Add to favourites

«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

40%60%

ՀԻՄԱՆՎՈՐՈՒՄ

«ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ»

ՈՒՂԵՑՈՒՅՑԻ ՄՇԱԿՄԱՆ

 

1. Անհրաժեշտությունը

Ներկայումս շինարարության մեջ զբաղված ոչ բոլոր մասնակիցներն են (գործատու, աշպխատող) տեղակացված շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման հիմնական պահանջների մասին:

Շատ դեպքերում անտեսելով խնդրի կարևորությունը՝ համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում շինարարության արտադրության կազմակերպման գործընթացներում կանոնակարգող նորմատիվատեխնիկական պահանջների կատարման, ապահովման կամ պահպանման համար։

Հաշվի առնելով վերոգրյալն՝ անհրաժեշտություն է առաջացել մշակել ուղեցույցով  պարզեցված պահանջներ՝  ուղեցույցների տեսքով, որոնք շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովման ոլորտում կարգավորող  նորմատիավատեխնիկական փաստաթղթերի և կառուցապատման ծրագրերի մաս են կազմում:

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպումը, աշխատատեղերի կահավորումը և անվտանգության ապահովումն անհրաժեշտ է   իրականացնել  համաձայն ՝

- «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքի,

- «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքի,

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2022 թվականի օգոստոսի 26-ի N 21-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ 13-02-2022 «Անվտանգության տեխնիկա շինարարությունում» շինարարական նորմերի,

- ՀՀ քաղաքաշինության նախարարի 2008 թվականի հունվարի 14-ի N 11-Ն հրամանով հաստատված ՀՀՇՆ I-3.01.01-2008 «Շինարարական արտադրության կազմակերպում» շինարարական նորմերի,

- ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2023 թվականի փետրվարի 9-ի N 09-Ա հրամանով հաստատված «Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների կառուցման (այդ թվում՝ վերակառուցման, հիմնանորոգման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման) աշխատանքներ կատարողների և տեխնիկական հսկողության ծառայություններ մատուցողների նկատմամբ՝ շինարարական աշխատանքների ընթացքում նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջների՝ շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների չպահպանման, հայտնաբերված խախտումների և թերությունների համար պատասխանատվության միջոցների կիրառման վերաբերյալ մեթոդական խորհրդատվության դրույթների»,

-ՀՀ առողջապահության նախարարի 2006 թվականի փետրվարի 16-ի N 163-Ն հրամանով հաստատված «Աշխատանքային գոտու օդում և մթնոլորտային օդում հիգիենիկ նորմերի»,

-ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի դեկտեմբերի 6-ի N 27-Ն հրամանով հաստատված  «Կազմակերպությունների աշխատատեղերում աշխատանքային գոտու օդում քիմիական նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները» N 2.2.5-004-10 սանիտարական կանոնների և նորմերի:

Շինարարության ոլորտում իրազեկվածության բարձրացման հարցում մասնագիտական  աջակցություն ցուցաբերելու համար սույն ուղեցույցը նպատակ ունի ընդգծել անվտանգության կարևորությունը՝ մանրամասնելով շինարարական նորմերի  և կանոնների պահանջները՝ դրանց բովանդակությունը հասկանալի ձևով ներկայացնելու համար:

Ուղեցույցով  սահմանված պահանջները պետք է նպաստեն շինարարական աշխատանքների անվտանգության բարձրացմանը,  որոնք  պահանջված են աշխատուժի կառավարման  և կազմակերպման գործընթացների շրջանակներում:

Ուղեցույցը մշակելիս հաշվի են առնվել ՀՀ օրենսդրության, Միջազգային և եվրոպական ստանդարտների, ԱՊՀ շրջանակներում կնքված Միջկառավարական համաձայնագրերի պահանջները, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանն (ԵԱՏՄ) անդամակցելու հետ կապված մարտահրավերները: Ուղեցույցի մշակման գործընթացն իրականացնելիս դրանք հնարավորինս համապատասխանեցվել են Եվրամիության երկրների շինարարության ոլորտում գործող նորմատիվ փաստաթղթերին և դրանց կիրարկումն ապահովող եվրոպական ստանդարտներին, ինչպես նաև հաշվի են առնվել ԱՊՀ անդամ երկրների և միջազգային լավագույն փորձը:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ ի կատարումն ՀՀ վարչապետի աշխատակազմի  17.01.2025թ-ի N 02/11.2/1389-2025, 07.01.2025թ-ի N 02/06.32/179-2025, 06.12.2024թ-ի N 099/33939-2024 հանձնարարականների՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեն  նախաձեռնել է  ուղեցույցի մշակման գործընթացը: Մշակված փաստաթղթի նախագիծը սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին համապատասխան:

2.1.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1)  ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N1363-Ա որոշում.

Հոդված 6.6 «Հանրապետության բոլոր բնակավայրերում համաչափ և կայուն զարգացում ապահովելու, բնակչության բարեկեցությունը բարելավելու, բնակավայրերն ավելի հարմարավետ ապրելու և գործելու կենսամիջավայր դարձնելու... »,

2)  «Քաղաքաշինության մասին» օրենք.

Համաձայն Հոդված 2-ի` «Քաղաքաշինությունը Հայաստանի Հանրապետությունում կենսագործունեության համար բարենպաստ տարածական միջավայրի ստեղծման կամ փոփոխման նպատակով պետության, ֆիզիկական, իրավաբանական անձանց և դրանց միավորումների գործողությունների համախումբ է, որոնք ընդծում են շինարարական աշխատանքների անվտանգության  բարձրացման կարևորությունը՝ աշխատուժի կառավարման  և կազմակերպման գործընթացների  շրջանակներում:

3) ՀՀ վարչապետի աշխատակազմի 17.01.2025թ-ի N 02/11.2/1389-2025,  07.01.2025թ-ի N 02/06.32/179-2025, 06.12.2024թ-ի N 099/33939-2024 հանձնարարականների՝ կատարում և ապահովում:

Պետության կարևորագույն պարտավորություններից է մարդու կյանքի ու գործունեության անվտանգության իրավունքի ապահովման համար համապատասխան պայմանների ստեղծումը»:

Միաժամանակ հարկ է նշել, որ Շինարարական հրապարակում շինարարական աշխատանքների կազմակերպման և անվտանգության ապահովում ուղեցույցի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, շինարարական աշխատանքների անվտանգության բարձրացում՝ աշխատուժի կառավարման  և կազմակերպման գործընթացների  շրջանակներում:

  • Discussed

    22.01.2025 - 06.02.2025

  • Type

    Order

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 913

Print