Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

0%0%

ՀՀ աշխատանքային օրենսգրքում կատարված փոփոխություններն ու լրացումները հիմնականում ուղղված են աշխատանքային հարաբերություններում գործատուների կողմից վարվող փաստաթղթաշրջանառության բեռի թեթևացմանը, գործարար միջավայրի բարելավմանը, աշխատանքային հարաբերությունների ծագման իրավական հիմքերի կարգավորմանը, աշխատաժամանակի ռեժիմի և հանգստի ժամանակի կարգավորմանը, միջին ամսական աշխատավարձի հաշվարկման կարգի հստակեցմանը և այլ իրավակիրառական հարցերի կարգավորմանը: Մասնավորապես, փոփոխություններն ու լրացումներն իրականացվել են հետևյալ ուղղություններով.

  • իրավակիրառական պրակտիկայի ուսումնասիրությունների, վերլուծությունների և գնահատումների արդյունքում վեր հանված խնդիրներին ամբողջական կարգավորում տալու նպատակով աշխատանքային հարաբերությունների կարգավորման մեխանիզմների պարզեցում, կիրառման տեսանկյունից տարընկալման տեղիք տվող դրույթների հստակեցում,
  • աշխատանքային հարաբերությունների ձևավորման, փոփոխման և դադարման նոր ճկուն հիմքերի ապահովում՝ հատկապես գերփոքր ձեռնարկատիրությամբ զբաղվող գործատուների համար, որոնց շրջանակը սահմանվում է նախագծով,
  • աշխատանքային հարաբերությունների կարգավորման ոլորտում ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի առանձին դրույթներին ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջների համապատասխանեցում:

 

  • Discussed

    28.02.2017 - 15.03.2017

  • Type

    Law

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Public discussion

28.02.2017 15:14

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 17259

Print