Add to favourites
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» և «Ռազմական ոստիկանության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ
-
7 - Agree
-
39 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Tigran Zakaryan 04.02.2025 16:50:22 | Առաջարկում եմ այնպես կարգավորել այս բնագավառը, որ ոչ մի արական սեռի ներկայացուցիչ չուզենա այլևս ՀՀ-ում բնակվել։ Կարծում եմ գնալով դեպի դրան է տանում հավաքների թեման։ Կանչման ոչ մի գրագետ մեխանիզմ չունենք, համակարգում գրագետ մարդ գոյություն չունի։ Սպաների գիտելիքները դպրոցական երեխաների մակարդակի վրա է։ Հավաքներին Կանչվում են հինականում նրանք, ով աշխատում են ու հարկ մուծում։ Ում չեն կարողանում գտնել սկի չեն էլ ման գալիս։ Արդյունքում տվյալ բեռը էլի նույն մարդկանց վրա է մնում։ Հավասարություն գոյություն չունի։ Ում գտան գտան։ Դա է մոտեցումը Զինկոմիսարիատների։ | ||
2 | Arman Aleksanyan 04.02.2025 18:03:32 | Նախագծված փոփոխությունները նախատեսում են խստացնել զորահավաքային համակարգը և պատժամիջոցներ կիրառել վարժական հավաքներից խուսափող քաղաքացիների նկատմամբ։ Սակայն այս մոտեցումը մի շարք հիմնավոր մտահոգություններ է առաջացնում։ 1. Ոչ արդյունավետ ռեսուրսների բաշխում Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) պետք է առաջնահերթորեն կենտրոնանա իրական զորահավաքի արդյունավետ կազմակերպման և զինվորների առկա խնդիրների լուծման վրա, այլ ոչ թե վարժական հավաքների խստացման։ Վարժական հավաքները չեն կարող համարվել առաջնային խնդիր, հատկապես եթե հաշվի առնենք այն, որ երկրում արդեն իսկ կա պարտադիր ժամկետային զինծառայություն և զորահավաքային պատրաստություն անցած քաղաքացիների զգալի թիվ։ 2. Կրթվածության և հմտությունների անհաշվառելիություն Վարժական հավաքները պետք է կազմակերպվեն ոչ թե անխտիր բոլորի, այլ ըստ քաղաքացիների կրթական մակարդակի և մասնագիտական հմտությունների։ Կրթված քաղաքացիները, հատկապես տեխնոլոգիական և ճարտարագիտական ոլորտների մասնագետները, կարող են ավելի մեծ արժեք ներկայացնել պաշտպանական ոլորտում այլ ուղղություններով՝ օրինակ՝ կիբեռանվտանգության, ռազմավարական պլանավորման կամ ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։ Նրանց ֆիզիկական պատրաստության վրա կենտրոնանալը կարող է անիմաստ ռեսուրսների կորուստ լինել։ 3. Խստացումը չի լուծի զորահավաքի իրական խնդիրները Խուսափումներն ավելի շատ պայմանավորված են ոչ թե օրենսդրական բացերով, այլ զորահավաքային համակարգի արդյունավետության բացակայությամբ։ Մարդիկ խուսափում են, քանի որ հաճախ զորահավաքային հավաքները կազմակերպվում են անկանոն, դրանց պայմանները բավարար չեն, իսկ ծառայության ընթացքում զինվորների անվտանգության հարցերը լիարժեք լուծված չեն։ 4. Ռազմական ոստիկանության լիազորությունների ընդլայնման վտանգները Ռազմական ոստիկանությանը զորակոչից խուսափողներին հետախուզելու և նրանց տեղաշարժը վերահսկելու լիազորություններ տալը կարող է հանգեցնել քաղաքացիական ազատությունների սահմանափակման։ Հնարավոր են մարդու իրավունքների խախտումներ, երբ մարդիկ կարող են ենթարկվել անարդարացի հետապնդումների կամ անհիմն պարտադրանքի։ Ալտերնատիվ լուծումներ • Կրթվածության հիման վրա հավաքների կազմակերպում, որտեղ մարդիկ կիրառում են իրենց մասնագիտական հմտությունները • Զորահավաքային համակարգի բարելավում՝ խուսափման պատճառները վերացնելու համար • Պաշտպանության նախարարության կենտրոնացում զինվորների սոցիալական խնդիրների, անվտանգության և ռազմական պատրաստվածության որակի բարձրացման վրա, այլ ոչ թե պատժիչ մեխանիզմների խստացման Եզրակացություն Նախագծվող փոփոխությունները ոչ միայն չեն լուծի զորահավաքի իրական խնդիրները, այլև կստեղծեն նոր անհարմարություններ և լարվածություն հասարակության մեջ։ Ավելի խելամիտ մոտեցումը կլինի վարժական հավաքների կազմակերպման արդյունավետության բարձրացումը՝ հաշվի առնելով քաղաքացիների կրթական և մասնագիտական կարողությունները, ինչպես նաև ՊՆ-ի առաջնային կենտրոնացումը զինվորների խնդիրների լուծման վրա։ | ||
3 | Narek Antonyan 04.02.2025 23:35:52 | Մարդ գնա ծառայի, 2 տարի պոստ պահի, հետո գա պետական աշխատանքի ընդունվելու լինի՝ ասեն սահմանափակումով ես ծառայել, հոդված կա նշված ու այն դեպքում, որ որոշ աստիճանի իբր հարթաթաթության փաստը ծառայության ժամանակ ոչ մեկի ոտքերին էլ չէր, հոդված չունեցողից ոչ պակաս ծառայել եմ։ Գնացեք նման հարցերը կարգավորեք։ Թե՞ պոստ պահելիս հեշտ ա նման մարդկանց հավաքել, տանել։ | ||
4 | Artak Arakelyan 08.02.2025 18:16:47 | Վարժական հավաքից ենթադրյալ խուսափողը քաղաքացիական անձ է, Ռազմական ոստիկանությունն ի՞նչ գործ ունի քաղաքացիական անձանց որևէ հարկադրանքի ենթարկելու հետ։ Ռազմական ոստիկանությունը բանակի մաս է։ Սա փաստածի ներքին գործերում բանակի ռեսուրսի ներգրավում է։ | ||
5 | Artak Arakelyan 08.02.2025 18:17:00 | Վարժական հավաքից ենթադրյալ խուսափողը քաղաքացիական անձ է, Ռազմական ոստիկանությունն ի՞նչ գործ ունի քաղաքացիական անձանց որևէ հարկադրանքի ենթարկելու հետ։ Ռազմական ոստիկանությունը բանակի մաս է։ Սա փաստացի ներքին գործերում բանակի ռեսուրսի ներգրավում է։ | ||
6 | Misak Poghosyan 13.02.2025 15:11:14 | ՊԱՐՏԱԴԻՐ վարժական հավաքների փաստը ինքնին մարդու ազատության իրավունքների հիմնարար խաղտում է, հաշվի առնելով, որ 2 տարի պարտադիր զին. ծառայություն անցնելուց հետո, յուրաքանչյուր տարի առնվազն 28 օր կարող ես կանչվել վարժական հավաքի, պարզ հաշվարկը ցույց կտա, որ մինչ թոշակի անցնելը 20-ամյա ծառայած երիտասարդը ԿՅԱՆՔԻՑ ՀԱՎԵԼՅԱԼ 3 ՏԱՐԻ պետք է անց կացնի ԲԱՆԱԿՈՒՄ! Տպավորություն է, որ ոչ մի ջանք չի խնայվում արական սեռի մոտ, արտագաղթելու որոշումը ավելի հիմնավոր դարձնելու մեջ... |