ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1307-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա ապահովելու քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետությունը և համապատասխանեցնելու այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Ավիացիոն անվտանգություն, քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության ակտերից» N17 հավելվածով (այսուհետ՝ N 17 հավելված) սահմանված նոր չափորոշիչներին` մասնավորապես ավիացիոն անվտանգության ոլորտում կիրառվող հասկացությունների մասով, օտարերկրյա փոխադրողների կողմից լրացուցիչ ավիացիոն անվտանգության ծրագրի ներկայացման, ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ընտրության, նրանց նախապատմության ստուգումների, ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության, անօրինական միջամտության ակտերի դեպքերում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանը ծանուցման, օդանավի անձնակազմի անդամներին և քաղաքացիական ավիացիայի տեսուչներին թռիչքային վկայականներ տրամադրելու, փոքր ավիացիայի օդանավակայաններին, կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներին, օդանավերի թռիչք-վայրէջքի հարթակներին ու ուղղաթիռային հարթակներին ներկայացվող ավիացիոն անվտանգության նոր պահանջներին համապատասխանության ապահովման նպատակով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի մասին» N1307-Ն որոշման մեջ վերջին լրացումներն ու փոփոխությունները կատարվել են ՀՀ կառավարության 2022 թվականի մայիսի 13-ի N 668-Ն որոշմամբ՝ 2020 թվականին N17 հավելվածում կատարված լրացումներով ու փոփոխություներով սահմանված պահանջներին համապատասխանության ապահովման նպատակով:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N1307-Ն որոշման մեջ սույն լրացումների և փոփոխությունների առաջարկը պայմանավորված է N17 հավելվածի 12-րդ խմբագրությամբ ստանդարտներում և առաջարկվող գործելաձևերում կատարված փոփոխություններով, ԻԿԱՕ դոկ․ 8973 փաստաթղթում կատարված վերջին փոփոխություններով և դրանց՝ Հայաստանի Հանրապետության կողմից ներդրման և կիրառման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, կատարվել են լրացումներ և փոփոխություններ, որոնք պայմանավորված են՝
1․ N17 հավելվածի եզրույթների նոր մեկնաբանությամբ և նոր եզրույթների ավելացմամբ, ինչպես նաև N17 հավելվածի անվանման փոփոխությամբ, որտեղ ավելացվել է «Ավիացիոն» բառը (Գլուխ 1, սահմանումներ, «ավիացիոն անվտանգություն», «ավիացիոն անվտանգության մշակույթ» «ավիացիոն անվտանգության ուսումնասիրություն», «Ավիացիոն անվտանգության սահմանափակ մուտքի գոտի»)
2․ դեպի Պայմանավորվող պետության տարածք առևտրային օդային փոխադրումներ իրականացնող օտարերկրյա փոխադրողների կողմից ավիացիոն անվտանգության լրացուցիչ ծրագրի մշակման և ներդրման անհրաժեշտությամբ (ստանդարտ 3․3․2),
3․ ավիացիոն անվտանգության աուդիտներ, փորձարկումներ և ստուգումներ իրականացնող որակի հսկողության տեսուչների համապատասխան մասնագիտական պատրաստվածության անհրաժեշտությամբ (ստանդարտ 3․4․5)
4․ նախնական և պարբերական վերապատրաստումների ապահովմամբ (ստանդարտ 3․4․6),
5․ ԻԿԱՕ դոկ․ 8973-ի 13-րդ խմբագրության 17.15.12-դ և 17.15.13-րդ կետերի համաձայն սահմանված անօրինական միջամտության գործողությունների դեպքում ԻԿԱՕ-ին և համապատասխան պետություններին ծանուցման կարգի կիրառման անհրաժեշտությամբ,
6․ ավիացիոն անվտանգության սահմանափակ մուտքի գոտիներ (ստանդարտ 3․5․2) մուտք գործելու իրավունքին առնչվող հարցերով,
7․ մուտքի անցագրերի վերահսկման անհրաժեշտությամբ (ստանդարտ 4․2․3),
- ինչպես նաև օդանավի անձնակազմի անդամների թռիչքային վկայականների և քաղաքացիական ավիացիայի տեսուչի վկայականների վերաբերյալ Հավելված 9-ի 3․61 և 3․64 ստանդարտների ու 3․68 առաջարկվող գործելակերպի հետ համապատասխանության ապահովման անհրաժեշտությամբ,
- oդանավի զննման ընթացակարգերի մասին դրույթների հետ (դոկ․ 8973, գլուխ 15․3 և հավելված 39) համապատասխանության ապահովման անհրաժեշտությամբ,
10․ ավիացիոն անվտանգության սարքավորումների վերաբերող նոր ԻԿԱՕ 2․5․4 ստանդարտի կիրառման անհրաժեշտությամբ,
11․ կատարվել են նաև փոփոխություններ ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատողների ընտրության (դոկ․ 8973, գլուխ 7.3.4), նրանց նախապատմության ստուգումների (դոկ․ 8973, գլուխ 11.2.7), ավիացիոն անվտանգության աշխատանքների որակի հսկողության (դոկ․ 8973, գլուխ 7․3) գծով, փոքր ավիացիայի օդանավակայաններին, կորպորատիվ ավիացիան սպասարկող աերոդրոմներին, օդանավերի թռիչք-վայրէջքների հարթակներին և ուղղաթիռային հարթակներին ներկայացվող ավիացիոն անվտանգության նոր պահանջների մասով (դոկ․ 8973, Հավելված 25):
3. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի քաղաքացիական ավիացիայի համակարգում կիրառվող ավիացիոն անվտանգության միջոցառումների արդյունավետության բարձրացմանը և համապատասխանեցմանը ԻԿԱՕ-ի N17 հավելվածով սահմանված չափորոշիչներին։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հոկտեմբերի 2-ի N 1307-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն չկա:
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի թիվ 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումների ծրագրի 68.3-րդ՝ «Թռիչքային և ավիացիոն անվտանգությանն առնչվող թերությունների, անհամապատասխանությունների հիմնապատճառների բացահայտում, ուղղիչ գործողությունների պլանի մշակում և վերջիններիս պատշաճ կերպով իրականացման համակարգում» կետից:
-
Discussed
17.01.2025 - 02.02.2025
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 929
Print