Add to favourites

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

80%20%

ՆԱԽԱԳԻԾ

 ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
  

_________________ թվականի N ___-Ն

ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՍԽԵՄԱՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-րդ կետի և 35-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի պահանջի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 29-ի N 1206-Ն որոշման, Աբովյան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ է.
1. Հաստատել Աբովյան համայնքում ճանապարհային երթևեկության կազմակերպման սխեման՝ ներհամայնքային, տեղական և հանրապետական տարանցիկ հատվածների ճանապարհների մասով (սխեման կցվում է)։
2.
 Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

 



ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                          ԷԴՈՒԱՐԴ ԲԱԲԱՅԱՆ

  • Discussed

    04.02.2025 - 19.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Road traffic safety

  • Ministry

    Abovyan Municipality of Kotayk Marz

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 710

Print

Suggestions

Նորայր Գրիգորյան

05.02.2025

Քաղաքի Սահմանադրության հրապարակի երթևեկության սխեմայից ակնհայտ է, որ լիցքավորման կայանների մուտքի ու ելքի հնարավորությունները լիովին վերացվում են։ Այնինչ` պետությունը պոզիտիվ պարտավորություն է կրում բոլոր սուբյեկտների սեփականության իրավունքից բխող իրավազորություններն ապահովելու հարցում, որի մասին իրենց որոշումներում հետևողականորեն նշել են ՄԻԵԴ֊ը, ՀՀ Սահմանադրական և վճռաբեկ դատարանները։ Ավելին` համայնքը, չսպասելով նշված սխեմայի ուժի մեջ մտնելուն` արդեն իսկ փաստացի այդ հատվածներում տեղադրել է նախագծով սահմանվող ճանապարհային նշանն ու կատարել գծանշումը, որոնք, ըստ datalex.am կայքից բխող տեղեկությունների` վիճարկվել են ՀՀ վարչական դատարանում։ Ուստի` առաջարկվում է նախ` պարզել համայնքի կողմից կատարված նման գործողությունների իրավաչափությունը, այնուհետև հարցը դիտարկել ընդունման ենթակա սխեմայով սեփականատերերի իրավունքներն ու օրինական շահերն ապահովելու տեսանկյունից։ Շնորհակալություն

See more