Add to favourites

Under development

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ

62%38%

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 64-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 64. Անտառային կամ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ դրանք ինքնակամ զավթելը կամ դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը

 

  1. Անտառային կամ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերն առանց պատշաճ թույլտվության օգտագործելը կամ շենքերի կառուցման կամ բնափայտի մշակման կամ պահեստների կառուցման կամ այլ նպատակներով օգտագործման անտառային տարածքներն ինքնակամ զավթելը կամ դրանք ըստ պատկանելության չվերադարձնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:»։

 

Հոդված 2. Օրենսգրքի 65-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 65. Հատատեղի օգտագործման կամ բնափայտի մթերման կամ դուրս բերման սահմանված կարգը խախտելը կամ ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը կամ դուրս բերելը

 

  1. 1. Հատատեղի օգտագործման կամ բնափայտի մթերման կամ դուրս բերման սահմանված կարգը խախտելը կամ ապօրինի ձեռք բերված անտառանյութը տեղափոխելը կամ դուրս բերելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով և տնտեսական գործունեության կասեցմամբ՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով կամ առանց դրա:

  1. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով և տնտեսական գործունեության կասեցմամբ՝ երեք ամիս ժամկետով կամ առանց դրա:»։

 

Հոդված 3. Օրենսգրքի 66-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 66. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը կամ կոճղը կամ թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը

 

  1. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող կամ այլ անձանց պատկանող ծառը կամ կոճղը կամ թուփը կամ բուսածածկն ապօրինի հատելը կամ ոչնչացնելը կամ մինչև աճի դադարեցման աստիճանի վնասելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով:

 

 

Հոդված 4. Օրենսգրքի 68-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասում «առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երեքհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով» բառերը փոխարինել «առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ հինգհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով և տնտեսական գործունեության կասեցմամբ՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով կամ առանց դրա» բառերով:
  2. Լրացնել նոր 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով և տնտեսական գործունեության կասեցմամբ՝ երեք ամիս ժամկետով։»:

 

 

Հոդված 5. Օրենսգրքի 75-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 75. Անտառները կեղտաջրերով կամ կենցաղային մնացուկներով կամ թափոններով աղտոտելը

 

  1. Անտառները կեղտաջրերով կամ կենցաղային մնացուկներով կամ թափոններով աղտոտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով և տնտեսական գործունեության կասեցմամբ՝ մեկ ամսից մինչև երեք ամիս ժամկետով կամ առանց դրա:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով, պաշտոնատար անձանց նկատմամբ՝ ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով և տնտեսական գործունեության կասեցմամբ՝ երեք ամիս ժամկետով կամ առանց դրա:»։

 

 

Հոդված 6. Օրենսգրքի 78-րդ հոդվածում «հարյուրապատիկից մինչև հարյուրվաթսունապատիկի» բառերը փոխարինել «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի» բառերով, իսկ «երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի» բառերը փոխարինել «չորսհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի» բառերով։

 

Հոդված 7. Օրենսգրքի 79-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 79. Կրակի հետ անփույթ վարվելու կամ հրկիզման հետևանքով անտառներում ծառերը կամ թփերը կամ մատղաշը կամ մշակաբույսերը ոչնչացնելը կամ վնասելը

 

  1. Կրակի հետ անփույթ վարվելու հետևանքով անտառներում ծառերը կամ թփերը կամ մատղաշը կամ մշակաբույսերը վնասելը կամ ոչնչացնելը կամ անտառների հակահրդեհային կանոնները խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրաապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:

  1. Հրկիզման հետևանքով անտառներում ծառերը կամ թփերը կամ մատղաշը կամ մշակաբույսերը վնասելը կամ ոչնչացնելը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրաապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»։

 

Հոդված 8. Օրենսգրքի 85.2-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 85.2. Խոզանները կամ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները կամ արոտավայրերի կամ խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական կամ անտառային կամ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում բուսածածկն այրելը

 

  1. Խոզանները կամ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները կամ արոտավայրերի կամ խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական հողերում այրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ` հարյուրհիսնապատիկի չափով:

  1. Խոզանները կամ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները կամ արոտավայրերի կամ խոտհարքների բուսականությունն անտառային կամ բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում այրելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում ֆիզիկական (այդ թվում՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվող) անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրաապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ ութհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով:»։

 

 

Հոդված 9. Օրենսգրքի 88.4-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասում «առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` հարյուրյոթանասունապատիկից մինչև երկուհարյուրհիսնապատիկի չափով` խախտողի անձնական սեփականություն համարվող հրացանների ու որսորդական միջոցների կամ հիշյալ խախտումները կատարելու միջոց համարվող մյուս առարկաների և կենդանիների բռնագրավմամբ և որսորդության իրավունքի զրկմամբ 2-ից 3 տարի ժամանակով» բառերը փոխարինել «առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով՝ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա, որսի իրավունքից զրկելով 2-ից 3 տարի ժամկետով կամ առանց դրա, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ հինգհարյուրապատիկից մինչև յոթհարյուրապատիկի չափով՝ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկաների բռնագրավմամբ կամ առանց դրա, որսի իրավունքից զրկելով 2-ից 3 տարի ժամկետով կամ առանց դրա» բառերով։
  2. Լրացնել նոր 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով՝ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկաների բռնագրավմամբ՝ որսի իրավունքից զրկելով 2-ից 3 տարի ժամկետով կամ առանց դրա։»։

 

 

Հոդված 10. Օրենսգրքի 91-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 91. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված կենդանիներ ոչնչացնելը

 

  1. Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ կամ անհետացող կենդանիների տեսակները կամ նրանց բնակատեղերը կամ ձվադրման վայրերը կամ ձվերը կամ միգրացիոն ուղիները կամ բները կամ այլ շինվածքները ոչնչացնելը կամ այլ գործողություններ կատարելը, որոնք կարող են առաջացնել կամ առաջացրել են այդպիսի կենդանիների անկում կամ թվակազմի կրճատում կամ բնակության միգրացիայի խախտում կամ բացառիկ դեպքերում՝ թույլատրված որսի պայմանների խախտմամբ դրանք որսալը`

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով՝ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկաների բռնագրավմամբ, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ՝ չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով՝ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկաների բռնագրավմամբ։

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրարապատիկի չափով՝ վարչական իրավախախտում կատարելու գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող և իրավախախտում կատարած անձին կամ երրորդ անձին սեփականության իրավունքով պատկանող առարկաների բռնագրավմամբ։»։

 

 

Հոդված 11. Օրենսգրքի 94-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

«Հոդված 94. Բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելը

 

  1. Պետական արգելոցի կամ պետական արգելավայրի կամ ազգային պարկի կամ բնության հուշարձանի կամ պետության կողմից հատուկ պահպանվող բնական այլ տարածքի կամ օբյեկտի ռեժիմը խախտելը կամ դրանք ոչնչացնելը կամ վնասելը կամ դրանցում կենդանական աշխարհից օգտվելու սահմանված կարգը խախտելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկից մինչև վեցհարյուրապատիկի չափով:

  1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը՝ վարչական տույժ նշանակելու մասին որոշման անբողոքարկելի դառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրարապատիկի չափով:»։

 

 

Հոդված 12. Օրենսգրքի 310-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում «պետական հսկողություն իրականացնող մարմինների` դրա համար լիազորված անձինք սույն օրենսգրքի 88 և 168 հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում» բառերը փոխարինել «սույն օրենսգրքի 242-րդ և 242.4-րդ հոդվածներով սահմանված պետական հսկողություն և վերահսկողություն իրականացնող մարմինները՝ սույն օրենսգրքի 88-րդ, 88.4-րդ, 89-րդ և 91-րդ հոդվածներով նախատեսված իրավախախտումների կատարման դեպքում» բառերով։

 

Հոդված 13. Օրենսգրքի 314-րդ հոդվածի 3-րդ մասում «հսկողություն իրականացնող մարմինների այն պաշտոնատար անձինք, որոնք նշված են սույն օրենսգրքի 242 հոդվածի երկրորդ մասում» բառերը փոխարինել «վերահսկողություն և հսկողություն իրականացնող այն մարմինները, որոնք նշված են սույն օրենսգրքի 242-րդ և 242.4-րդ հոդվածներում» բառերով։

 

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2021 թվականի մայիսի 5-ի Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) լրացնել նոր 387.1-ին հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ՝

 «Հոդված 387.1 Հազվագյուտ կամ արժեքավոր ծառերը հատելը

 

  1. Հազվագյուտ կամ արժեքավոր ծառերը հատելը, որը կատարվել է նույն արարքի համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառումից հետո՝ մեկ տարվա ընթացքում`

պատժվում է տուգանքով՝ տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով` հարյուրից երկու հարյուր ժամ տևողությամբ, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով:»։

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

  • Discussed

    09.01.2025 - 24.01.2025

  • Type

    Law

  • Area

    Nature protection, Criminal legislation

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1428

Print