Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 761-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

0%100%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 23-Ի N 761-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը

Նախագծի ընդունումը պայմանավորված է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ՝ ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի «Խաղային գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 30-րդ կետով։

ՀՀ վարչապետի 2024 թվականի սեպտեմբերի 23-ի N 859-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 30-րդ կետով նախատեսված է ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացնել  Խաղային գործունեության մասնակցության հնարավորություն նախատեսող արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին ՀՀ վարչապետի որոշման նախագիծը:

 Սակայն հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի օգոստոսի 23-ի  N 761-Ա որոշմամբ  սահմանվել է Oտարերկրյա պետություններում կազմակերպված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված համապատասխան լիցենզիա չունեցող կազմակերպությունների կողմից կազմակերպված ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի արգելափակման ենթակա կայքերը բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը, հետևաբար Օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է  առաջացել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի օգոստոսի 23-ի  N 761-Ա որոշումն համապատասխանեցնել Օրենքով սահմանված պահանջներին:

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերի համաձայն.

«4. Սույն օրենքով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկը հաստատում է Վերահսկող մարմնի ղեկավարը արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունների հիման վրա:

5․ Սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված արգելափակման ենթակա կայքերի ցանկը Վերահսկող մարմինը հաստատելուց հետո տրամադրում է Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկին՝ այդ կայքերի միջոցով խաղային գործունեության կազմակերպման նպատակով դրամական միջոցների ստացման և փոխանցման սահմանափակումն օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովելու համար։

  1. Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը, աշխատակարգը սահմանում է վարչապետը: Արգելափակման ենթակա կայքեր բացահայտող միջգերատեսչական հանձնաժողովի եզրակացությունները տրվում են Կառավարության սահմանած կարգով:»:

Հաշվի առնելով վերը նշվածը, անհրաժեշտություն է առաջացել  Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի օգոստոսի 23-ի  N 761-Ա որոշման մեջ (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել փոփոխություններ՝ համապատասխանեցնելով Օրենքով սահմանված պահանջներին:

 Առաջարկվող կարգավորման բնույթը

 Նախագծով նախատեսվում է համատասխանեցնել Որոշումն Օրենքի պահանջներին:

Մասնավորապես առաջարկվում է.

  1. ինտերնետ շահումով խաղեր, վիճակախաղեր գործունեության տեսակների փոխարեն նշվում է խաղայաին գործունեություն,
  2. ֆինանսների նախարարի և ֆինանսնեի նախարարության փոխարեն՝  համատասխանաբար նշվում է պետական եկամուտների կոմիտեի նախագահ և պե պետական եկամուտների կոմիտեի նախագահ:
  3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության կողմից։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագիծն ուղղալիորեն կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ։

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ կհամատասխանեցվեն Որոշմամբ սահմանված կարգավորումները  Օրենքի պահանջներին:

Այլ տեղեկություններ

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    07.01.2025 - 22.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Financial

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 908

Print