Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 834-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«___» _____________ 2025թ․ N ____-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 834-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունիսի 6-ի «Վտանգավոր համարվող բեռների օդային փոխադրման պայմանների և պահանջների կարգը, վտանգավոր բեռների սպասարկման աշխատանքներն իրականացնող կազմակերպություններին և վտանգավոր բեռների օդային փոխադրումների սպասարկումն իրականացնող կազմակերպություններին թույլտվություն տալու և վտանգավոր բեռների փոխադրման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու կարգը հաստատելու մասին» N 834-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները․

1) 22-րդ կետում «կողմից տրված թույլտվության հիման վրա» բառերը փոխարինել «համաձայնության հիման վրա» բառով․

2) 23-րդ կետում «փոխադրումների թույլտվության համար» բառերը փոխարինել «փոխադրումների համար լիազոր մարմնի համաձայնություն ստանալու նպատակով» բառերով․

3) 28-րդ կետում «թույլտվության տրամադրման իրավասություն ունեցող լիազոր մարմնի պաշտոնատար անձը համապատասխան ծանուցմամբ հայտատուին է տրամադրում վտանգավոր բեռների օդային փոխադրումների թույլտվությունը» բառերը փոխարինել «սույն կարգի համաձայն համաձայնության տրամադրման իրավասություն ունեցող լիազոր մարմնի պաշտոնատար անձը համապատասխան ծանուցմամբ հայտատուին է տրամադրում վտանգավոր բեռների օդային փոխադրումների համաձայնությունը» բառերով․

4) 29-րդ կետում «թույլտվության տրամադրման» բառերը փոխարինել «համաձայնության տրամադրման» բառերով․

5) 30-րդ կետում «տրված թույլտվություններով» բառը փոխարինել «տրամադրված համաձայնությունների հիման վրա» բառով․

6) 31-րդ կետում «վտանգավոր բեռների օդային փոխադրումների թույլտվությունը մերժվում է» բառերը փոխարինել «չի տրամադրվում վտանգավոր բեռների օդային փոխադրումների համաձայնություն» բառերով․

7) 33-րդ կետում «թույլտվության հայտը» բառերը փոխարինել «համաձայնության ստացման համար ներկայացված հայտը» բառերով․

8) 34-րդ կետում՝

ա․ 4-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով․

բ․  լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 5-րդ ենթակետ․

«5) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։».

9) 38-րդ կետում՝

ա․ 6-րդ ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով․

բ․  լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 7-րդ ենթակետ․

«7) «Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը։».

10) 49-րդ կետում «կցվում են» բառից հետո լրացնել ««Պետական տուրքի մասին» օրենքով սահմանված պետական տուրքի վճարման անդորրագիրը, ինչպես նաև» բառերը։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2025 թվականի հունվարի 1-ից հետո ծագող (ծագած) հարաբերությունների վրա։
  • Discussed

    10.02.2025 - 26.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 711

Print