Add to favourites

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1271-Ն և 2019 թվականի հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

17%83%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N1271-Ն ԵՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N1468-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1 Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2023թ․ մարտի 1-ի ՀՕ-101-Ն օրենքով (այսուհետ՝ Օրենք), որն ուժի մեջ է 2025թ․ հունվարի 1-ից, սահմանվել են հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման նոր կարգավորումներ, որի շրջանակներում 2025թ․ հունվարի 1-ից կիրառվելու են հարկային մարմնում հարկ վճարողների անձնական հաշվի քարտերի վարման նոր կարգեր։

Օրենքով ուժը կորցրած են ճանաչվել օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ և 444-րդ հոդվածի 11-րդ մասերը, որոնց կիրարկումն ապահովելու համար ընդունվել է ՀՀ կառավարության 24․10․2019թ․ N1468-Ն որոշումը։

Միաժամանակ, օրենսգրքի 456-րդ հոդվածի 6-րդ մասին համապատասխան՝ ՀՀ կառավարության 05․10․2017թ․ N1271-Ն որոշմամբ սահմանվել է մինչև 2018թ․ հունվարի 1-ը հաշվետու ժամանակաշրջաններին վերաբերող հաշվարկներով (այդ թվում` ճշտված) առաջացող պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառման կարգը։ 

Օրենքով օրենսգրքի 457-րդ հոդվածում լրացված 10-րդ մասով սահմանվել է, որ  2025թ․ հունվարի 1-ից հետո հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներում (այդ թվում՝ ճշտված) արտացոլված կամ հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունները՝ անկախ որ հաշվետու ժամանակաշրջանին են վերաբերում, օրենսգրքի 319-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն հաշվառվում են հարկային մարմնի կողմից վարվող անձնական հաշվի քարտերում՝ հարկային մարմնի սահմանած կարգով: Նշված դրույթներին համապատասխան ՀՀ պետական եկամուտների նախագահի 2024թ․ նոյեմբերի 20-ի N1513-Ն հրամանի 2-րդ կետով սահմանվել է, որ 2025թ․ հունվարի 1-ից սկսած հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկներով (այդ թվում՝ ճշտված), ինչպես նաև հարկային մարմնի կողմից կազմված ստուգման կամ այլ վարչական ակտով առաջադրվող հարկային պարտավորությունները՝ անկախ այդ պարտավորությունները որ հաշվետու ժամանակաշրջանին են վերաբերելու, հաշվառվելու են 2025թ․ հունվարի 1-ից հարկային մարմնի կողմից վարվող նոր քարտերում։ Հետևաբար՝ 2025թ․ հունվարի 1-ից հետո հարկային հաշվարկներով  (այդ թվում` ճշտված) առաջացած կամ վարչական ակտով առաջադրված հարկային պարտավորությունները և դեբետային գումարները, այդ թվում՝ եթե դրանք կվերաբերեն մինչև 2018թ․ ընկած հաշվետու ժամանակաշրջաններին, հաշվառվելու են հարկային մարմնի կողմից վարվող համապատասխանաբար՝ հարկատեսակների անձնական հաշվի քարտում և վարչական ակտի անձնական հաշվի քարտում:

Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի N1271-Ն և 2019թ. հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշումները

2. Առաջարկվող կարգավորման բնույթը. Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2017թ. հոկտեմբերի 5-ի N1271-Ն և 2019թ. հոկտեմբերի 24-ի N1468-Ն որոշումները:

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագիծը մշակվել է հաշվի առնելով ՀՀ կառավարության 12.12.2019թ. N1830-Լ որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրի զարգացման ռազմավարական 3-րդ նպատակի` «Ենթակառուցվածքների արդիականացում, կառուցում», 3.1.1 կետով նախատեսված միջոցառումը: Այդ միջոցառմամբ նախատեսվում է ներդնել հարկ վճարողների անձնական հաշվի քարտերում առկա պարտավորությունների և դեբետային գումարների մարման հաջորդականության նոր մեթոդաբանություն` սահմանելով անձնական հաշվի քարտերում պարտավորությունների և դեբետային գումարների մարման առաջնահերթությունները: Նշված միջոցառման կատարմանն ուղղված գործողությունների մասով նախատեսված է օրենսդրության փոփոխությունների մշակում և սահմանում (3.1.1 միջոցառման «գ» ենթակետ):

4. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:

6 Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդունմամբ ուժը կորցրած են ճանաչվում ՀՀ կառավարության այն որոշումները, որոնցով սահմանված կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքի 2025թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող դրույթներին համապատասխան չեն գործելու:

  • Discussed

    23.12.2024 - 13.01.2025

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 824

Print