«Երևան քաղաքի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Երևանի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում Երևան քաղաքի ավագանուն:
Երևանի 2024 թավականի զարգացման ծրագրի տարեկան հաշվետվությունն (այսուհետ՝ Հաշվետվություն) արտացոլում է դրանում արտացոլված հանձառություների, ծրագրերի և միջոցառումների իրականացման առաջընթացն ու արդյունքները։
Հաշվետու տարում զգալի ներդրումների շնորհիվ բարելավվել են քաղաքային ենթակառուցվածքները և ճանապարհները, հասարակական տրանսպորտային համակարգը։ Երևանի այգիներն ու հասարակական տարածքները վերակենդանացել են՝ ապահովելով յուրաքանչյուր տարիքի բնակչի համար հարմարվետ, կանաչ և առողջ միջավայր։ Ներդրվել են թվային համակարգեր ու ծառայություններ՝ հիմքեր ձևավորելով տվյալահեն ու արդյունավետ քաղաքային կառավարման ու բնակիչներին թվային միջավայրում հարմարավետ ու անվտանգ ծառայություններ մատուցելու համար։
Մեկնարկել և իրականացվել են հանրային շենքերի արդիականացման մասշտաբային ծրագրեր՝ դրանց էներգարդյունավետությունն ու սեյսմակայունությունն ապահովելու և բնակիչներին ավելի հարմարավետ պայմաններում սոցիալական ծառայություններ մատուցելու համար:
Ընդանուր առմամբ 2024 թվականը զարգացման ծրագրի և դրա իրականացման առումով կարելի է բնութագրել որպես հավակնոտ, խոշոր և քաղաքային միջավայրի և քաղաքային կառավարման առումով ռազմավարական, ապագայամետ և տրանսֆորմացիոն նախաձեռնությունների ու ծրագրերի պլանավորման, մեկնարկի ու իրականացման ժամանակահատված:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Երևան քաղաքի ավագանու քննարկմանն է ներկայացվում «Երևանի զարգացման 2024 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը։
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ ՏԻԳՐԱՆ ԱՎԻՆՅԱՆ
-
Discussed
11.02.2025 - 26.02.2025
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Yerevan Municipality
Public discussion
24.02.2025 15:00
During public discussions on February 24 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.
Views 615
Print