ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ-Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ
ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Իրավական ակտի անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2025թ. բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով Սևան համայնքի 2025-2027 թվականների համայնքի միջին ժամկետ ծախսային ծրագիրը և առաջնորդվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջներով: Որոշման նախագծի ձևավորման հիմքում ընկած են խնայողությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակությունը:
Համայնքի 2025թ-ի բյուջեի նախագծման համար հիմք է ծառայել նաև «Տեղական ինքնակառավարման մասին» 2002թ-ի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքում լրացում կատարելու մասին 2021թ-ի հոկտեմբերի 4-ի ՀՕ-329-Ն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որով ձևավորվել է Սևան միավորված համայնքը:
Համայնքի բյուջեի կառուցվածքը տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացվող լիազորությունների և դրանց համապատասխանության ապահովման անրաժեշտությունից ելնելով բաժանվում է վարչական և ֆոնդային մասերի: Եկամուտների կանխատեսումները և ծրագրերի իրականացումը նախագծվել են յուրաքանչյուր մասի համար առանձին-առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է համեմատական մեթոդով, որի ժամանակ հիմնվել ենք վերջին երկու տարիների ընթացքում փաստացի Սևան համայնքի և գյուղական բնակավայրերի բյուջեներ մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների վրա: Բյուջեն պլանավորված է նպաստելու համայնքի համաչափ և կայուն զարգացմանը, բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման շարունակական ապահովմանը, ՀՈԱԿ-ի զարգացմանը, բնակչության կենսական շահերի ապահովմանը:
Սևան համայնքի 2025 թվականի . բյուջեի նախագծում /այսուհետ՝ նախագիծ/ եկամուտների և ծախսերի ընհանուր գումարը կազմել է 3 269 097,3 հազ. դրամ, այդ թվում 2 169 097,3 հազար դրամ համայնքի բյուջեի վարչական մաս և 1 710 000.0 հազ. դրամ համայնքի բյուջեի ֆոնդային մաս, դեֆիցիտը /պակասորդը/ 0.0 մլն. դրամ:
- Բյուջեի եկամուտների կանխատեսում
Սևան համայնքի 2025 թվականի բյուջեի վարչական մասի կանխատեսված եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 2 169 097,3 հազ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա՝ 2024թ-ի պլանավորված /ճշտված/՝ 1 919 000,0 ճշտված բյուջեն՝ 250 097,3 հազար դրամի չափով։
Նախագծով նախատեսված եկամուտների ընդհանուր ծավալում սեփական ճշտված եկամուտները կազմում են 563 600.0 հազար դրամ, որը գերազանցելու է 2024թ-ի ճշտված պլանը / 559 000,0 հազ․դրամ/ 4 600,0 հազար դրամի չափով։:
Նախագծով նախատեսված եկամուտների հիմավորումը և համեմատական վերլուծությունը առավել հստակ կլինի դրանք առանձին եկամտատեսակների տեսքով ներկայացման պարագայում։
Մասնավորապես.
1) Հարկեր և տուրքեր.
Հարկային եկամուտները ծրագրվել են 2025 թվականի համար 489 700.0 հազար դրամի։ 2025 թվականի հարկային եկամուտները ծրագրվել են հիմքում ունենալով 2023-2024 թվականի Սևան համայնքի և գյուղական բնակավայրերի կողմից համապատասխան բյուջեների կատարողականները, համայնքում հարկերի հավաքագրման համար իրականացվող միջոցառումների հետևողականությունը և արդյունավետությունըը, հարկային բազաներում առկա հաշվարկները: Ավելացել է անշարժ գույքի հարկի պլանը շուրջ 50%-ով ՝ համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 233-րդ հոդվածի 7-րդ կետի պահանջը։ Հարկային եկամուտները ծրագրելիս հաշվի չեն առնվել առկա ապառքները և տույժերը։ Բյուջեում ներառված է նաև 9500,0 հազար դրամի չափով հողի հարկի և շինությունների գույքահարկի ապառքներ։
Տեղական տուրքերը ծրագրվել են 2025թ-ի համար 9930.0 հազար դրամի չափով և 12500,0 հազար դրամի չափով պետական տուրքեր, որոնք նախատեսնվել են 2024թ-ի մակարդակից ելնելով։
2) Պաշտոնական դրամաշնորհներ.
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված ցուցանիշները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաները նախագծով ծրագրվել են 1 603 043,5 հազար դրամի չափով, որը 2024 թվականին նախատեսված գումարի համեմատ ավել է 18,3 %-ով կամ 247 953,6 հազար դրամով, իսկ պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումները (սուբվենցիաներ) պլանավորվել են հիմք ընդունելով 2024 թվականերից տեղափոխված անավարտ և 2025թ-ին իրականացվելիք միջին ժամկետ ծախսային ծրագրերը։ Եթե նախանշված ծրագրերը ամբողջությամբ իրականություն դառնան, ապա ակնկալվում է շուրջ 800000,0 հազար դրամի պետական բյուջեից սուբվենցիայի ստացում և շուրջ 910 000,0 հազար դրամի չափով համայնքային ներդրում համայնքի բյուջեից։
3) Այլ եկամուտներ.
2025 թվականի ծրագրով այլ եկամուտները նախատեսվել են 73927.0 հազար դրամ՝ 2024 թվականի բյուջեով նախատեսված 94498,1 հազար դրամի դիմաց ։Պլանի պակասեցումը պայմանավորված է աղբահանության վճարների պլանի նվազեցմամբ՝ 19000,0 հազ․ դրամի չափով, որի համար հիմք է հանդիսացել ֆիզիկական անձանց փաստացի ցուցանիշների , բազաների ճշգտումները։ Այլ եկամուտները իրենց մեջ ներառում են հողի և գույքի վարձակալությունից եկամուտները, վարչական գանձումները (նախադպրոցական և արտադպրոցական կազմակերպություններում համայնքի կողմից մատուցված ծառայությունների դիմաց փոխհատուցման գումարներ), աղբահանության և տեղական վճարները, տույժերը, տուգանքները, պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցները և այլ եկամուտներ։
- Բյուջեի ծախսերի կանխատեսում
Սևան համայնքի 2025 թվականի վարչական բյուջեի նախագծով ծախսերի ծավալը ծրագրվել է 3 269 097,3 հազար դրամի չափով։ Ծախսերի ամբողջ ծավալի շուրջ 100.0 %-ը կամ 2 169 097,3 հազար դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին (վարչական բյուջ
1 710 000.0 հազար դրամը՝ ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերին (ֆոնդային բյուջե), իսկ ոչ ֆինանսական ակտիվների իրացումից մուտքերի գումարը կազմում է 300 000 հազար դրամ, դեֆիցիտը 0.0 դրամ։
Նախագծով առաջարկվող բյուջետային ընթացիկ ծախսերում 24,7 %-ը կամ 537 497,3 հազար դրամը բաժին է ընկել «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» ոլորտին, «Տնտեսական հարաբերություններ» ոլորտին՝ 0,5 %-ը կամ 5000.0 հազար դրամը,«Շրջակա միջավայրի պաշտպանություն» ոլորտին, 18,4 %-ը կամ 400000.0 հազար դրամ, «Հանգիստ, մշակույթ և կրոն» ոլորտին ՝ 3,5 %-ը կամ 75600.0 հազար դրամ, «Կրթություն» ոլորտին 23 %-ը կամ 499000.0 հազար դրամը, «Սոցիալական պաշտպանություն» ոլորտին, 1.1 %-ը կամ 26000.0 հազար դրամ։ «Հիմնական բաժիներին չդասվող պահուստային ֆոնդեր» ոլորտին 28,1 %-ը կամ 610 000,0 հազար դրամ։ Պահուստային ֆոնդը նախատեսվել է վարչական բյուջեի եկամուտների 28,1 %-ի չափով՝ ապահովելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 29-րդ հոդվածի պահանջները /ընդ որում 2024թ-ին վարչական բյուջեի պահուստային ֆոնդից հատկացումը ֆոնդային բյուջե 20 տոկոսից հասցվել է 30 տոկոսի/։
Ստորև ներկայացվում են համայնքի 2025 թվականի բյուջեի նախագծով ծրագրվող ծախսերի սկզբունքներն ու հիմնավորումները ՝ ըստ ծրագրի։
1) «Համայնքապետարանի աշխատակազմի պահպանում» ծրագրով ծախսերը նախագծում ծրագրվել են հիմնականում հաշվի առնելով գործող օրենսդրական պահանջները և խորհրդատվական բնույթ կրող նորմատիվները:
Ոլորտային մյուս ծրագրերում էական փոփոխություններ չեն կատարվել, ծախսերը պլանավորվել են հաշվի առնելով վերջին երեք տարիների փաստացի ցուցանիշները։
2) Նախորդ տարվա համեմատ «Աղբահանություն» բնագավառի ծախսերը ավելացել են 17,6%-ով՝ նախատեսված որոշակի ծառայությունների և հաստիքների աշխատավարձերի ավելացման։ /2024թ ճշտված պլան 340000,0 հազ․ դրամ/
3/) Բարեկարգ, հարմարավետ և մատչելի միջավայրի ձևավորման համար համայնքում ծրագրվել են կատարելու հետևյալ կապիտալ աշխատանքները՝
3.1) Փողոցների ասֆալտապատման և գծանշման աշխատանքներին հատկացվելու է ֆոնդային բյուջեի ծախսերի 66,7 %-ը, որը նախատեսված է փողոցների փոսային վերանորոգման, շենքերի բակերի և մայթերի ասֆալտապատման և քաղաքում անվտանգ երթևեկություն ապահովելու նպատակով գծանշում կատարելու համար։
3.2) Ֆոնդային բյուջեի ծրագրված ծախսերի 2.7 %-ը կհատկացվի վերը նշված կապիտալ ծախսերի նախագծահետազոտական փաստաթղթերի պատվիրման աշխատանքներին։
3.3/ Ֆոնդային բյուջեի ծրագրված ծախսերի 3,7 %-ը կհատկացվի 64 000.0 հազար դրամը կհատկացվի լուսավորության ցանցի արդիականացման, նոր լուսավորության ցանցի կառուցման, 15,6% ոռոգման համակարգի կառուցում, մշակույթի տան կառուցում ՝ 5% և այլ բնագավառներ։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԻԾՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի 2024 թվականի բյուջեի նախագիծն հաստատելու մասին» Սևան համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքի ղեկավար
- համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական բաժնի աշխատակիցներ
- համայնքի ղեկավարի աշխատակազմ
- Սևան համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ
- «Սևան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի տնօրեն
- համայնքի նախադպրոցական և արտադպրոցական ՀՈԱԿ-ների տնօրեններ :
-
Discussed
24.12.2024 - 09.01.2025
-
Type
Decision
-
Area
Financial, Local government
-
Ministry
Sevan Municipality of Gegharquniq marz
Views 578
Print