Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

0%100%

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 712-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

1Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) 8-րդ հավելվածով սահմանված են ՀՀ ոստիկանությունում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների առավելագույն չափերը։

ՀՀ ներքին գործերի նախարարության ձևավորմամբ պայմանավորված ոստիկանության կառուցվածքում կատարվել են մի շարք փոփոխություններ։ Մասնավորապես՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կառուցվածքում ձևավորվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը, ինչպես նաև կառուցվածքային փոփոխություններ են կատարվել քրեական ոստիկանության գլխավոր վարչության կառուցվածքում։

Որոշմամբ սահմանված է․

ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական ապարատի ծառայողների համար սահմանված է 16931 դրամ, Երևան քաղաքի, մարզային վարչությունների օպերատիվ ծառայությունների ծառայողների համար՝ 21164 դրամ, տարածքային ստորաբաժանումների օպերատիվ ծառայությունների ծառայողների համար՝ 33069 դրամ, իսկ քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչության ծառայողների համար նաև՝ 13228 դրամ։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունը կազմված է կառուցվածքային և ենթակա կառուցվածքային ստորաբաժանումներից։ Ենթակա տարածքային ստորաբաժանումներն են Երևան քաղաքի և մարզային վարչությունները։

Հաշվի առնելով վերոգրյալը, նախագծով նախատեսված է ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության կենտրոնական ապարատի ծառայողների համար 16931 դրամ (պահպանվել է նույն չափը), գլխավոր վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողների համար (Երևան քաղաք և մարզեր)՝ 33069 դրամ։ Քրեական ոստիկանության գլխավոր վարչության հատուկ նշանակության վարչությունը անվանափոխվել է արագ արձագանքման վարչության, որի ծառայողների համար ևս պահպանվել է լրացուցիչ 13228 դրամ հավելումը։

ՀՀ ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչության ծառայողների համար սահմանված է 13492 դրամ հավելում։ Կառուցվածքային փոփոխությունների արդյունքում լուծարվել է վերոնշյալ գլխավոր վարչությունը և ձևավորվել է ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն, որը կազմված է կառուցվածքային և ենթակա ստորաբաժանումներից։

Որոշման 8-րդ հավելվածում նշված ծառայությունները ոստիկանության բարեփոխումների արդյունքում ընդգրկվել են նոր ստեղծված ստորաբաժանումներում։

Հետևաբար, նախագծով պահպանվել են վերոնշյալ գլխավոր վարչությունների կառուցվածքներում սահմանված և Որոշման 8-րդ հավելվածում այդ պաշտոնների համար սահմանված հավելումների չափերը։

Միաժամանակ, կառուցվածքային փոփոխություններով պայմանավորված, 8-րդ հավելվածում կատարվել են կառուցվածքային ստորաբաժանումների անվանումների ճշգրտումներ։

2Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ ՆԳՆ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում Երևան քաղաքի, մարզային վարչությունների և նրանց ենթակա տարածքային ստորաբաժանումների պաշտոնները սահմանված են ոստիկանության քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների կառուցվածքներում։

Նախագծով կարգավորվում է վերոնշյալ գլխավոր վարչություններում սահմանված և իրենց գործառույթները շարունակող պաշտոնների համար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման իրավական հիմքերը։

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի N 638-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված ՀՀ ոստիկանության բարեփոխումների 2020-2022 թվականների ռազմավարությունից:

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 Նախագծի ընդունմամբ պայմանավորված պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։

5Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ ներքին գործերի նախարարության կողմից

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության և համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունների կառուցվածքներում սահմանված համապատասխան պաշտոնների  ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների հատկացման շարունակականությունը։

 

 

 

 

 

ՀՀ ներքին գործերի նախարարություն

  • Discussed

    16.12.2024 - 31.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Financial

  • Ministry

    Ministry of Internal Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 979

Print