Add to favourites
ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ «ԱՊԱԳԱՆ ԱՅՍՕՐ» ԾՐԱԳԻՐ
-
12 - Agree
-
2 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Կարեն Հունանյան 22.03.2018 12:09:33 | Կարծում եմ լավ ծրագիր է:Հարկավոր է այն սկսել քաղաքային դպրոցներից: | ||
2 | Անահիտ Բարոյան 27.03.2018 19:17:29 | Ծրագրին կողմ եմ միանշանակ։ Ես կասեի՝ նույնիսկ ուշացնում ենք։ Կրթությունը մեր ապագան է։ Եթե ուզում ենք զարգացած, առաջադեմ երկիր ունենալ, այլընտրանք չունենք։ Շրագրին հաջող մեկնարկ եմ ցանկանում։ | ||
3 | դպրոց 28.03.2018 17:03:40 | Տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրումը դպրոցում նպաստում է աշակերտների ընդհանուր զարգացվածությանը:Կարծում եմ այս ծրագիրը բավականին արդյունավետ կլինի և հնարավորություն կտա բարելավել ուսման որակը: | ||
4 | դպրոց 03.04.2018 13:17:59 | Բավականին խոստումնալից ծրագիր է և, կարծում եմ ՝արդյունավետ կլինի:ՏՀՏ տեխնոլոգիաների կիրառումը օրվա հրամայական է դարձել,իսկ դրանց ներդրման և կիրառության համար համապատախան ռեսուրսներ են հարկավոր,որոնցից մեկն ունենալու հնարավորություն էլ այս ծրագիրն է տալիս: | ||
5 | դպրոց 03.04.2018 13:22:39 | Կարեն Հունանյանի առաջարկությունն էր հետաքրքիր,թե հարկավոր է սկսել քաղաքային դպրոցներց:Մի՜ տարանջատեք քաղաք ու գյուղ,գյուղական համայնքներում էլ լուսավոր ու կրթության նորարարական գաղափարնեի սպասող ու կիրառող աշակերտներ կան: | ||
6 | Սոֆյա Այվազյան 28.03.2018 18:46:48 | Ողջունում եմ <<Ապագան այսօր>> կրթական ծրագիրը, ցանկանում եմ որ Հայաստանի Հանրապետության ցանկացած անկյունում բնակվող երեխան ունենա հնարավորություն օգտվելու այդ ծրագրից: Հաշվի առնելով, որ մեր դպրոցը 2009թ.-ից ԿՏԱԿ-ից ստացել է 6 համակարգիչ և հենց այն ժամանակից երեխաները ճանաչեցին այդ տեխնիկան, կապվեցին աշխարհի հետ (դպրոցում սովորում է 100-ից ավելի աշակերտներ) կարելի է ենթադրել, որ երբ ամեն մեկը ունենա իր համակարգիչը ավելի ազատ կլինի ճիշտ ժամանակի ընթացքում կատարել իրեն առջև դրված խնդիրները և գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները, ինչպես նաև զբաղվել ինքնակրթությամբ: Սակայն հաշվի առնելով, որ ոչ բոլոր երեխաները իվիճակի կլինեն վճարել այդ ծառայության համար, անհրաժեշտ է մշակել որոշ մեխանիզմներ, որ նման երեխաները դուրս չմնան ծրագրից: | ||
7 | Լեռնավան դպրոց 29.03.2018 15:37:33 | Ծրագիրը ուսումնական գործընթացում թույլ կտա թեմաների խորացված և ծավալուն ուսումնասիրության` ըստ աշակերտի անձնական կարողությունների:Այն պետք է սկսել գյուղական դպրոցներից չխախտելով երեխայի կրթության իրավունքը: | ||
8 | <<ՀՀ Լոռու մարզի Մեդովկայի միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ 29.03.2018 16:28:01 | Կարծում ենք շատ լավ ծրագիր է, քանի որ կրթության որակն ու արդյունավետությունը, մեր դպրոցների ապագան այսօր հնարավոր չէ պատկերացնել առանց ՏՀՏ-ի: | ||
9 | Գարեգին Քարհանյան 01.04.2018 12:28:03 | Ես ողջունում եմ այս ծրագիրը և ցանկանում եմ նշել, որ այն շատ կարևոր նշանակություն կունենա կրթության ոլորտի բարեփոխման և ժամանակակից տեխոլոգիաների ներդրմամբ որակյալ և մրցունակ կրթության ապահովման գործում: Աշակերտները հնարավորություն կունենան ցանկացած պահի ինֆորմացիա ստանալ համացանցից, կապի մեջ լինիել իրենց ուսուցիչների և այլ մասնագիտական համայնքների հետ: Ծրագիրը հնարավորություն կտա նաև դպրոց հաճախել առանց դասագրքերի, քանի որ մենք այսօր խնդիր ունենք դպրոցական պայուսակների պարունակությունը թեթևացնելու: Ծրագիրը լավ խթան կհանդիսանա հեռավար և էլեկտրոնային կրթության զարգացման համար, հատկապես այն դպրոցներում որտեղ կան որակյալ մասնագետների կարիք:Պտեք է նշել, որ այն առավել արդյունավետ կլինի ներդնել հատկապես միջին և ավագ դպրոցներում ներդրման համար: | ||
10 | Վանաձորի N 30 հ/դ 03.04.2018 14:12:20 | Մենք ևս ուսումնասիրեցինք <<Ապագան այսօր>> ծրագիրը և պետք է նշել, որ նրա իրականացումն իրոք զգալի դեր կունենա կրթության ոլորտում բարեփոխումներ կատարելու գործում: Նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ կապահովվի որակյալ և մրցունակ կրթության իրականացումը: Այն թույլ կտա թեմաներն ուսումնասիրել խորությամբ՝ օգտագործելով ՏՀՏ հնարավորությունները: | ||
11 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 06.04.2018 13:15:58 | Նախագծի 1-ին մասը լրացնել նոր պարբերությամբ՝ հետևյալ բովանդակությամբ. «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաները կարող են արժեքավոր գործիք լինել հաշմանդամություն ունեցող սովորողների համար։ Աջակցող տեխնոլոգիաները կարող են բարելավել կրթության մատչելիության մակարդակը, սովորողների կյանքի որակը, կրճատել սոցիալական բացառումը՝ ուղղակիորեն և անուղղակիորեն ունենալով դրական տնտեսական ազդեցություն։ Ընձեռված հնարավորությունների դեպքում անվիճելի է դառնում հաշմանդամություն ունեցող սովորողների սոցիալ-մշակութային և տնտեսական կենսունակությունը հասարակական կյանքում։»։ | Չի ընդունվել, քանի որ ներկայացված առաջարկությունը ծրագրի հետ որևէ առնչություն չունի: | Փոփոխություն չի կատարվել: |
12 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 06.04.2018 13:15:58 | Նախագծի 4-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «Մարտահրավեր է նաև հաշմանդամություն ունեցող սովորողների համար ՏՀՏ մատչելիության ապահովումը։ Առկա կրթական ռեսուրսները, այդ թվում՝ կայքերը և թվանշային գրականությունը շարունակում են անմատչելի մնալ տարբեր դժվարություններ ունեցող սովորողների համար, իսկ ՏՀՏ ոլորտը պատշաճ ուշադրություն չի դարձնում նոր տեխնոլոգիական լուծումների մշակմանը։ Խնդրահարույց է նաև զարգացած երկրներում արդեն իսկ կիրառվող տեխնոլոգիաների օգտագործումը Հայաստանում, քանի որ դրանց մեծ մասը կիրառելի չէ հայերենի դեպքում։»։ | Չի ընդունվել, քանի որ ներկայացված առաջարկությունը ծրագրի հետ որևէ առնչություն չունի: | Փոփոխություն չի կատարվել: |
13 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 06.04.2018 13:15:58 | Նախագծի 5-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ. «աջակցող տեխնոլոգիաները, որը սահմանվում է որպես ցանկացած ապրանք, գործիք, սարքավորում կամ տեխնոլոգիա, որը հարմարեցված է կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար։»։ | Չի ընդունվել, քանի որ ներկայացված առաջարկությունը ծրագրի հետ որևէ առնչություն չունի: | Փոփոխություն չի կատարվել: |
14 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 06.04.2018 13:15:58 | Նախագծի 5-րդ մասի «արդիականության և արդյունավետության բարձրացումը» բառերից հետո ավելացնել «և ներառականության ապահովումը» բառերով։ | Ընդունվել է: | Նախագծի հավելվածում կատարվել է համապատասխան լրացումը: |
15 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 06.04.2018 13:15:58 | Նախագծի 5-րդ մասի «հավասար պայմանների ապահովումը՝ ներառյալ» բառերից հետո լրացնել «հաշմանդամություն և (կամ)» բառերով։ | Չի ընդունվել, քանի որ ծրագրի 32-րդ կետում արդեն իսկ նախատեսված է: | Փոփոխություն չի կատարվել: |
16 | «Հաշմանդամություն և ներառական զարգացում» ՀԿ 06.04.2018 13:15:58 | Նախագծի 6-րդ մասը լրացնել նոր կետով՝ հետևյալ բովնադակությամբ. «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող և (կամ) հաշմանդամություն ունեցող սովորողների կրթական իրավունքի ապահովման նպատակով մշակել աջակցող տեխնոլոգիաների կարիքի գնահատման և տվյալների հավաքագրման մեխանիզմ։ Հասարակական կազմակերպությունների հետ համատեղ մշակել կրթական միջավայրում աջակցող տեխնոլոգիաների կիրառման ուղեցույց։»։ | Չի ընդունվել, քանի որ ներկայացված առաջարկությունը ծրագրի հետ որևէ առնչություն չունի: | Փոփոխություն չի կատարվել: |