Add to favourites

Under development

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

87%13%

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

«ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

       Հոդված 1. «Տարածական տվյալների մասին» 2023 թվականի հունվարի 17-ի
ՀՕ-21-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում․

       1) 1-ին մասի 16-րդ կետի «գ» ենթակետում «։» կետադրական նշանը փոխարինել «․» կետադրական նշանով,

       2) 1-ին մասը լրացնել նոր 17-րդ կետով հետևյալ բովանդակությամբ․

     «17) կադաստրային հատակագծերի և քարտեզների բազային տեղեկատվության տրամադրում .shp (Էս ԷԻՉ ՓԻ) վեկտորային ֆորմատով՝ ինքնաշխատ եղանակով լիազոր մարմնի էլեկտրոնային հարթակի միջոցով (e-cadastre.am)՝ անշարժ գույքի յուրաքանչյուր միավորի համար` 100 դրամ։»,

        3) 3-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ․

      «Սույն հոդվածի 1-ին մասի 17-րդ կետով նախատեսված տեղեկատվությունը տրամադրվում է անմիջապես՝ լիազոր մարմնի էլեկտրոնային հարթակի միջոցով
(e-cadastre.am)՝ ինքնաշխատ եղանակով։»։

 

       Հոդված 2.

  1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 

Հանրապետության նախագահ                                                               Վ. Խաչատուրյան

Երևան 2025 թ.

  • Discussed

    05.02.2025 - 26.02.2025

  • Type

    Law

  • Area

    Cadastre

  • Ministry

    Committee of Cadastre

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 838

Print