ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1699-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը․
ՀՀ կառավարության «ՀՀ կառավարության 2006 թվականի հոկտեմբերի 26-ի N 1699-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է ճանապարհային երթևեկության կազմակերպման գործընթացը ձմռան ամիսներին կանոնակարգելու, ինչպես նաև «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում կատարված փոփոխություներով պայմանավորված Որոշման մեջ «Հաշմանդամ» եզրույթը «հաշմանդամություն ունեցող անձ» եզրույթով փոխարինելու անհրաժեշտությամբ։
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.
Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարարության 2007 թվականի հունիսի 28-ի թիվ 955-Ն որոշման նախագծի մեջ ավելացվում են նոր ճանապարհային նշաններ, ուստի անհրաժեշտություն է առաջացել Որոշման մեջ ևս կատարել փոփոխություններ և լրացումներ՝ սահմանելով 4․9․1 «Երթևեկությունը հակասահքային շղթաներով», 4․9․2 «Հակասահքային շղթաներով երթևկության վերջ» նշանների, 8․5․8 «Մերկասառույց» ցուցանակի, ինչպես նաև 4․9․1 նշանի պահանջի ժամանակահատվածը, ինչպես նաև ազդման գոտու վերջը ցույց տալու։
Միաժամանակ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքում և մի շարք օրենքներում (այդ թվում՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում) կատարվել են տերմինների փոփոխություններ, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև Որոշման մեջ։
- Կարգավորման նպատակը և բնույթը.
Հաշվի առնելով, որ ճանապարհային նշաններն ունեն անուն, հերթական համար նշանների խմբում, ինչպես նաև ազդման գոտի, ուստի Նախագծով առաջարկվում է Որոշման մեջ սահմանել նոր ավելացվող ճանապարհային նշանների համարները, անվանումները և ազդման գոտիները։
Միաժամանակ «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքում և մի շարք օրենքներում (այդ թվում՝ «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում) կիրառվել են տերմինների փոփոխություններ, ինչով պայմանավորված անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև հիշյալ Որոշման մեջ։
- 4. Ակնկալվող արդյունքները.
Նախագծի ընդունման արդյունքում առաջարկվող լրացումների և փոփոխությունների ընդունումը կնպաստի ձմռան ամիսներին ճանապարհի դժվարանցելի հատվածներում անխափան երթևկության ապահովմանը, ինչով պայմանավորված ձմռան ամիսներին կնվազեն լեռնային ճանապարհների խցանումները։
Միաժամանակ, Որոշման մեջ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերվող եզրույթները կհամապատասխանեցվեն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» և «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքում օգտագործվող եզրույթներին։
Միաժամանակ, հաշմանդամության ոլորտում իրականացված բարեփոխումների օրենսդրական կարգավորումներն ուժի մեջ են մտել 01.02.2023թ.-ից, իսկ արդեն իսկ հաշմանդամություն ունեցող անձինք, որոնք պետք է անցնեն կրկնակի գնահատում, մինչև 31.12.2023թ. շարունակում է գործել բժշկասոցիալական վերափորձաքննության կարգավորումները։ Նշենք, նաև որ որոշակի անձանց դեպքում պահպանվում է նախկին համակարգով գնահատված 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կարգավիճակը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ Որոշման մեջ պահպանվել է «1-ին և 2-րդ խումբ» հասկացությունը։
- Նախագծերի մշակման գործընթացում ներգրաված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը բխում է «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» փաստաթղթի 2․4 «Բնածին, տեխնածին և մարդածին աղետներին դիմակայելու բարձր պատրաստվածություն» թիրախային արդյունքի «2.4.3 Համայնքների, ենթակառուցվածքների և շենք-շինությունների անվտանգության և բնակչության դիմակայունության մակարդակ (ըստ մասնագիտական գնահատականի)» և 12․2 «Հայաստանը՝ տարածաշրջանային կարևոր ցամաքային տրանսպորտային հանգույց» թիրախային արդյունքի «12.2.1 Տարանցիկ ճանապարհային բեռնափոխադրումների ծավալ» ցուցանիշների ապահովումից։ Ճիշտ է նշված կապը անուղղակի է, սակայն միայն անվտանգ և ապահով ճանապարհների առկայության դեպքում հնարավոր է ապահովել երթևեկության մասնակիցների և տրանսպորտային միջոցների անվտանգությունը, ինչպես նաև ավտոտրանսպորտային միջազգային բեռնափոփադրումներ իրականացնող կազմակերպությունների համար գրավիչ դարձնել Հայաստանը որպես տարանցիկ բեռնափոխադրումների երկիր՝ ապահովելով Հայաստանով տարանցիկ տրանսպորտային ուղիների անխափանությունը ու անընդհատությունը՝ հատկապես ձմռան ամիսներին։
7․ Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:
-
Duration
22.01.2025 13.02.2025 -
Type
Decision
-
Area
Transport, Road traffic safety
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 262
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.