Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ III ԴԱՍԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ III ԴԱՍԻ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՐԱԳՈՐԾԱԿԱՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՎԱՅՐԵՐԸ ԵՎ ԺԱՄԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ  ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1 Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Ջերմուկ համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և Ժամը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 41.1-ին կետի պահանջի կատարումով։ Օրենքի նշված պահանջը ձևակերպվել է ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-261-Ն օրենքով, որն ուժի մեջ է մտել 08․02․2024 թվականից։ Անհրաժեշտ է Ջերմուկ  համայնքում սահմանել նորմատիվ իրավական պահանջներ՝ ըստ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրության։

2 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 Մինչ օրենսդրական փոփոխությունը՝ համայնքի տարածքում կազմակերպվող հրավառությունները դասակարգված չէին ըստ վտանգավորության աստիճանի, և հրավառություն կազմակերպողի համար բավարար էր լինում միայն համայնքի ղեկավարի կողմից՝ համայնքի վարչական տարածքում տեխնիկական և հատուկ նշանակության հրավառություն իրականացնելու համար տրամադրվող թույլտվությունը և դրա համար սահմանված տեղական տուրքի վճարումը։ Թե հրավառության ժամանակ կազմակերպողը ի՞նչ հրագործական արտադրանք էր կիրառում, որտե՞ղ կամ՝ պահպանու՞մ էր արդյոք շրջակայքի անվտանգության կանոնները, չափանիշները և չափորոշիչները, ՏԻՄ–ը չէր կարող լիարժեքորեն վերահսկել։ 

3 Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

«Ջերմուկ համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը սահմանելու մասին»  համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է կանոնակարգել ոլորտում ծավալվող գործունեությունը՝ հստակ սահմանելով համայնքի տարածքում այն վայրերը, որտեղ թույլատրելի է նշված արտադրատեսակաների կիրառումը։ Որոշման նախագիծը կազմվել է՝ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 8-ի «Կենցաղային և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների չափորոշիչները, դասակարգումները, ինչպես նաև տեխնիկական անվտանգության ոլորտում տեխնիկական անվտանգության նորմերը, կանոնները և հրահանգները սահմանելու մասին» N 680-Ն որոշման հավելվածի 79-րդ և 80-րդ կետերի պահանջները։ Հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի ժամերը սահմանվել են Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի «Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելու թույլատրելի բացառությունները սահմանելու մասին» N 1000-Ն որոշման դրույթները հաշվի առնելով։  Իրավական կարգավորումներից բացի, ակնկալվում է, որ նախագծի ընդունմամբ գիշերային ժամերին լռության խախտման, ինչպես նաև դժբախտ դեպքեր հնարավորինս չեն արձանագրվի զբոսաշրջային և առողջարանային Ջերմուկ համայնքում։ 

4․ Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը 

«Ջերմուկ համայնքի տարածքում կենցաղային նշանակության հրագործական III դասի և տեխնիկական նշանակության հրագործական արտադրատեսակների կիրառման թույլատրելի վայրերը և ժամը սահմանելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ, քանի որ պարունակում է վարքագծի պարտադիր կանոններ համայնքի վարչական տարածքում անորոշ թվով անձանց համար։

  • Discussed

    27.01.2025 - 12.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Local government

  • Ministry

    Jermuk Municipality of Vayots Dzor

  • Status

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2045

Print

Suggestions

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: