 

2025 թվականի N -       Ն

 

 

ՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՎԱՔՆԵՐ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 58-րդ հոդվածի 2-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը       ո ր ո շ ու մ  է.

  1. Հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի ապրիլի 15-ից մինչև հուլիսի 15-ը ներառյալ:
  2. Գաղտնի:
  3. Սահմանել, որ՝

       1) վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատա­րելա­­­գոր­ծման, մասնագիտական վերապատրաստ­ման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպա­յա­կան կազմից պահեստա­զորի սպաների պատ­րաս­տման նպատակով.

       2) հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով:

  1. Գաղտնի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                        ՎԱՐՉԱՊԵՏ                                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

                      Երևան

  • Discussed

    14.02.2025 - 02.03.2025

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1157

Print

Suggestions

Վարազդատ Մարտիրոսյան

27.02.2025

Պարզ է, որ 25-օրյա վարժական հավաքների անցկացման նպատակը ոչ թե պահեստազորայինների մասնագիտական պատրաստվածության որակը բարձրացնելն է այլ այն,որ Զինված ուժերում կա մարդկանց քանակի խնդիր, որովհետև պետությունը չի կարողանում պայքարել դասալքության դեմ և նորից ժամանակավոր ծառայության են գնում արդեն իրենց պարտքը տված քաղաքացիները, սակայն ՊՆ-ն պետք է հաշվի առնի, որ պահեստազորում հաշվառված քաղաքացիների մի մասը սովորում է համալսարաններում և նրանց վարժական հավաքի կանչելը խախտում է նշված անձանց կրթության իրավունքը։

Քրիստինե Մուշեղյան

24.02.2025

Կարևորում եմ նախագիծը ռազմական պատրաստվածության բարձրացման տեսանկյունից, որը, ի վերջո, նպաստելու է երկրի ավելի բարձր պաշտպանողականությանը։ Առաջարկում եմ մշակել այնպիսի մեթոդաբանություն, որը կօգնի գնահատել, թե որքան արդյունավետ են անցել վարժական հավաքները, օրինակ՝ հետվարժական վերապատրաստում կամ հարցումներին մասնակցություն, որպեսզի հետևողականորեն բարելավեն հավաքների որակը: Նաև կարելի է ներգրավված պահեստազորայինների համար սահմանել մի շարք հավելյալ խրախուսումներ՝ նյութական կամ կարիերայի զարգացմանն ուղղված, որպեսզի նրանք ավելի մեծ հետաքրքրություն ցուցաբերեն վարժական հավաքների մասնակցելուն:Շնորհակալություն։

Լյուդմիլա Սահակյան

17.02.2025

Սահակյան Լյուդմիլա Գովելի է յուրաքանչյուր նորը,որը գնալով ավելի է կատարելագործվում և մշակվում,բայց կարելի է հաշվի առնել այն հանգամանքը,որ չի կարելի դասերը թողել ազատ և ուսուցչին ցանուցել վարժանքի,դա կարելի է անցկացնել առանց ուուցիչների ,որովհետև այսօր շատ դպրոցներում կան տղամարդ ուսուցիչների պակաս։

See more