Add to favourites

ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԲԺՇԿԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՉԸՆԴՈՏՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՐԱՏՆԵՐԻ ԿԱՄ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն

«Բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը սահմանելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում կատարված լրացումներով (ԱԺ,11.04.2024,ՀՕ-164-Ն), որոնց համաձայն նշված օրենքով Կառավարությանը լիազորություն է վերապահվել սահմանել բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը (Օրենքի 35․3-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ և 35․5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետ)։ Բացի այդ, նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրից, ըստ որի՝ բուժաշխատողների անհատական լիցենզավորման ինստիտուտի ներդրման համար անհրաժեշտ է մշակել մի շարք իրավական ակտեր։

2 Առաջարկվող կագավորումների բնույթը

Նախագծով սահմանվել են բժշկական մասնագիտական գործունեությունը խոչընդոտող ֆիզիկական արատների կամ հիվանդությունների ցանկը՝ ՀՄԴ-10 դասակարգչի հիման վրա։

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ կառավարության որոշման մակարդակով կսահմանվեն այն արատները կամ հիվանդությունները, որոնց առկայության դեպքում բուժաշխատողները չեն կարող զբաղվել մասնագիտական գործունեությամբ։ Հետևաբար, սույն նախագծով նախատեսված արատների կամ հիվանդությունների առկայությունը բուժաշխատողների անհատական լիցենզիայի տրամադրման մերժման կամ դադարեցման հիմք կհանդիսանա։

5. Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախuերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագիծը անմիջականորեն կապված է ՀՀ Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «ՀՀ Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1902-Լ որոշման 1-ին հավելվածի 23․2-րդ կետի կատարման հետ։ Մասնավորապես՝ նշված կետի համաձայն, պետք է բուժաշխատողների լիցենզավորման համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ իրավական ակտեր մշակել և ընդունել։ Հետևաբար, սույն նախագծի ընդունումը հանդիսանում է ՀՀ-ում բուժաշխատողների անհատական լիցենզավորման համակարգի ներդրմանն ուղղված անհրաժեշտ օրենսդրական բազայի ստեղծման քայլերից մեկը։

Բացի այդ, նախագիծը կապված է նաև ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության համակարգի 2023-2026 թվականների զարգացման ռազմավարությունը և դրանից բխող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» թիվ 174-Լ որոշման 2-րդ հավելվածով հաստատված «2․5․2․ Առողջապահության մարդկային ներուժի որակյալ համակարգի ձևավորում և կառավարում» բաժնի 1-ից կետի (Բուժաշխատողների լիցենզավորման համակարգի ներդրման նպատակով անհրաժեշտ իրավական ակտերի փաթեթի մշակում և ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ) կատարման հետ։

  • Duration

    07.01.2025 22.01.2025
  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 396

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.