Add to favourites

Under development

«Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը, նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի լրամշակված փաթեթ

33%67%

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 

----------------- 2025 թվականի  N      -Ն

 

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԸ ՈՌՈԳՄԱՆ ԱՌՈՒՆԵՐՈՎ, ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՎ ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԳԾԵՐՈՎ, ԽՈՂՈՎԱԿԱՇԱՐԵՐՈՎ ԵՎ ԱՅԼ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒՂԻՆԵՐՈՎ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐՈՎ ԵՎ ԵՐԿԱԹՈՒՂԱԳԾԵՐՈՎ ՀԱՏՄԱՆ, ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏՈՒՄ ԿԱՄ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԳՈՏՈՒՄ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՏՆՕՐԻՆՈՂՆԵՐԻ ՀԵՏ ԴՐԱՆՑ ՏԵՂԱԴՐՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՏԵՂԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԿԱՐԳԸ, ՆՈՐ ԿԱՌՈՒՑՎՈՂ ԵՎ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՎՈՂ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՇԵՐՏՈՒՄ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԴԻՏԱՀՈՐԵՐԻ, ԽՐԱՄՈՒՂԻՆԵՐԻ, ՀԵՆԱՍՅՈՒՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱՆՔ ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 1025-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի և «Նորմատիվ իրավական ակտերի» օրենքի մասին 33-րդ և 37-րդ հոդվածների պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել՝

1) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ոռոգման առուներով, էլեկտրոնային հաղորդակցության և էլեկտրականության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանապարհներով և երկաթուղագծերով հատման, ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում կամ պաշտպանական գոտում ավտոմոբիլային ճանապարհների տնօրինողների հետ դրանց տեղադրման և վերատեղադրման համաձայնեցման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) նոր կառուցվող և վերակառուցվող ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում հեռահաղորդակցության ենթակառուցվածքների անցկացման համար նախատեսված դիտահորերի, խրամուղիների, հենասյուների կառուցման, ինչպես նաև դրանք հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման կարգը և պահանջները` համաձայն N 2 հավելվածի:

  1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին` սույն որոշման 2-րդ հավելվածով նախատեսվող հեռահաղորդակցության օպերատորներին վարձակալությամբ տրամադրման գործընթացը կանոնակարգելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երեք ամսյա ժամկետում մշակել և Հայաստանի Հանրապետության վաչապետի աշխատակազմ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի  հունիսի 4-ի «Պետական գույքի վարձակալության տրամադրման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731, 2001 թվականի փետրվարի 22-ի N 125 և 2013 թվականի հոկտեմբերի 3-ի N 1106-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 914-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի  Հանրապետության կառավարության համապատասխան որոշման նախագիծ։
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումը:
  3. Սույն որոշման պահանջները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելն սկսված և դեռևս չավարտված ընթացակարգերի վրա։
  4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

Հայաստանի Հանրապետության

          վարչապետ                                                                     Ն․ Փաշինյան

«     »   ____________ 2025 թ․ 

 

 

 

  • Discussed

    20.01.2025 - 04.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Transport, Road traffic safety, Energy (electricity, heat supply, gas supply systems), Telecommunication(electronic communication)

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 729

Print

Related documents / links