Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 464-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

67%33%

 «Աղբահանության համակարգի ռազմավարությունը և ռազմավարության կիրարկումն ապահովող 2021-2023 թվականների միջոցառումների ծրագրի» շրջանակներում 2021-2023 թվականների համար  նախատեսվել էին կարճաժամկետ միջոցառումներ՝ ուղղված ոլորտի օրենսդրական և նորմատիվատեխնիկական դաշտի բարելավմանը։ Այդ կապակցությամբ մշակվել և ՀՀ կառավարության որոշումներով, ինչպես նաև գերատեսչական իրավական ակտերով հաստատվել են մի շարք կարգավորումներ, որոնք թույլ են տալիս ներդնել ԵՄ չափանիշներին համապատասխան ԿԿԹԿ համակարգ։ Մշակված ու հաստատված նորմերով ու ընթացակարգերով նախատեսվում է կանոնակարգել աղբահանության ոլորտում ներգրավված կազմակերպությունների  գործունեությունը, աղբավայրերի շահագործումը, համայնքների աղբահանության տեղական պլանների մշակումը,  խոշոր եզրաչափերի, շինարարական աղբի, ինչպես նաև կենսաքայքայվող աղբի հավաքման, տեղափոխման, պահման ու հեռացման գործընթացները։

  • Discussed

    25.12.2024 - 09.01.2025

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 850

Print