Add to favourites

Under development

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՏՎՅԱԼՆԵՐԻՆ ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ, ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿՆՔՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ԵՎ ԹՎԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԼԻԱԶՈՐ ՄԱՐՄԻՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

21%79%

«Աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու, թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը և թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետև՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2024 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-525-Ն  օրենքի (այսուհետև՝ Օրենք) ընդունմամբ։

Մասնավորապես, Օրենքով նախատեսվում է ներդնել աշխատանքային պայմանագրերի կնքման թվային համակարգ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքում նոր լրացված 102.2-րդ հոդվածով  նախատեսվում է, որ թվային համակարգին ներկայացվող պահանջները, թվային համակարգի տվյալներին հասանելիություն տրամադրելու և թվային համակարգով աշխատանքային պայմանագրերի կնքման կարգերը, ինչպես նաև թվային համակարգի կառավարումն իրականացնող լիազոր մարմինը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ մշակվել է սույն նախագիծը։

  • Discussed

    05.02.2025 - 20.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1307

Print

Suggestions

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

20.02.2025

Ողջ վերոգրյալի հաշվառմամբ առաջարկում ենք վերանայել Որոշման նախագիծը և համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին՝ ապահովելով գործատուների և աշխատողների իրավունքների պատշաճ իրացումը: - Թվային համակարգի ընդհանուր կառավարման գործառույթը տրամադրել անկախ և վերահսկողական ֆունկցիաներ չունեցող մարմնի, որը կապահովեր նաև աշխատանքային պայմանագրերում առկա անձնական տվյալների պաշտպանությունը և վերահսկողական լիազորություններ ունեցող մարմինների հասանելիությունը բացառապես իրենց լիազորությունների շրջանակներում անհրաժեշտ և բավարար տեղեկություններին։ - Բացառել ինքնաշխատ եղանակով վերահսկողական լիազորություններ ունեցող մարմինների հասանելիությունը թվային համակարգին՝ հստակեցնելով նրանց կողմից թվային համակարգում առկա տվյալներին հասանելիություն ստանալու եղանակը և ծավալը՝ բացառելու համակարգը և դրանում առկա տեղեկությունները չարաշահումներով օգտագործելու հնարավորությունը։ - Սահմանել միայն աշխատանքի էական և պետական մարմինների կողմից իրենց լիազորությունների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ներմուծմամբ թվային համակարգում էլեկտրոնային պայմանագիր կնքելու պարտականություն, իսկ աշխատող գործատու հարաբերությունների այլ, այդ թվում՝ գաղտնի բնույթ ունեցող տվյալները հասանելի չդարձնել պետական մարմիններին։ - Նախատեսել երաշխիքներ և պատասխանատվություն թվային համակարգ չարտոնված մուտքի, անձնական տվյալների, այդ թվում՝ այլ գաղտնիք պարունակող տվյալների արտահոսքի կամ չարաշահումների համար։ - Հստակեցնել էլեկտրոնային համակարգում պայմանագրերի պահպանման ժամկետները և արխիվացման ու պահպանման կարգը։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

20.02.2025

2. Տվյալների գաղտնիության ապահովման և պաշտպանության հետ կապված և այլ խնդիրներ. Որոշման նախագծում նշված չէ, թե ինչպես են պահպանվելու և պաշտպանվելու աշխատողների անձնական տվյալները, ինչպիսի անվտանգության մեխանիզմներ են կիրառվելու խոցելիությունից պաշտպանվելու համար։ ● Բացակայում են Թվային համակարգ չարտոնված մուտքի երաշխիքները: ● Անհրաժեշտ է հստակեցնել, թե տվյալներին հասանելիություն ունեցող պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք ինչպիսի լիազորություններ և պատասխանատվություն ունեն, որպեսզի ապահովվի աշխատողների անձնական տվյալների, ինչպես նաև այլ, այդ թվում՝ փաստաբանական գաղտնիքի, առևտրային գաղտնիքի և այլ տվյալների գաղտնիության պաշտպանությունը։ ● Նախագծում բացակայում են երաշխիքները՝ պետական մարմինների կողմից անձնական տվյալների, ինչպես նաև օրենքով պաշտպանված գաղտնիք համարվող տեղեկությունների արտահոսքի կամ չարաշահումների դեպքում։ ● Հաշվի առնելով, որ տարբեր ոլորտների գործատուներ աշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերում ներառում են բացի աշխատանքի էական պայմաններից նաև այլ՝ աշխատանքային հարաբերությունների համար կարևոր, հաճախ նաև՝ գաղտնի բնույթ կրող դրույթներ, պայմանագրերը բացառապես էլեկտրոնային եղանակով կնքելը վերջիններիս զրկում է նման դրույթներ նախատեսելու հնարավորությունից և/կամ չի տալիս երաշխիքներ՝ այդ տվյալների պաշտպանված լինելու առնչությամբ։ Այս իմաստով խտրական է նաև Աշխատանքային օրենսգրքի 13-րդ հոդվածում նախատեսվող լրացումը, ըստ որի՝ միայն պետական մարմինների առանձին պաշտոնյաների հետ կարող է կնքվել գրավոր աշխատանքային պայմանագիր՝ հաշվի առնելով պայմանագրերի՝ գաղտնի տվյալներ պարունակելու հանգամանքը։ Հետևաբար, իրավաչափ և ողջամիտ կլինի սահմանել միայն աշխատանքի էական պայմաններր ներմուծմամբ թվային համակարգում կնքել էլեկտրոնային պայմանագիր, իսկ աշխատող գործատու հարաբերությունների այլ, այդ թվում՝ գաղտնի բնույթ ունեցող տվյալները հասանելի չդարձնել պետական մարմիններին։ ● Նախագծում նշվում են աշխատաժամանակի ռեժիմի և պայմանագրային հարաբերությունների տարբեր ձևեր, սակայն բացակայում են հստակ կանոններ թվային պայմանագրերում փոփոխություններ կատարելու վերաբերյալ, օրինակ՝ ինչպես են իրականացվելու ծանուցումները պայմանագրերի էական պայմանների փոփոխության, աշխատանքային պայմանագրերի դադարեցման դեպքում, արդյոք դրանք ևս մուտք են արվելու համակարգ, թե ոչ, կամ որ փաստաթղթերն է պահանջվում վարել և էլեկտրոնային, և թղթային գրավոր տարբերակով, կամ ինչպես են կատարվելու էլեկտրոնային պայմանագրերում փոփոխությունները և այլն: ● Նախագծում չի հստակեցվում, թե որքան ժամանակ են պահպանվելու աշխատողների և գործատուների միջև կնքվող էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերը, երբ և ինչպես են արխիվացվելու: ● Բացի այդ, Թվային համակարգի ներդրումը պահանջում է բավարար տեխնիկական ռեսուրսներ, սակայն նախագծում չի հստակեցվում, թե ինչ միջոցներ են տրամադրվելու դրա զարգացման համար։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

20.02.2025

Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմնի՝ թվային համակարգին հասանելիության խնդիրը. ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածին համապատասխան՝ գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունն իրականացնում է Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ: Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն իր վերահսկողական գործառույթներն իրականացնում է երկու եղանակով՝ ստուգումների իրականացմամբ՝ ստուգաթերթերի հիման վրա և գործատուներին այցելելու միջոցով և վարչական վարույթ իրականացնելու միջոցով: Որոշման նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համապատասխան ստորաբաժանումներին վերջիններիս վերապահված լիազորությունների շրջանակներում գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու համար տրամադրվում է հասանելիություն թվային համակարգի միջոցով կնքված՝ 1) աշխատանքային պայմանագրերին, 2) աշխատանքային պայմանագրում փոփոխություն կամ լրացում կատարելու մասին համաձայնագրերին, 3)աշխատանքային պայմանագիրը լուծելու մասին անհատական իրավական ակտերին։ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը օրենքով իրեն վերապահված վերահսկողական գործառույթները իրականացնելիս՝ թե՛ ստուգումներ անցկացնելիս և թե՛վարչական վարույթ իրականացնելիս կարող է ունենալ բացառապես իր գործառույթները կոնկրետ գործով պատշաճ իրականացնելու համար անհրաժեշտ տեղեկությունների, այլ ոչ ինքնաշխատ եղանակով թվային համակարգում առկա ցանկացած տվյալի հասանելիություն։ Թվային համակարգում առկա կոնկրետ և գործով անհրաժեշտ տվյալներին հասանելիություն ստանալու նպատակով ԱԱՏՄ-ն (կոնկրետ վարույթն իրականացնողը կամ ստուգումներ անցկացնողը) պետք է ստանա կոնկրետ գործով միայն անհրաժեշտ տվյալներին հասանելիություն: Միաժամանակ, անհրաժեշտ է հստակեցնել և սահմանափակել թվային համակարգին հասանելիություն ունեցող պաշտոնատար անձանց շրջանակն ու տվյալների հասանելիությունը՝ նախատեսելով հստակ պարտավորություններ ունեցող անձանց հասանելիություն թվային համակարգում առկա տվյալներին ու այս տվյալներին հասանելիության իրավունք տվող հիմքերի առկայություն, օրինակ՝ գործատուի մոտ ստուգում անցկացնելու մասին որոշում, վարույթ հարուցելու մասին որոշում, ինչի հիման վրա տվյալների հասանելիության անհրաժեշտությունը կերևա։

See more