Add to favourites

ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%0%

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____________2024 N _______-Ն

 

ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով 2014 թվականի մայիսի 29-ի «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին և «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 6.4-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) արտահանման լիցենզիա (եզրակացություն) տալու կարգն ու չափանիշները` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                 Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ

 

 

 

 

 

Հավելված

Հայաստանի Հանրապետության կառավարության

------------ N ----------- -Ն

որոշման

ԿԱՐԳՆ ՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

ՀԱՆՔԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՆԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ (ԱՌԱՐԿԱՆԵՐԻ) ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ  (եզրակացությԱն) Տալու

 

  1. Սույն կարգով սահմանվում է hանքագիտության և հնէաբանության հավաքածուների (առարկաների) (այսուհետ՝ Հավաքածու (առարկա) արտահանման լիցենզիա (եզրակացություն) (այսուհետ՝ Լիցենզիա (եզրակացություն) տրման կարգն ու չափանիշները:
  2. Ֆիզիկական անձանց կողմից Հավաքածուն (առարկան)՝ որպես անձնական օգտագործման ապրանք, արտահանման դեպքում տրամադրվում է Հավաքածուի (առարկայի) արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) (այսուհետ՝ Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):
  3. Լիցենզիան (եզրակացությունը) (համաձայն՝ Ձև 2-ի) և Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) (համաձայն՝ Ձև 3-ի) տրամադրվում է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրին (այսուհետև՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ) համապատասխան դասակարգվող յուրաքանչյուր այն Հավաքածուի (առարկայի) համար, որի համար կիրառվում է արտահանման սահմանափակում:
  4. Լիցենզիա (եզրակացություն) և Եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք (այսուհետ` Հայտատու) հայտը (համաձայն՝ Ձև 1-ի) և ուղեկցող փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային եղանակով՝ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի «Թույլատվական փաստաթղթեր» (www.sw.gov.am) համակարգի միջոցով ենթահայտ լրացնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով նույնականացում անցնելու միջոցով՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն (այսուհետ՝ Լիազորված պետական մարմին):
  5. Լիազորված պետական մարմնի կողմից Լիցենզիան (եզրակացությունը) և Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տրամադրվում է էլեկտրոնային եղանակով:
  6. Լիցենզիան (եզրակացությունը) և Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ՀՀ պետական կառույցների կարիքների համար իրականացվող գործարքների, անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում, կարող է տրամադրվել նաև թղթային տարբերակով:
  7. Հայտի գրանցման և պահպանման ընթացակարգը սահմանում է Լիազորված պետական մարմինը:
  8. Հայտը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը և անհրաժեշտ փաստաթղթերը`

1) հայտատուի լրիվ անվանումը (իրավաբանական անձանց համար՝ երկիրը, համայնքը, հասցեն, հարկ վճարողի հաշվառման համարը, պետական գրանցման համարը, հեռախոսահամար, էլ. փոստը (առկայության պարագայում), Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ֆիզիկական անձանց համար՝ հանրային ծառայության համարանիշը, անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, համայնքը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստը (առկայության պարագայում), օտարերկրյա քաղաքացիների համար՝ անձնագրի սերիան և համարը, անունը, ազգանունը, երկիրը, համայնքը, հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստը (առկայության պարագայում),

2) Հավաքածուի (առարկայի) անվանումը, տեսակը, տարիքը, ծագման վայրը, հայտնաբերման ժամանակը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափսերը (քաշը) և այլ չափորոշիչներ, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, արտահանման նպատակը, գինը, արժույթը, քանակը,

3) արտահանման երկիրը,

4) տարանցիկ երկիրը (առկայության դեպքում),

5) արտահանման համար հայտագրված Հավաքածուի (առարկայի) փորձագիտական եզրակացությունը (տրված՝ վերջին հինգ տարում)՝ ուղեկցող լուսանկարով

6) Հավաքածուի (առարկայի) տիրապետման օրինականությունը հաստատող փաստաթղթի պատճենը,

7) պետական տուրքի վճարման անդորրագրի կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը,

8) լիազորագիրը՝ նոտարական վավերացմամբ (առկայության դեպքում),

9) արտաքին առևտրային գործունեություն իրականացնելու դեպքում՝ արտաքին առևտրի պայմանագիրը (առկայության դեպքում),

10) անհաղթահարելի ուժի առկայության դեպքերի, ինչպես նաև օտարերկրյա պետական մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց ներկայացնելու անհրաժեշտության դեպքում՝ փորձագիտական բնօրինակ եզրակացությունը,  Հավաքածուի (առարկայի) տիրապետման օրինականությունը հաստատող բնօրինակ փաստաթղթերը, նույն Հավաքածուի (առարկայի) 2 գունավոր լուսանկար` 10 x 15 չափսի, տարանցիկ փոխադրման դեպքում՝ 3 օրինակ:

  1. Հայտը մերժվում է 8-րդ կետի պահանջներից որևէ մեկը չներկայացնելու դեպքում:
  2. Լիազորված պետական մարմնի համապատասխան ստորաբաժանման բաժինը (այսուհետ՝ Բաժին) մեկ աշխատանքային օրվա ընթացքում հայտատուի հայտին կից ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո կայացնում է որոշում Հավաքածուն (առարկան) Լիցենզիայով (եզրակացությամբ) կամ Եզրակացությամբ (թույլատրող փաստաթղթով) արտահանելու վերաբերյալ, որը ներկայացվում է լիազորված պետական մարմնի ղեկավարի համապատասխան տեղակալի հաստատմանը:
  3. Բաժնի կողմից մեկ աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստվում է Հավաքածուի (առարկայի) արտահանման Լիցենզիան (եզրակացությունը) կամ Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը):
  4. Լիցենզիա (եզրակացություն) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
  5. Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) տալու համար գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
  6. Հայտատուն ներկայացնում է պետական տուրքի վճարման անդորրագիրը, պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը, և Լիազորված պետական մարմինը տրամադրում է Լիցենզիան (եզրակացությունը) կամ Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը):
  7. Լիցենզիան (եզրակացությունը) կամ Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) թղթային տարբերակով տրամադրելու դեպքում կցվում է Հավաքածուի (առարկայի) լուսանկարը՝ շրջերեսին տվյալները (անվանումը, տեսակը, տարիքը, ծագման վայրը, հայտնաբերման ժամանակը, նյութը, քանակը (բաղկացուցիչ մասերը), չափսերը (քաշը), այլ չափորոշիչներ): Այն վավերական է, եթե դրա վրա կա Լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի կնիքն ու ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությունը, իսկ կցվող լուսանկարի վրա՝ «Թույլատրվում է արտահանել» դրոշմակնիքը՝ լիազորված պետական մարմնի ստորաբաժանման բաժնի պետի կամ նրան փոխարինող մասնագետի ստորագրությամբ:
  8. Մաքսային ընթացակարգերով Հավաքածուի (առարկայի) ձևակերպման դեպքում սույն կարգի դրույթները տարածվում են «Արտահանում» մաքսային ընթացակարգի նկատմամբ՝ մաքսային օրենսդրության համաձայն:
  9. Լիցենզիան (եզրակացությունը) կամ Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ենթակա է օգտագործման մեկ անգամ:
  10. Լիցենզիան (եզրակացությունը) կամ Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) ուժի մեջ է տրման օրվանից մինչև օրացուցային տարվա վերջին օրը՝ ներառյալ:
  11. Հայտատուի ցանկությամբ Լիցենզիան (եզրակացությունը) կամ Եզրակացությունը (թույլատրող փաստաթուղթը) կարող է տրամադրվել ռուսերենով:
  12. Լիցենզիայի (եզրակացության) կամ Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն սույն կարգի 3-րդ կետի համաձայն դիմում է Լիազորված պետական մարմին:
  13. Լիցենզիայի (եզրակացության) կամ Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու հայտի ընդունումը կատարվում է սույն կարգի 8-րդ կետի պահանջների համաձայն՝ գործի վրա ավելացնելով հայտատուի հիմնական գործի համարը:
  14. Լիցենզիայի (եզրակացության) կամ Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակը տրամադրվում է դիմումն ընդունելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
  15. Լիցենզիայի (եզրակացության) կամ Եզրակացության (թույլատրող փաստաթղթի) կրկնօրինակն ստանալու համար հայտատուն վճարում է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պետական տուրք: Լիցենզիայի (եզրակացության) կամ Եզրակացության (թույլատրող փաստաթղթի)  վերին ձախ անկյունում գրվում է՝ «Կրկնօրինակ»:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ձև 1

 (հայերեն)

ՀԱՅՏ

Լիազորված պետական մարմնի անվանումը

  1. Հայտ

թիվ

2. Գործողության ժամանակահատվածը

__________-ից         մինչև____________

3. Լիցենզիայի տիպը

4. Պայմանագիրը

4.1 Արտահանման նպատակը

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

թիվ

_____________ թվականի

5. Հայտատու

 

6. Գնորդ

7. Նշանակման երկիրը

7.1 Տարանցման երկիրը

 

8. Գնորդի երկիրը

 

9. Պայմանագրի արժույթը

 

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

 

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Հայտատու

18.1 Հայտատուի լիազորված անձը

(Ա.Ա.Հ.  Ստորագրություն _______________

 

 

 

 

 

 

(ռուսերեն)

 

ЗАЯВЛЕНИЕ

Наименование уполномоченного государственного органа

1. Лицензия

N

1.     Период действия

С               по

3. Тип лицензии

4. Контракт

4.1 Цель вывоза

 

ЭКСПОРТ

N

по

5. Заявитель

 

6. Покупатель

7. Страна назначения

7.1 Страна транзита

 

8. Страна покупателя

 

9. Валюта контракта

 

10. Стоимость

11. Статистическая стоимость

12. Страна происхождения

 

13. Количество

14. Единица измерения

15. Код товара по ТН ВЭД ЕАЭС и его описание

16. Дополнительная информация

17. Основание для выдачи лицензии

18. Заявитель

18.1 Уполномоченное лицо заявителя

  (Ф. И. О.) Подпись __________

 

Ձև 2

 

 (հայերեն)

 

ԼԻՑԵՆԶԻԱ

                                                        (եզրակացություն)

 

Լիազորված պետական մարմնի անվանումը

1. Հայտ  

թիվ

2. Գործողության ժամանակահատվածը

__________-ից         մինչև____________

3. Լիցենզիայի տիպը

4. Պայմանագիրը

4.1 Արտահանման նպատակը

 

ԱՐՏԱՀԱՆՈՒՄ

թիվ

______ թվականի

5. Հայտատու

 

6. Գնորդ

7. Նշանակման երկիրը

7.1 Տարանցման երկիրը

 

8. Գնորդի երկիրը

 

9. Պայմանագրի արժույթը

 

10. Արժեքը

11. Վիճակագրական արժեքը

12. Ծագման երկիրը

 

13. Քանակը

14. Չափման միավորը

15. Ապրանքի ծածկագիրը՝ ըստ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ-ի, և դրա նկարագրությունը

16. Լրացուցիչ տեղեկատվություն

17. Լիցենզիայի տրամադրման հիմքը

18. Լիազորված անձի պաշտոնը

Ա.Ա.Հ.  Ստորագրություն _______________

                                            Կ.Տ.

 

(ռուսերեն)

ЛИЦЕНЗИЯ

     (заключение)

Наименование уполномоченного государственного органа

1. Лицензия

N

1.     Период действия

С               по

3. Тип лицензии

4. Контракт

4.1 Цель вывоза

 

ЭКСПОРТ

N

по

5. Заявитель

 

6. Покупатель

7. Страна назначения

7.1 Страна транзита

 

8. Страна покупателя

 

9. Валюта контракта

 

10. Стоимость

11. Статистическая стоимость

12. Страна происхождения

 

13. Количество

14. Единица измерения

15. Код товара по ТН ВЭД ЕАЭС и его описание

16. Дополнительная информация

17. Основание для выдачи лицензии

18. Уполномоченное лицо

 (Ф. И. О.) Подпись __________

                                            МП

 

 

 

 

Ձև 3

(հայերեն)

 

Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն

(թույլատրող փաստաթուղթ)

N AM /20 /____      _______ 

_________________________________________________________________________

(Լիազորված պետական մարմնի անվանումը)

 

Տրվում է ____________________________________________________________

 (կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, երկիրը (ֆիզիկական անձի դեպքում` ա. ա. հ.)

 

Տեղափոխման ձևը ___________________________________________________

(տեղափոխման ձևը)

____________________________

(ապրանքի միասնական ցանկի բաժինը)

__________________________

(ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագիրը)

 

Ապրանքի անվանումը

Քանակը

Չափի միավորը

 

 

 

Ստացողը/ուղարկողը _____________________________________________

(անվանումը (ա. ա. հ.), գտնվելու վայրը, երկիրը)

Նշանակող/ուղարկող երկիրը _________________________________________

Արտահանման նպատակը _____________________________________________

Ժամանակավոր արտահանման ժամանակը ______________________________

Հիմքը __________________________________________________________________

________________________________________________________________________

________________________________________________________________________

Լրացուցիչ տեղեկատվություն___________________________________________-

________________________________________________________________________

Տարանցիկ երկիրը _____________________________________________________

(տարանցիկ տարածքը)

 

 Ստորագրությունը __________ Տարեթիվը _________

 

Եզրակացությունն ուժի մեջ է մինչև ________

                      ____________________________

(ա. ա. հ.)

Կ. Տ.

                     _____________________________

(պաշտոնը)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

(ռուսերեն)

 

З А К Л Ю Ч Е Н И Е

(разрешительный документ)

 

     N  AM /20 /____ _______

 

_______________________________________________________________________

(Наименование уполномоченного государственного органа)

 

Выдано _________________________________________________________________

(название организации, юридический адрес, страна (для физических лиц Ф. И. О.)

_________________________________________________________________________

 

Вид перемещения _______________________________________________________

(вид перемещения)

________________________________

(раздел единого перечня товаров)

_______________________________

                  (код ТН ВЭД ТС)

 

Наименование товара

Количество

Единица измерения

 

 

 

Получатель/отправитель _________________________________________________

                             (название, юридический адрес, страна)

Страна назначения/отправления _________________________________________

Цель вывоза ____________________________________________________________

Срок временного вывоза ________________________________________________

Основание: _____________________________________________________________

________________________________________________________________________

Дополнительная информация ____________________________________________

________________________________________________________________________

Страна транзита _______________________________________________________

 (транзит по территории)

 

Подпись __________                                                     Дата  _________

 

Заключение действительно по ________

________________________

(Ф. И. О.)

 

 

МП                                          _______________________

(должность)

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

ՂԵԿԱՎԱՐ՝                                                         Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

                           

 

 

  • Discussed

    14.01.2025 - 04.02.2025

  • Type

    Decision

  • Area

    Cultural

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 744

Print