Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 26-Ի N 733-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

«Նոտարիատի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 1-ին մասով սահմանվում է, որ նոտարական գործողությունների իրականացումը և նոտարի մատուցած ծառայությունները վճարովի են, իսկ նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայությունների համար ստացված վճարները տնօրինում է նոտարը:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Նոտարական գործողություններ կատարելու համար նոտարը գանձում է պետական տուրք՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով: Իսկ նույն հոդվածի 3-րդ մասով սահմանվում է, որ նոտարական գործողությունների սակագները հաստատում է կառավարությունը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած վճարովի ծառայությունների նկատմամբ կիրառվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված ձեռնարկատիրական գործունեության ռեժիմը: Նոտարական գործողությունների կամ նոտարի մատուցած ծառայություններից ստացված, ինչպես նաև նոտարի կամ նոտարական գրասենյակի աշխատակիցների եկամուտները հարկվում են օրենքով սահմանված չափով և կարգով:

Այսպիսով, Օրենքը նախատեսում է նոտարական գործողությունների և նոտարի կողմից մատուցվող այլ ծառայությունների վճարովիությունը՝ միաժամանակ երաշխավորելով նոտարի կողմից մատուցվող ծառայությունների սակագների կանխատեսելիությունը և ողջամտությունը՝ Կառավարության որոշման ձևով:

Կառավարության «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշումն (այսուհետ՝ Որոշում) ընդունվել է 2011 թվականի մայիսի 26-ին, և համարվում է հիմնական ու ուղենշային փաստաթուղթը, որով նոտարները իրենց կողմից մատուցվող վճարովի ծառայությունների համար կարող են ըստ սահմանված սակագների գանձել ծառայության վճար: Որոշումն ընդունումից ի վեր, ըստ էության, էական փոփոխությունների չի ենթարկվել, այնինչ 2011 թվականից ի վեր հանրապետությունում տեղի են ունեցել սոցիալ տնտեսական ու իրավական նշանակություն ունեցող մի շարք իրադարձություններ, իրավիճակի էական փոփոխություն: Մասնավորապես, 2011 թվականից ի վեր փոփոխվել են հետևյալ սոցիալ-տնտեսական ելակետային ցուցանիշները.

ա) մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը (այսուհետ` ՀՆԱ), ըստ Համաշխարհային բանկի տվյալների[1]` ազգային արժույթով արտահայտված 2011 թվականին կազմել է 2,935,970.5 դրամ, իսկ 2023 թվականին` 9,048,930.5 դրամ, աճելով ավելի քան 3 անգամ,

բ) միջին ամսական աշխատավարձը[2] 2011 թվականին կազմել է շուրջ 113,969 դրամ[3], իսկ 2022 թվականին` 235,576 դրամ[4], աճելով ավելի քան 2 անգամ,

գ) նվազագույն աշխատավարձի չափը 2011 թվականի դրությամբ կազմել է 32,500 դրամ, իսկ 2024 թվականին` 75,000 դրամ, աճելով ավելի քան 2 անգամ,

դ) սպառողական գների ինդեքսը 2024 թվականի օգոստոսին ի համեմատ 2011 թվականի օգոստոս ամսվա դրությամբ կազմել է 47.37 %[5]` աճելով շուրջ 1.5 անգամ։

Արդյունքում, նշված սոցիալ-տնտեսական ցուցանիշները 2011 թվականից մինչև 2024 թվականը աճել են շուրջ 2.2 անգամ։ Այսպիսով, հաշվի առնելով նշված ժամանակահատվածում պետության սոցիալ-տնտեսական կյանքում տեղի ունեցած էական փոփոխությունները և հիմք ընդունելով վերը քննարկված՝ չափանիշների աճի միջին գնահատականը՝ նոտարների կողմից մատուցվող ծառայությունների դրույքաչափերը հնարավոր է ավելացնել ավելի քան 2 անգամ:

Բացի սոցիալ-տնտեսական փոփոխություններից՝ նոտարների կողմից մատուցվող ծառայությունների սակագների փոփոխությունները պայմանավորված են նաև նոտարական բարեփոխումների շրջանակում նոտարական գործողությունների շրջանակի ընդլայնմամբ:

Այսպես, 2011 թվականից հետո Օրենքում կատարվել են մի շարք փոփոխություններ և լրացումներ, և նախատեսվել են այնպիսի նոտարական գործողություններ, որոնք նախատեսված չէին նախկինում: Որպես թարմ օրինակ՝ 2023 թվականի հունիսի 26-ին ընդունվել է «Նոտարիատի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-229-Ն օրենքը, որով նոտարի կողմից գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելը նախատեսվել է որպես նոտարական գործողություն և կարգավորվել են նշված գործողությունը կատարելու հետ կապված բոլոր էական հարցերը: Այսինքն՝ ժամանակի ընթացքում նախատեսվել են նոտարների կողմից մատուցվող կամ կատարվող նոր ծառայություններ կամ գործողություններ, մեծացել է իրականացվող աշխատանքի ծավալը, սակայն նոտարների կողմից մատուցվող ծառայությունների սակագները չեն փոփոխվել:

Այս համատեքստում անհրաժեշտ է փաստել նաև, որ նոտարները, ծառայությունների պատշաճ որակն ապահովելու համար, իրականացնում են ծախսեր, որի համար փոխհատուցում չեն ստանում: Նոտարները վճարում են նոտարական գրասենյակների վարձակալության վճարներ, կատարում աշխատակիցների վարձատրություն: Սակայն, ինչպես նշվեց, սոցիալ-տնտեսական փոփոխությունների արդյունքում վերանայվել են թե վարձակալության վճարները, թե աշխատավարձերի չափերը՝ ի տարբերություն ծառայության սակագների, որոնք փոփոխության չեն ենթարկվել:

Ավելին, Ազգային ժողովը 2024 թվականի հունիսի 12-ին ընդունել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-285-Ն օրենքը, որով մի շարք գործունեության տեսակների հարկման համակարգերի վերաբերյալ փոփոխություններ է նախատեսվել։ Ըստ այդմ, նշված օրենքն ուժի մեջ մտնելուց՝ 2025 թվականի հունվարի 1-ից հետո փաստաբանական և նոտարական գործունեության տեսակները չեն կարող իրականացվել շրջանառության հարկի հատուկ համակարգում և պետք է տեղափոխվեն ընդհանուր՝ ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) համակարգ։ Հարկման ընդհանուր համակարգում գործելու դեպքում նոտարները և փաստաբանները վճարելու են նաև շահութահարկ: Այսինքն, 2025 թվականի հունվարի 1-ից նոտարները հարկադրված կլինեն գործել հարկման ընդհանուր համակարգում և վճարել 20 տոկոս ավելացված արժեքի հարկ ու 18 տոկոս շահութահարկ, ընդհանուր՝ 38 տոկոս հարկ: Ստացվում է, փոփոխություններ են կատարվել է նաև նոտարների հարկման համակարգում, ավելացել է նրանց հարկային բեռը, սակայն մատուցվող ծառայությունների սակագները չեն փոփոխվել:

Ուստի, հաշվի առնելով երկրի ներկայիս սոցիալ-տնտեսական և իրավական իրավիճակը՝ անհրաժեշտություն է առաջացել նոտարների կողմից մատուցվող ծառայությունների համար գործող սակագները Կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման մեջ փոփոխությունների միջոցով համապատասխանեցնել առկա իրավիճակին:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի N 733-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է Կառավարության 2011 թվականի մայիսի 26-ի «Նոտարի կողմից մատուցվող վճարովի ծառայությունների սակագները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 25-ի N 919-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 733-Ն որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ սահմանելով նոտարների կողմից մատուցվող ծառայությունների նոր, ողջամիտ սակագներ: Մասնավորապես, հաշվի առնելով սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների կրկնակի աճը և աշխատանքի ծավալի ու հարկային բեռի մոտ քառակի աճը, առաջարկվում է համապատասխանաբար բարձրացնել նաև նոտարների կողմից մատուցվող ծառայությունների սակագները՝ միաժամանակ նախատեսելով այնպիսի դրույքաչափեր, ինչը հնարավորություն կտա շատ չծանրացնել բնակչության ֆինանսական բեռը:

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները.

Նախագիծը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել Հայաստանի Հանրապետության իրավական և սոցիալ-տնտեսական իրավիճակին համապատասխան նոտարական ծառայությունների սակագների չափ՝ բարելավելով նոտարների կողմից մատուցվող ծառայությունների որակն ու գործունեության արդյունավետությունը, նրանց նյութատեխնիկական ապահովվածությունը և աշխատակիցների սոցիալական երաշխիքները:

 

5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

Նախագծերի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն առկա չէ, իսկ ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:

Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում՝ հարկային եկամուտների ձևով: Մասնավորապես.

2023 թվականին նոտարներին վճարվել է շուրջ 3 միլիարդ 470 միլիոն ՀՀ դրամ ծառայության վճար, որից վճարվել է 10 տոկոս հարկ՝ շուրջ 347 միլիոն ՀՀ դրամ: Ինչպես նշվեց, 2025 թվականի հունվարի 1-ից նոտարները վճարելու են 38 տոկոս հարկ: Նոտարների ծառայությունների սակագները առաջարկվող դրույքաչափերով բարձրացնելու արդյունքում (նվազագույնը 50 տոկոս) մոտավոր հաշվարկով նախատեսվում է ստանալ  շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի չափով ծառայության վճար (3,5 միլիարդ + 50%), որից նոտարները կվճարեն 38 տոկոս հարկ՝ շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամի չափով: Ստացվում է, որ փոփոխությունների դեպքում ակնկալվում է հավաքագրել շուրջ 1 միլիարդ 600 միլիոն ՀՀ դրամի չափով լրացուցիչ եկամուտ (դրական տարբերությունը՝ 2 մլրդ – 347 մլն):

 

6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:

 

[1] Տվյալները տես https://data.worldbank.org/indicator/NY.GDP.PCAP.PP.CD?locations=AM հղումով:

[2] Միջին ամսական աշխատավարձը վարձու աշխատողի համախառն վարձատրությունն է` հաշվի առած ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը և այլ պահումները + աշխատավարձին հավասարեցված այլ վճարումների հաշվարկված գումարները (դրամական և բնեղեն արտահայտությամբ) հարաբերելով աշխատավարձի հաշվարկման համար կիրառվող աշխատողների միջին թվաքանակին:

[3] https://armstat.am/file/article/sv_12_11a_142.pdf

[4] https://armstat.am/file/doc/99541058.pdf

[5] https://armstat.am/am/?nid=714

  • Duration

    23.12.2024 07.01.2025
  • Type

    Decision

  • Area

    Notarial

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1111

Print

Leave a suggestion

Suggestion 1

Add next suggestion

You can leave a comment on the webpage only after signing and into account.

Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.

Suggested proposals can be found in Summary section.