Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաuտանի
Հանրապետության օրենքի նախագծի
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը. նախագծի ընդունումը պայմանավորված է հետևյալով․
1․1․ (1-ին հոդված) ՀՀ վարչապետի մոտ 2023 թվականի ապրիլի 28-ին կայացած խորհրդակցության NՎ/90-
2023 արձանագրության 11.1. հանձնարարականի համաձայն (Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների
նախարար Գնել Սանոսյանի, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանի և, անհրաժեշտության դեպքում՝ այլ
շահագրգիռ մարմինների հետ համատեղ, արոտավայրերն ինտենսիվ այգիների կամ այլ բարձրարժեք հողատեսքի (օրինակ՝
վարելահողեր, բազմամյա տնկարկներ) վերածելու հեռանկարի համատեքստում...) քննարկել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ
հոդվածով սահմանված՝ ընդհանուր օգտագործման արոտավայրերով զբաղեցված հողամասերի սեփականության իրավունքով
փոխանցման սահմանափակումների պահպանության նպատակահարմարության հարցը և համապատասխան առաջարկություն
ներկայացնել։
Հաշվի առնելով, որ 2010 թվականին «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունումով վերացվեց «համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող հողեր» հասկացությունը, նշված հողերն ընդգրկվեցին համայնքների վարչական տարածքներում: Համայնքների վարչական սահմանների փոփոխության գործընթացից ելնելով, ինչպես բոլոր իրավական ակտերում, այնպես էլ ՀՀ հողային օրենսգրքում կատարվեցին փոփոխություններ և հանվեց «համայնքների վարչական սահմաններից դուրս»
հասկացությունը:
ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում փոփոխության արդյունքում՝ նախատեսված արգելքի շրջանակներում ընդգրկվեցին նաև համայնքային սեփականության հողերը, ինչը և խոչընդոտ է հանդիսանում հողերի արդյունավետ կառավարմանը: Համայնքային սեփականության արոտավայրերի զգալի մասը չեն կարող լինել ընդհանուր օգտագործման, քանի որ շրջափակված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողերով, իսկ արոտավայրերից ընդհանուր օգտագործմանն առանձնացնելու համար անհրաժեշտ է ըստ բնակավայրերի կազմել հողերի գոտիավորման սխեմաներ, որը պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ:
Միաժամանակ, սահմանված կարգով կարծիքի ներկայացված պետական կամ համայնքի սեփականություն հանդիսացող արոտների նպատակային նշանակությունը փոխելու նպատակով կազմված հողաշինարարական գործերի վերաբերյալ Կադաստրի կոմիտեն տալիս է բացասական կարծիք, ինչպես նաև ՀՀ կառավարության 17.09.2009թ. N 1066-Ն որոշման համապատասխան՝ ցածրարժեք հողատեսքերն ավելի բարձրարժեք հողատեսքերի փոխադրման վերաբերյալ համայնքի ղեկավարի ընդունած որոշումը մերժում է գրանցել՝ հղում կատարելով ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետին, որը վերաբերելի չէ նպատակային նշանակության փոփոխմանը:
ՀՀ մարզպետների աշխատակազմերի կողմից բազմիցս բարձրացվել են նշված հարցերը։ 2023 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը շրջանառվել է և ստացել դրական կարծիքներ իրավասու գերատեսչությունների և ՀՀ մարզպետների աշխատակազմերի կողմից, սակայն հետագա շրջանառությունը առկախված է:
Նախագծով նախատեսվում է ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի առաջին մասի 10-րդ ենթակետում առաջացող տարակարծություններով պայմանավորված՝ մտցնել իրավական որոշակիություն՝ համայնքային սեփականության արոտավայրերի օտարման սահմանափակումների հարցը թողնել ավագանու հայեցողությանը: Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման արդյունքում ստեղծվում է իրավական որոշակիություն։
1․2 Նախագծի (2-րդ հոդված) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Վարչապետի հանձնարարականով՝ ձեռնամուխ լինել ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված կարգավորման վերանայմանը (որպեսզի համապատասխան հողամասերը սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն դրանք տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով):
Հաշվի առնելով, որ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածը վերաբերելի է պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրելուն և օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով արդեն իսկ նախատեսված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին). առանց մրցույթի, անհատույց (մշտական) պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի անհատույց (մշտական) օգտագործման տրամադրման օգտագործման են տրամադրում, ուստի նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչելու Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը։
2025 թվականին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից մշակվել է
«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որը
շրջանառվել է և ստացել դրական կարծիքներ։
Վերոգրյալով պայմանավորված ներկայացվում է միասնական «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի նախագիծ։
2․ Կարգավորման նպատակը և ակնկալվող արդյունքը․
Համայնքային սեփականության արոտավայրերի զգալի մասը չեն կարող լինել ընդհանուր օգտագործման, քանի որ շրջափակված են քաղաքացիների կամ իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողերով, իսկ արոտավայրերից ընդհանուր օգտագործմանն առանձնացնելու համար անհրաժեշտ է ըստ բնակավայրերի կազմել հողերի գոտիավորման սխեմաներ, որը պահանջում է մեծ ֆինանսական ներդրումներ:
Ներկայումս ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասով պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց տրամադրվում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին)` եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման
համար:
Վարչապետի հանձնարարականի համաձայն անհրաժեշտ է վերանայել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին). առանց մրցույթի, անհատույց (մշտական) պետության և համայնքների սեփականության հողերի անհատույց սեփականության իրավունքով տրամադրելը և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելուն: Սակայն օգտագործման տրամադրելը արդեն իսկ նախատեսված է օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետով։
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մայիսի 2-ի հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 1.2-րդ մասը։
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք․
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է: ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ չեն նախատեսվում:
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում
և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության
2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից 9.11 Հողային ռեսուրսների նպատակային և ջրային ռեսուրսների խնայողական ու արդյունավետ օգտագործում պահանջներից և հիմնական նպատակն է հողերի օգտագործման արդյունավետության բարձրացումը։