Under development
«Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի փետրվարի 4–ի N 104-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ ֆինանսների նախարարի հրամանի նախագիծ
-
2 - Agree
-
2 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 4–ի N 104-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները`
Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2013 թվականի փետրվարի 4-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների ֆինանսատնտեսական գործունեության վերաբերյալ հաշվետվությունների ձևերը և դրանց լրացման պահանջները սահմանելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2003 թվականի դեկտեմբերի 29-ի N955-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 104-Ն հրամանի 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Վ. ԱՐԱՄՅԱՆ
-
Discussed
22.03.2018 - 06.04.2018
-
Type
Order
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 9120
Print