ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ` ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ` ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ - Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՍԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ` ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ, ԲՆԱԿԵԼԻ ՈՒ ՈՉ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ԵՎ ԱՅԼ ՏԵՂԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը
Սևան համայնքի տարածքում բնակելի և ոչ բնակելի տարածքների, հողօգտագործման և տեղական վճարներ սահմանելու համար անհրաժեշտ է ունենալ իրավական ակտ, որը հնարավորություն կտա ինչպես քաղաքային, այնպես էլ գյուղական բնակավայրերում հստակեցնել ոլորտային գործընթացները և կարգավորել վարձավճարների գանձման գործառույթները, որը միաժամանակ համայնքային բյուջեի եկամուտի աղբյուրներից մեկն է և սահմանված է օրենքով:
2025 թվականի համար փոփոխություններ չեն նախատեսվում և գործելու են 2024 թվականին ընդունված դրույքաչափերը:
- Ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս համայնքում գործում է 2024 թվականին սահմանված վարձավճարների և տեղական վճարների դրույքաչափերը, որն իրատեսական է, ընդգրկում է բնակելի և ոչ բնակելի բոլոր տարածքները և հողօգտագործման ոլորտը,սակայն անհրաժեշտություն է առաջացել գյուղական բնակավայրերում ևս սահմանել ոչ բնակելի տարածքների վարձակալության վճարի դրույքաչափ, և ելնելով շուկայում գնային փոփոխություններից ՝ վերանայել ք. Սևան, Նաիրյան 164 հասցեում (համայնքապետարանի վարչական շենքում) ոչ բնակելի տարածքների վարձակալության վճարի դրույքաչափը։
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Իրավական ակտի ընդունման դեպքում հնարավորություն կընձեռվի 2025թվականին ևս ապահովել համայնքային բյուջեի եկամուտները և աշխատել կանոնակարգված՝ համաձայն առկա նորմատիվ իրավական ակտի:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված անձինք են՝
- համայնքապետարանի աշխատակազմի Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հավաքագրման և հաշվառման և քաղաքաշինության և հողաշինության բաժինների աշխատակիցներ:
-
Discussed
24.12.2024 - 09.01.2025
-
Type
Decision
-
Area
Financial, Local government
-
Ministry
Sevan Municipality of Gegharquniq marz
Views 450
Print