Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

100%0%

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արզումանյան Մարիաննա 09.02.2025 00:19:45 Շատ լավ նախագիծ է, որը կօգնի գյուղական համայնքներում կարգավորել դասապրոցեսի արդյունավետությունը։ Իմ առաջարկն է՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների տարրական և հիմնական դպրոցների ուսուցիչներին ևս ընդգրկել՝ առանց մենթորական կրթական հաստատությունների միջնորդության, քանի որ կրթության գործընթացը այդպես ավելի է դժվարանում(երբեմն ուսուցիչների պակաս է զգացվում)։ Ընդունվել է ի գիտություն:
2 Անահիտ Չոմարյան 12.02.2025 00:19:45 Ընդունում եմ,որ նշված փոփոխությունը քաղաքային բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման լրացուցիչ ռիսկեր կավելացնի, մասնավորապես, վերջիններս ավելի մեծ ծավալով կսկսեն կազմակերպել հեռավար կրթություն, սակայն ընդունենք,որ սահմանամերձ քաղաքային բնակավայրերում ևս կա ուսուցչի խնդիր, ևս հեռավար կրթության կազմակերպումը ստեղծված իրավիճակում ելք էր։Այս փոփոխությամբ սույն դպրոցները խնդրի առաջ կկանգնեն։ Առաջարկում եմ «գյուղական բնակավայրում գտնվող» բառերի հետ նաև ավելացնել «սահմանամերձ քաղաքային բնակավայրեր» բառերը; Ընդունվել է ի գիտություն: Նախագծով առաջարկվող լրացումը բխում է ներկայում իրականացվող հեռավար կրթության իրականացման ծավալների իրատեսական հնարավորություններից:
3 Անահիտ Չոմարյան 12.02.2025 00:19:52 Ընդունում եմ,որ նշված փոփոխությունը քաղաքային բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար կրթության կազմակերպման լրացուցիչ ռիսկեր կավելացնի, մասնավորապես, վերջիններս ավելի մեծ ծավալով կսկսեն կազմակերպել հեռավար կրթություն, սակայն ընդունենք,որ սահմանամերձ քաղաքային բնակավայրերում ևս կա ուսուցչի խնդիր, ևս հեռավար կրթության կազմակերպումը ստեղծված իրավիճակում ելք էր։Այս փոփոխությամբ սույն դպրոցները խնդրի առաջ կկանգնեն։ Առաջարկում եմ «գյուղական բնակավայրում գտնվող» բառերի հետ նաև ավելացնել «սահմանամերձ քաղաքային բնակավայրեր» բառերը; Ընդունվել է ի գիտություն: Նախագծով առաջարկվող լրացումը բխում է ներկայում իրականացվող հեռավար կրթության իրականացման ծավալների իրատեսական հնարավորություններից:
4 Օֆելյա Հակոբյան 12.02.2025 01:01:08 Քանի որ կրթությունը յուրաքանչյուր երեխայի հիմնարար կրավունքն է,այն պետք է լինի հավասարապես թե'քաղաքային , թե'գյուղական համայնքներում։ Սակայն, գյուղական վայրերում հաճախ առկա է մասնագետների պակաս,ինչը բարդացնում է որոշ առարկաների խորացված դասավանդումը։Այս պայմաններում հեռավար ուսուցման ներդրումը կարող է լինել ժամանակակից և արդյունավետ լուծում։ Սակայն դրա արդյունավետությունը կախված է նախապատրաստական ճիշտ քայլերից,տեխնիկական եւ մանկավարժական աջակցության առկայությունից և գործընթացի բոլոր կողմերի ներգրավվածությունից։ Եթե այս մարտահրավերները պատշաճ կերպով հաղթահարվեն, հեռավար կրթությունը կարող է դառնալ գյուղական դպրոցների համար նոր հնարավորությունների աղբյուր։ Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն:
5 Հեղինե Համբարձումյան 12.02.2025 08:01:27 Առաջարկում եմ ստեղծել ուսուցիչների բազա, որտեղ կներառվեն վերապատրաստված մասնագետներ, ովքեր կկարողանան հրատապ իրավիճակներում ապահովել դասավանդումը գյուղերում` մինչև թափուր տեղի համալրումը։ Ընդունվել է ի գիտություն:
6 Հեղինե Համբարձումյան 12.02.2025 08:01:27 Հեռավար ուսուցման կիրառման դեպքերի մասով անհրաժեշտ է հստակեցումներ անել։Օրինակ ` սահմանել առավելագույն ժամկետներ, մինչև կլրացվի ուսուցչի թափուր տեղը։ Եվ հեռավար ուսուցումը կազմակերպող մենթոր դպրոցների աշխատանքը ո՞ր մարմինների կողմից է վերահսկվելու։ Ժամկետն արդեն իսկ սահմանված է՝ մինչև թափուր տեղը համալրվելը:
7 Հեղինե Համբարձումյան 13.02.2025 00:36:13 Գյուղական համայնքներում ուսուցիչների պակասի խնդիրը լրացնելու և գրավչությունը բարձրացնելու համար առաջարկում եմ մշակել ուսուցիչներ խրախուսման ծրագիր, որը կներառի մասնագիտական զարգացման ծրագիր կամ սոցիալական աջակցություն։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
8 Իրինա Աղամյան 12.02.2025 11:55:56 1. Նախագիծը շատ կարևոր է, քանի որ հիմա գյուղական բնակավայրերի ուսումնական հաստատություններում խիստ կարիք կա առարկայական մասնագետների: Հատկանշանական է հստակեցնել հեռավար կրթության տեխնիկական պահանջները և հնարավորությունները գյուղական բնակավայրերի ուսումնական հաստատություններում, այսինքն արդյոք բավարար է համապատասխան տեխնիկական միջոցները և ինտերնետային հասանելիությունը գյուղական բնակավայրերի դպրոցներում: Ինչպես նաև շատ կարևոր է մշակել վերահսկման մեխանիզմ ՝ այսինքն կարևոր է սահմանել, թե ինչպես է վերահսկվելու հեռավար կրթության որակը, ուսումնական ծրագրերի համապատասխանությունը նոր չափորոշիչներին և աշակերտների առաջադիմության գնահատումը։ Ընդունվել է ի գիտություն: Շնորհակալություն:
9 Մարինա Աթաբեկյան 12.02.2025 13:33:19 Հրաշալի նախագիծ է, այն կապահովի կրթության շարունակությունը ։Այդ նպատակով առաջարկում եմ ստեղծել տարածքային ուսուցիչների ցանց ,որտեղ կընդգրկվեն պատրաստակամ ուսուցիչներ և կապահովեն կարողունակահեն կրթություն։ Ընդունվել է: Շնորհակալություն:
10 Լուիզա Ռևազյան 12.02.2025 19:59:05 Շատ լավ և անհրաժեշտ նախագիծ է՝ հատկապես հիմա, երբ գյուղական բնակավայրերում ոչ բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչների ածխատանքից դուրս գալու պարագայում խիստ կարիք կա տարբեր մասնագետների։ Այս առումով կարծում եմ խնդիր է առաջանալու որոշ գյուղական բնակավայրերում ինտերնետի հասանելիությունը և տեղեկատվական տեխնոլոգիայի ապահովությունը։ 1․ Առաջարկում եմ դիստանցիոն դասը կազմակերպել դպրոցում, և նման խնդիրների լուծման պատասխանատվությունը կրեն դպրոցները։ 2․Դասասենյակում նստած և դիստացիոն դասին միացած աշակերտների վերահսկողության պատասխանատվությունը դրվի օրինակ ուսուցչի օգնականի վրա, որպեսզի գնահատման տեսակները և հետադարձ կապը դիստանցիոն դաս վարող ուսուցչի հետ հստակ և ապահով լինի։ Շնորհակալություն։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
11 Արմինե Կոստանդյան 13.02.2025 13:32:05 Շատ հիանալի նախագիծ է, որը կապահովի գյուղական համայնքներում կրթության շարունակությունը ։ Կարծում եմ` հատուկ վերապատրաստումները կխթանեն այդ գործընթացը բարձր մակարդակով իրականացնել։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
12 Սուսաննա Եսայան 13.02.2025 19:26:20 Նախագիծը արդիական է և շատ կարևոր։ Առաջարկում եմ ուսումնական ծրագրերի, աշակերտների ուսումնական գործընթացի իրագործման շարունակականությունը ապահովելու նպատակով ստեղծել ուսուցիչների, համապատասխան մասնագետների ռեզերվային խումբ, որոնք կիրագործեն հեռավար կրթությունը թե՛ գյուղական, թե՛ քաղաքային բնակավայրերում, հատկապես սահմանամերձ բնակավայրերում, որտեղ առկա է խնդիրը, կապահովեն կրթության գործընթացը՝ մինչև թափուր տեղի համալրումը։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
13 Անահիտ Իսկանդարյան 14.02.2025 00:38:59 Հիանալի ծրագիր է, որը կարելի է ասել արդեն կայացել ու արդարացրել է իրեն։ Սակայն հարկ է նշել, որ երբեմն գյուղական դպրոցում բացակայում են անհրաժեշտ տեխնիկական միջոցները՝ մի ամբողջ դասարան նստում են մեկ համակարգչի դիմաց՝ դրանով մի փոքր ձևական դարձնելով ծրագիրը և խիստ թուլացնելով հեռավար կրթության արդյունավետությունը։ Եվ սա այն պարագայում, երբ ուսուցչի անմիջական բացակայությունը հակառակը պետք է լրացվի դասի առավել հագեցվածությամբ և հետաքրքրությամբ։ Այսպիսով առաջարկում եմ մինչև տվյալ դպրոցին հեռավար կրթության ծրագրին միացնելը ստուգել ու համոզվել, որ այն իրոք հնարավորություն ունի իրականացնելու հեռավար դասեր։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
14 Անահիտ Իսկանդարյան 14.02.2025 01:13:25 Նախագծի կայացման համար հարկ է, որ ուսուցիչները պատրաստ լինեն իրենց համար ոչ այնքան սովորական դասավանդմանը, դրա համար առաջարկում եմ նախապես ստեղծել ու ունենալ ուսուցիչների բազա, որում ընդգրկված ուսուցիչները պարբերաբար կանցնեն հեռավար ուսուցման մեթոդիկայի, ժամանակակից տեխնոլոգիաների օգտագործման, ռեսուրսների կառավարման վերաբերյալ վերապատրաստումներ։ Վերապատրաստումների ընթացքում զարգացնել նաև հմտություններ՝ հեռավար ուսուցման ընթացքում առաջացող մարտահրավերների հաղթահարման համար։ Բացի այդ կարելի է մտածել նաև ուսուցիչներին խրախուսելու, օրինակ, տարակարգի փաթեթում ինչ-որ առավելություններ տալու մասին։ Հաջողություն ծրագրին։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
15 Հայարփի Խաչատրյան 14.02.2025 19:42:05 Կարևորում եմ առաջարկը։ Այն կապահովի կրթության շարունակականությունը (լինի գյուղական համայնքում, թե քաղաքում)։ Առաջարկում եմ դպրոցներին ապահովել նյութատեխնիկական բազայով և ինտերնետ կապի հասանելիությամբ (անխափան դասապրոցեսի հիմքն է)։ Ունենալ տարածքային ուսուցիչների ինստիտուտ, որտեղ կարող են հավաքագրվել պատրաստակամ, կարողունակահեն և կոմպետենտ ուսուցիչներ։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
16 Արփենիկ Մարգարյան Ալեքսանի 14.02.2025 21:15:24 Նախագիծը շատ կարիքահեն է ,քանի որ շատ գյուղական վայրերում չկան համապատասխան մասնագետներ։Այսօր գյուղական բնակավայրերում ուսուցչի աշխատանքը այդքան էլ գրավիչ չէ,քանի որ 21-րդ դարում շատ բնակավայրեր ապահովված չեն տրանսպորտային միջոցներով։Ուսուցիչը ստիպված է հավելյալ ժամանակ և միջոցներ ծախսել դպրոց հասնելու համար։Այս դեպքում՝ աշակերտների կրթության իրավունքը չխախտելու համար, լավագույն տարբերակը համարվում է հեռավար կրթություն կազամկերպելը։Հեռավար կրթությունը ևս ունի իր խոցելի կողմերը,հետևաբար առաջարկում եմ հստակեցնել դպրոցների պատասխանատվությունը՝ համապատասխան տեխնիկական միջոցներով հագեցած դասասենյակների առկայությունը ապահովել ,ինչպես նաև հեռավար կրթություն իրականացնող մասնագետների համար սահմանել որոշակի պահանջներ ։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
17 Նաիրա Աղաջանյան 15.02.2025 13:24:55 Գյուղական համայնքներում հեռավար ուսուցումը այսօր դարձել է խիստ անհրաժեշտություն` համապատասխան մասնագետներ չունենալու պատճառով։ Այն արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է լուծել մի շարք տեխնիկակ ան, մեթոդական և կազմակերպչական հարցեր։ Ահա մի քանի առաջարկ, որոնք կարող են բարելավել գործընթացը. 1.Համայնքներում կարևոր է ապահովել կայուն ու բարձր արագությամբ ինտերնետ, 2.Անհրաժեշտության դեպքում տրամադրել սարքավորումներ, 3.Հեռավար ուսուցման ընթացքում ներգրավվել ծնողներին, 4.Համատեղել առցանց և տեղում իրականացվող դասերը, 5.Մշակել խրախուսման մեխանիզմներ` օր. ` լավ առաջադիմություն ունեցող սովորողների համար։ Ըստ ինձ, եթե այս առաջարկները համ ակարգված կիրառվեն գյուղական համայնքներում հեռավար ուսուցումը կարող է դառնալ մատչելի, դյուրին ու արդյունավետ։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
18 Անի Պետրոսյան 15.02.2025 19:15:25 Շատ ողջունելի նախագիծ է, որը կապահովի գյուղական համայնքներում կրթության շարունակությունը ։ Առաջարկում եմ այն ուսուցիչները ովքեր կմասնակցեն ծրագրին, պետության աջակցությամբ (թեկուզ 1 օրով) այցելեն տվյալ բնակավայր, երեխաների հետ հանդիպելու, որը կնպաստի ուսուցիչ աշակերտ կապին: Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
19 Վաղարշակ Գրիգորյան 16.02.2025 10:19:00 Նախագիծը իհարկե արդիական է։ Այս գործում արդյունավետությունը բարձրացնելու համար ունեմ մի շարք առաջարկներ, օրինակ ՝ մատչելի ինտերնետային կապ ապահովել հեռավոր բնակավայրերում, ստեղծել ծրագրեր, որոնք թույլ կտան սոցիալապես անապահով ընտանիքներին ստանալ պլանշետներ կամ համակարգիչներ։ Հարմարեցնել դասագրքերը և ուսումնական նյութերը թվային միջավայրի համար, ապահովել դրանց հասանելիությունը՝ տեսանյութեր, աուդիո և այլն։ Անհրաժեշտ են նաև գնահատման նոր մեթոդներ, որոնք կանդրադառնան ոչ միայն գիտելիքի ստուգմանը, այլև ուսանողների ներգրավվածության մակարդակին։ Լավ կլիներ նաև ստեղծել առցանց հոգեբանական աջակցության կենտրոններ, որոնք կօգնեն աշակերտներին հաղթահարել մեկուսացվածության զգացումը։ Արդյունավետության բարձրացման համար նաև կառաջարկեի կազմակերպել վեբինարներ և քննարկումներ ծնողների և ուսուցիչների միջև, որպեսզի ծնողները կարողանան աջակցել երեխաներին հեռավար ուսուցման ընթացքում Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
20 Լուսինե Համբարձումյան 17.02.2025 09:52:22 Ողջունելի նախագիծ է, քանի որ այն ապահովում է բոլոր սովորողների կրթության շարունակականությունը: Ցանկալի կլիներ, որ հեռավար կրթության կազմակերպման մասով ուսուցիչների համար լինեին խորացված վերապատրաստումներ և գյուղական բնակավայրերում սովորողների համար հեռավար ուսուցման կազմակերպման իրավունք ունենան ոչ միայն մենթոր դպրոցների ուսուցիչները: Կարելի է սահմանել ընտրության ընթացակարգ այն ուսուցիչների համար, ովքեր ցանկություն կունենան իրականացնելու հեռավար ուսուցում՝ անկախ մենթոր լինելու հանգամանքից: Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
21 Մարյամ Միքայելյան 18.02.2025 01:14:09 Հեռավար կրթության կազմակերպումը անհրաժեշտություն է ներկա իրողությունում,երբ ունենք սահմանամերձ դատարկվող գյուղեր,որտեղ խիստ կարիք կա ուսուցիչների, իրականում հիանալի նախագիծ է, հեռավոր գյուղական համայնքների համար։Բայց եկեք խոստովանենք, որ շատ քաղաքային համայնքների դպրոցներ ( խոսքը Գյումրիի և Երևանի մասին չէ) ևս ունեն բազում թափուր հաստիքներ,որոնք այդպես էլ չեն համալրվում,ուստի առաջարկում եմ մշակել հեռավար կրթության իրականացման չափանիշներ, որոնց համապատասխանության դեպքում քաղաքային համայնքների դպրոցներին ևս հնարավորություն տրվի հեռավար կրթություն իրականացնել։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
22 Մարյամ Միքայելյան 18.02.2025 01:22:30 Հեռավար կրթության ձևաչափով ուսուցիչների բացը լրացնելը գերազանց լուծում է,ուստի առաջարկում եմ մենթոր ուսուցիչների բանկ ունենալ, որը շարունակաբար զարգացնեն, մշտադիտարկման և կարիքի գնահատման արդյունքում անցկացվեն տեղեկատվական տեխնոլոգիաների վերապատրաստումներ,ինչպես նաև այն դպրոցներում,որոնց համար կազմակերպվում է հեռավար ուսուցումը ունենան աշակերտների վարքականոնների և դասի տեխնիկական մասի պատասխանատու անձ,ով կաջակցի դասապրոցեսին։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
23 Arevik Bagdasaryan 18.02.2025 14:42:13 Հեռավար դասընթաց կազմակերպելը և արդյունավետ վարելը արդի ժամանակաշրջանում դարձել է մարտահրավերային խնդիր, քանի որ, ելնելով երբեմն - երբեմն հանդիպող արտակարգ իրավիճակներից, անհրաժեշտ է լինում դասագործընթացը վարել հեռավար։Այն բարելավելու համար առաջարկում եմ հատկապես հեռավոր բնակավայրերում ապահովել ինտերնետ հասանելիություն, ինչպես նաև տեխնիկապես զինել դպրոցները, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան համապատասխան տեխնիկական միջոց տրամադրել սոցիալապես անապահով,բազմազավակ,Արցախից բռնի տեղահանված կամ այլ սովորողների, ովքեր այդ պահին տեխնիկայի անհասանելիության պատճառով դժվարանում են մասնակցել կրթության շարունակականությանը։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
24 Arevik Bagdasaryan 18.02.2025 14:42:14 Հեռավար դասընթաց կազմակերպելը և արդյունավետ վարելը արդի ժամանակաշրջանում դարձել է մարտահրավերային խնդիր, քանի որ, ելնելով երբեմն - երբեմն հանդիպող արտակարգ իրավիճակներից, անհրաժեշտ է լինում դասագործընթացը վարել հեռավար։Այն բարելավելու համար առաջարկում եմ հատկապես հեռավոր բնակավայրերում ապահովել ինտերնետ հասանելիություն, ինչպես նաև տեխնիկապես զինել դպրոցները, որպեսզի անհրաժեշտության դեպքում կարողանան համապատասխան տեխնիկական միջոց տրամադրել սոցիալապես անապահով,բազմազավակ,Արցախից բռնի տեղահանված կամ այլ սովորողների, ովքեր այդ պահին տեխնիկայի անհասանելիության պատճառով դժվարանում են մասնակցել կրթության շարունակականությանը։ Շնորհակալություն: Ընդունվել է ի գիտություն:
25 Լուսինե Պիվազյան 18.02.2025 20:04:02 Իմ կարծիքով Գյուղական համայնքներում ուսուցչի բացակայության դեպքում հեռավար կրթությունը կազմակերպելու համար անհրաժեշտ են հետևյալ քայլերը՝ 1. Տեխնիկական ապահովում • Համայնքներում պետք է ապահովվի ինտերնետային կապ՝ Wi-Fi կամ բջջային ինտերնետի միջոցով։ • Դպրոցները պետք է ունենան համակարգիչներ, պլանշետներ կամ սմարթֆոններ, որոնք կօգտագործվեն հեռավար դասերի համար։ • Տեխնիկական աջակցություն՝ համայնքներում պետք է լինի մարդ, ով կօգնի տեխնիկական հարցերում։ 2. Կրթական հարթակների ընտրություն • ZOOM, Google Meet, Microsoft Teams – առցանց դասեր անցկացնելու համար։ • Google Classroom, Moodle – դասընթացների նյութերը և տնային առաջադրանքները համակարգելու համար։ • YouTube, Khan Academy, Teach For Armenia-ի հարթակներ – լրացուցիչ կրթական նյութեր տրամադրելու համար։ 3. Ուսուցիչների և աշակերտների պատրաստում • Ուսուցիչները պետք է վերապատրաստվեն հեռավար ուսուցման մեթոդներով։ • Աշակերտներին և ծնողներին պետք է բացատրել, թե ինչպես օգտվել առցանց հարթակներից։ 4. Համայնքային ներգրավվածություն • Համայնքի ղեկավարությունը կամ տեղական դպրոցների վարչակազմը պետք է աջակցեն ծրագրին։ • Կամավոր ուսուցիչներ կամ ուսանողներ կարող են ներգրավվել՝ հեռավար դասեր անցկացնելու համար։ • Համագործակցություն կրթական ՀԿ-ների հետ, օրինակ՝ Teach For Armenia, UNICEF, World Vision և այլ կազմակերպություններ։ Այս ծրագիրը կարող է օգնել, որ գյուղական համայնքների երեխաները ստանան որակյալ կրթություն նույնիսկ ուսուցիչների պակասի դեպքում։ Ընդունվել է ի գիտություն: