Add to favourites

Located in RA Government

Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

<<Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

      Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում քաղաքացիների կողմից օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու հետ կապված հարաբերությունները սահմանելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի 22.02.2018թ. N 168-Ա որոշմամբ հաստատված ցանկի 5-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

      Մինչև 2017 թվականի դեկտեմբերին <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի (այսուհետ՝ օրենք) ուժի մեջ մտնելը, բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորելու ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվել են ՀՀ կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշմամբ, որի պահանջների համաձայն քաղաքացիները ռազմական պատրաստություն անցնում էին բուհի ռազմական ամբիոնում, իսկ նոր իրավակարգավորման շրջանակներում նախատեսվում է օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու գործընթացն իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

      Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է ապահովելու <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքի պահանջների համաձայն ՀՀ պաշտպանության նախարարության ռազմաուսումնական հաստատություններում քաղաքացիների կողմից օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու գործընթացի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության այն ռազմաուսումնական հաստատությունները, որոնցում օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն անցնելու են զինվորական պատրաստություն, զինվորական պատրաստություն անցնելու պայմանները և ժամկետները, զինվորական պատրաստության կազմակերպման ընթացքը և ավարտը, քաղաքացիներին զինվորական պատրաստությունից ազատելու և/կամ հեռացնելու պայմանները:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

      Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

      Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի քաղաքացիների կողմից օրենքով սահմանված դեպքերում զինվորական պատրաստություն անցնելու գործընթացի պատշաճ կազմակերպման և իրականացման հետ կապված հարաբերությունները:

  1. Այլ տեղեկություններ չկան:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ

 

      Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

     Որոշման նախագծի ընդունումը ՀՀ 2018թ. և հետագա տարիների պետական բյուջեներում լրացուցիչ ծախսերի անհրաժեշտություն չի առաջացնում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<Բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի մայիսի 19-ի N 232 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>>  ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ

 

      Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:

 

 

  • Discussed

    23.03.2018 - 08.04.2018

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 12789

Print

Suggestions

Arman Manasaryan

28.03.2018

Իմաստ չկա մասնագիտական առարկաներ հանձնելու,քանի որ ոչ բոլոր ուսանողները կարող են հանձնել նույն քննությունները: Օրինակ՝Ամերիկյան և Ֆրանսիական համալսարաննների ուսանողները չեն կարող հանձնել ֆիզիկայի քննություն,կամ այլ քննություններ,քանի որ նրանց քննության ծրագրերը տարբերվում են պետական համալսարանների ծրագրերից: Նաև իմաստ չկա հաղթղների մեջ վիճակահանություն անցկացնել,քանի որ այն ուսանողը,որը արժանի է տարկետման ուղղակի բախտի պատճառով կզրկվի դրանից:

See more