Add to favourites

«ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 42-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԻԳԻԵՆԻԿ ՊԱՀԱՆՋՆԵՐ» ՀԱՆՐԱՅԻՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի N 42-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Համաձայն 2010 թվականի Հիվանդությունների գլոբալ բեռի հետազոտության արդյունքերի, Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպական տարածաշրջանի յուրաքանչյուր անդամ պետությունում սնուցումը հանդիսանում է բնակչության առողջության խթանման և բարեկեցության կարևորագայուն գործոններից մեկը: Սնման խանգարումները, ինչպիսիք են թերսնուցումը, միկրոտարրերի պակասը, ավելորդ քաշը և գիրությունը, ինչպես նաև անառողջ սննդակարգի հետևանքով առաջացած ոչ վարակիչ հիվանդությունները, հանգեցնում են բնակչության, ընտանիքների, համայնքների, երկրի սոցիալական և տնտեսական զգալի կորուստների:

Ապացուցողական բժշկության հետազոտությունների արդյունքները մատնանշում են կապը բարձր կալորիականությամբ սննդակարգերի, հագեցած ճարպերի, տրանսճարպերի, ազատ շաքարների և կերակրի աղի չարաշահման, մրգերի ու բանջարեղենի սակավ օգտագործման և ճարպակալման, շաքարային դիաբետի, սիրտանոթային հիվանդությունների և որոշ տեսակի քաղցկեղների առաջացման միջև:

Համաձայն ԱՀԿ տվյալների՝ վերջին 30 տարիների ընթացքում ճարպակալումով տառապող մարդկանց թիվը մեծահասակների շրջանում աճել է կրկնակի, դեռահասների շրջանում` եռակի: 2016 թ. Ամբողջ աշխարհում ավելի քան 1.9 մլրդ մեծահասակ ունեցել է ավելորդ քաշ: ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի երկրներում մեծահասակ բնակչության կեսը և ամեն հինգերորդ երեխան ունեն ավելորդ քաշ, իսկ նրանց մեկ երրորդը տառապում է ճարպակալմամբ:

Հայաստանում այդ պատկերը կրկնօրինակվում է: Հայ երեխաների թերաճության և գիրության բեռի խնդիրը շարունակում է մնալ օրակարգում: Երեխաների շրջանում արձանագրվում է գերքաշության ցուցանիշի աճի միտում: Համաձայն 2021/2022 թթ. Հայաստանում ԱՀԿ-ի մեթոդաբանությամբ իրականացված «Դպրոցահասակ երեխաների առողջության վարքագծի հետազոտության»` 11 տարեկանների շրջանում դեռահաս աղջիկների 17%-ի և տղաների 31%-ի մոտ նկատվում է ավելորդ քաշ կամ ճարպակալում: 2019 թվականին Հայաստանում իրականացված մանկական ճարպակալման համաճարակաբանական հսկողության (COSI) հետազոտության տվյալների համաձայն՝ 7-9 տարեկան երեխաների 27,7% ունեն ավելցուկային քաշ, իսկ 12,6% ճարպակալում:

Առողջ ապրելակերպի ամրապնդումը սկսվում է վաղ մանկական տարիքից, իր մեջ ներառում է առողջ և անվտանգ սննդի օգտագործումը, ֆիզիկական ակտիվությունը, օրվա ռեժիմը, բավարար քունը, անվտանգ վարքագծի պահպանումը և այլն: Մեծահասակների վաղաժամ մահացության 70%-ը պայմանավորված է դեռահասային տարիքում ձեռք բերված վարքագծով:

Երեխաների առողջ սնուցմանն ուղղված քաղաքականությունը վճռորոշ դեր է խաղում ամբողջ ազգի առողջության ձևավորման գործում: Արդյունավետ միջոցառումները կարող են էական ազդեցություն ունենալ հանրային առողջության վրա:

Վաղ հասակում առողջ սնուցման վարքագծի ամրապնդումը կուտակային ազդեցություն է ունենում երկարաժամկետ ֆիզիկական և հոգեկան առողջության վրա:

Հաշվի առնելով վերոգրյալը անհրաժեշտություն է առաջացել վերանայել նախադպորցական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները։

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի օգոստոսի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2.3.1-01-2013 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 42-Ն հրամանն և ընդունվել «Նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» հանրային առողջապահական նորմատիվը հաստատելու մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, հաշվի առնելով այն, որ վերոնշյալ հրամանն ընդունվել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի հիման վրա, որը սույն թվականի սեպտեմբերի 27-ից ուժը կորցրած է ճանաչվել և ուժի մեջ է մտել «Հանրային առողջապահության մասին» օրենքը, որի համաձայն ՀՀ առաղջապահության նախարարի կողմից ընդունվում են հանրային առողջապահական նորմատիվներ սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմատիվների փոխարեն։

2. Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով առաջարկվում է նախատեսել նախադպրոցական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող նոր արդիականացված հիգիենիկ պահանջներ, որոնք կհամապատասխանեն ժամանակակից մարտահրավերներին:

Մասնավորապես, առաջարկվում է վերանայել նախադպրոցական ուսումնական հաստատություններում տրամադրման համար արգելված սննդամթերքը, ճաշատեսակների ու խոհարարական կերակրատեսակների ցանկը, սովորողների օրգանիզմի համար անհրաժեշ սննդային նյութերի (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր), վիտամինների, միկրոտարրերի և էներգիայի ֆիզիոլոգիական պահանջի միջինացված նորմերը և այլ կարգավորումներ։

Նախագծի մշակման ընթացքում օգտագործվել են հետևյալ աղբյուրները.

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է նվազեցնել սնուցման խանգարումներ ունեցող երեխաների թիվը և նպաստել հանրային առողջության պահպանմանը։

5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Սույն նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Duration

    08.01.2025 23.01.2025
  • Type

    Order

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 702

Print

Suggestions

Արմինե Հակոբյան

09.01.2025

Ողջունելի նախագիծ է։Խիստ կարևոր է վաղ հասակում հանրակրթական ուսումնական հաստատություններում առողջ սնման վարագիծ ձևավորելը, որի մեջ ներառվում է ոչ միայն սննդային նյութերով հարուստ սննդակարգը, այլ նաև սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջները։ Առաջարկում եմ բոլոր նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններին ընդգրկել առողջ, սննդարար նյութերով հարուստ սննդակարգ ունենալու և սանիտարահիգիենիկ նորմերին հետևելու գործընթացում։ Շնորհակալություն։

See more

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.