The project has not been accepted
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱԽՈՒՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- 1. Կարգավորման ենթակա ոլորտը
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի, 32-րդ հոդվածի 5-րդ մասի, 33-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթների պահանջների կատարումով։ Ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեն ուղղված է համայնքի հնգամյա զարգացման և 2025-2027 թվակնների միջնաժամկետ ծախսերի ծրագրով սահմանված դրույթների իրականացմանը, ապահովելով օրենսդրությամբ սահմանված լիազորությունների շրջանակում տեղական ինքնակառավարման մարմինների կողմից համայնքի բնակչության բարեկեցության բարձրացմանը:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Բյուջեի կազմման հիմքում ընկած են խնայողականությունը, հաշվեկշռվածությունը, արդյունավետությունը և հստակեցումը: Բյուջեն լինելով համայնքի եկամուտների ձևավորման ու ծախսերի կատարման տարեկան ֆինանսական ծրագիր, ուղղված է ՏԻՄ-ին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում համայնքային ծրագրերի իրականացմանը: Եկամտային և ծախսային հատվածներում կանխատեսումներն ու ծրագրավորումները իրականացվում են յուրաքանչյուր մասի համար առանձին: Համայնքի բյուջեի պլանավորումն իրականացվել է եկամուտների և ծախսերի ֆինանսական կառավարման միջակայքային (բարձր և ցածր) և ռեգրեսիոն մեթոդներով՝ վերջին երեք տարիների ընթացքում համայնքային բյուջե հաշվեգրված և փաստացի մուտքագրված եկամուտների հոսքի և առկա բազաների հիման վրա:
- 3. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» համայնքի ավագանու որոշման նախագիծը ընդունելու արդյունքում ակնկալվում է եկամուտների և ծախսերի արդյունավետ կառավարում (ֆինանսական ճիշտ կառավարում ), ոլորտային տարբեր ծրագրերի իրականացման պլանավորված մոտեցում և արդյունքների ձեռքբերում: Կապահովվի բյուջետային ծրագրի միջոցառումների ու գործողությունների կատարման թափանցիկությունն ու վերահսկման արդյունավետությունը:
Համայնքի բյուջետավարումը կդադարի դիտարկվել որպես ֆինանսական պլանի կազմում ու կատարում, առավել կկարևորվեն բնակչությանը համայնքային որակյալ ծառայությունների մատուցումը և համայնքի խնդիրների աստիճանական լուծումը:
Կարևորելով մասնակցային գործընթացները տեղական ինքնակառավարման համակարգում՝ բյուջետավորման այս ձևաչափով կամրագրվեն հաշվետվողականությունը, շարունակականությունը, ծրագրերի առաջնահերթությունների հստակ սահմանումը, բյուջետավարման գործառույթների հստակ բաշխումը, չափելիությունը:
- Իրավական ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
Քանի որ համայնքի բյուջեն` տեղական ինքնակառավարման մարմնին` Սահմանադրությամբ և օրենքներով վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ դրամական միջոցների ձևավորման և ծախսման որոշակի ժամանակահատվածի ֆինանսական ծրագիր է, որով սահմանվում են եկամուտների և ծախսերի կատարման նորմատիվները, հետևաբար բյուջեն հաստատելու վերաբերյալ ավագանու որոշման նախագիծը կրում է նորմատիվ բնույթ՝ պարունակելով վարքագծի պարտադիր կանոններ համայնքապետարանի աշխատակազմի, ենթակա կազմակերպություններ, համայնքի տարածքում գործունեություն ծավալող իրավաբանական անձանց և տնտեսվարող սուբյեկտների, համայնքի բնակիչների համար և ուղղված է կարգավորելու ՏԻՄ-ի վարած քաղաքականությունը ֆինանսական պլանավորում՝ եկամուտներ ակնկալող և ծախսեր պահանջող բոլոր ոլորտներում:
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄԸ
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ, ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
- 2023 թվականի փաստացի ցուցանիշներ՝
Համայնքի 2024 թվականի բյուջեն` հաստատված համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբեր 22-ի N209-Ն որոշմամբ
- 2025 թվականի կանխատեսվող ցուցանիշներ՝
- եկամուտների գծով՝ 2985 325,0 /երկու միլիարդ ինը հարյուր ութսունհինգ միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ
- ծախսերի գծով՝ 2985 325,0 /երկու միլիարդ ինը հարյուր ութսունհինգ միլիոն երեք հարյուր քսանհինգ հազար/ Հայաստանի Հանրապետության դրամ
«Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքներով:
ՀՀ Շիրակի մարզի Ախուրյան համայնքի 2025 թվականին համայնքի բյուջեի եկամուտները նախատեսվել են 2 985 325,0 հազ.դրամ՝ 2024 թվականի նախնական բյուջեի եկամուտների՝ 2 668 100,0 հազ.դրամի դիմաց։ Բյուջեի եկամուտները նախորդ տարվա համեմատ ավելի է 317 225,0 հազ.դրամով ավելի, որը պայմանավորված է պետության կողմից համահարթեցման սկզբունքով դրամադրվող դոտացիայով՝ 2024 թվականին հատկացվել է 2 063 050,6 հազ.դրամ 2025 թվականի նախատեսված է՝ 2 353 297,9 հազ.դրամ, որը նախորդ տարվա համեմատ ավել է 290 247,3 հազ.դրամ: Սեփական եկամուտները 2024 թվականին կազմել 603 050 ,4 հազ.դրամ, 2025 թվականի նախատեսվել է 630 028,1հազ.դրամ՝ նախորդ տարվա համեմատ ավել 26 977,7 հազ.դրամով (ըստ հարկատեսակների ներկայացված է աղյուսակում): Սեփական եկամուտները նախատեսված ընդհանուր եկամուտների մեջ կազմում է 21,2%, համահարթեցման սկզբունքով դրամադրվող դոտացիան 78,8 %:
Համայնքի բյուջեի ծախսերը նախատեսվել են 2 985 325,0 հազ.դրամ, վարչական բյուջեից պահուստաֆոնդին հատկացվել է՝ 766 011,0 հազ. դրամ, որից ֆոնդային ծախսերի համար հատկացվել է 730 000 հազ.դրամ, գույքի և հողի օտարումներ տողով հատկացվել է 100 000,0 հազ.դրամ:
Ըստ բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, նախատեսվող ցուցանիշները հետևյալն են.
1.Օրենսդիր և գործադիր մարմիներ, պետական կառավարում ծրագրով նախատեսվել է 684 500,0 հազ.դրամ, որից 5 000,0 հազ.դրամ նախատեսվել է ֆոնդային ծախսերի համար՝ վարչական սարքավորումներ ձեռք բերելու նպատակով: 2024 թվականի նկատմամաբ պակաս է նախատեսվել 44 500,0 հազ.դրամ, որը պայմանավորված է նախորդ տարվա փաստացի ծախսերով:
2.Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ նախատեսվել է 8 611,0 հազ.դրամ, նախորդ տարվա համեմատ ավել է պլանավորվել 2 760,0 հազ.դրամ, որը պայմանավորված է համակարգչային ծառայությունների պայմանագրի գնի ավելացմամբ։
3․ Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրով նախատեսվել է 442000,0 հազ.դրամ, 2024 թվականի նկատմամբ ավել է պլանավորվել 181 000,0 հազ.դրամ՝ պայմանավորված է 2024 թվականի նախանական բյուջեում ֆոնդային ծախսերի չներառմամբ: 2025 թվականին ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) ծրագրով նախատեսվել է 285 000,0 հազ.դրամ ֆոնդային ծախսերի համար՝ մասնակցային բյուջետավորման, նախագծահետազոտական ծախսերի և կատիտալ ծախսերի համար: Կատիտալ ծախսերում ներառվել են՝ Ախուրյան համայնքի թվով 6 բնակավայրերի գազաֆիկացման բաշխիչ ցանցի կառուցման աշխատանքների՝ Կառնուտ, Հովիտ, Բասեն, Ջրառատ, Առափի Քեթի, սնող՝ Ոսկեհասկ, Ախուրիկ, Ջաջուռ, Ջաջուռավան, Մեծ Սարիար, Կրաշեն բնակավայրերի սնող գազատարի կառուցման աշխատանքների համար:
4.Պաշտպանություն ծրագիր՝ 3 500,0 հազ.դրամ որը 4 500,0 հազ.դրամով պակաս է ընթացիկ տարվա համեմատ։ Նշված տարբերությունը պայմանավորված է 2025 թվականին նախատեսված ծախսերով:
5.Գյուղատնտեսություն ծրագրով նախատեսվել է 110 000,0 հազ.դրամ, նախորդ տարվա համեմաբ ավել 97 500,0 հազ.դրամ: Վարչական ծախսերից պակաս է պլանավորվել 2 500,0 հազ.դրամ՝ պայանավորված 2025 թվականի համար ձեռք բերվող նյութերի և ծառայություների քիչ պահանջով: Ֆոնդային ծախսերով նախատեսվել է 100 000,0 հազ.դրամով՝ ոռոգման ցանցերի արտիականցման համար:
6.Ճանապարհային տրանսպորտ ծրագրով՝ 378 500,0 հազ.դրամ, այդ թվում՝ ընթացիկ ծախսեր 90 000.0 հազ.դրամ՝ 2024 թվականի նկատմամբ ավել 15 000,0 հազ.դրամ, կապիտալ ծախսեր 288 500,0 հազ.դրամ՝ Ախուրյան համայնքի թվով 12 բնակավայրերում՝ Ախուրյան, Մարմաշեն, Մայիսյան, Բենիամին, Առափի, Երազգավորս, Բայանդուր, Արևիկ, Ազատան, Վահրամաբերդ, Հացիկ, Շիրակ ներբնակավայրային փողոցների ասֆալտապատման աշխատանքներ համար։ Տնտեսական հարաբերությունների (այլ դասերին չպատկանող)՝ գործառնություններից ֆինանսական մուտքերը նախատեսվել են – 100 000,0 հազ.դրամ:
7.Շրջակա միջավայրի պաշտպանություն ծրագրով՝ 15 000.0 հազ.դրամ վարչական ծախսերի համար, 5 000,0 հազ.դրամով պակաս 2024 թվականի նկատմամբ, պայմանավորված 2024 թվականի փաստացի ծախսերով:
8.Ջրամատակարում ծրագրով՝ 145 000,0 հազ.դրամ ընթացիկ ծախսեր 45 000.0 հազ.դրամ, 2024 թվականի նկատմամբ ավել 2 000,0 հազ.դրամ, կապիտալ ծախսեր՝ 100 000 ,0 հազ.դրամ Ախուրյան համայնքի Կամո, Բասեն, Ջրառատ,Հովիտ բնակավայրերի խմելու ջրի ցանցի արդիականացման աշխատանքների համար:
9.Փողոցների լուսավորում ծրագրով նախատեսվել է 67 000,0 հազ.դրամ վարչական ծախսեր, 2024 թվականի նկատմամբ պակաս 3 000,0 հազ.դրամ, պայամանավորված 2024 թվականի փաստացի ծախսերով:
10.Բնակարանային շինարարություն եվ կոմունալ ծառայություն ծրագրով՝ 21 500,0 հազ.դրամ՝ վարչական ծախսեր, ընթացիկ տարում այս ծրագրով նախատեսվել է 33 480,0 հազ.դրամ։
11․Այլ մշակութային կազմակերպություններ ծրագրով նախատեսվել է 16500,0 հազ.դրամ վարչական ծախսեր, 2024 թվականի նկատմամբ ավել՝ 8500,0 հազ.դրամ, պայմանավորված 2025 թվականին նախատեսվող մշակութային և սպորտային միջոցառումներով:
12.Նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթություն ծրագրով նախատեսվել է՝ 631 297,0 հազ.դրամ վարչական ծախսեր, թվով 22 մանակապարտեզի պահպանման ծախսերի համար: 2024 թվականի վերը նշված ծրագրով նախատեսվել է 485 235,7 հազ.դրամ: 2025 թվականին ավել է պլանավորվել 146061,3, որը պամանավորված նոր մանկապարտեզի ավելացմամբ:
- Արտադպրոցական դաստիարակություն ծրագրով՝ 271406,0 հազ.դրամ վարչական ծախսեր, թվով 6 արտադպրոցական կազմակերպությունների պահպանման ծախեր: 2024 թվականին նախատեսված 229 893,3 հազ.դրամի դիմաց:
- Սոցիալական պաշտպանություն ծրագրով նախատեսվել է 28000,0 հազ.դրամ վարչական ծախսեր: 2024 թվականի նկատմամբ ավել է պլանավորվել 12000,0 հազ.դրամ պայմանավորված 2024 թվականին կատարված փաստացի ծախսերով:
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
(հազար դրամ)
Հ/հ |
ՄՈՒՏՔԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2023թ.* փաստացի |
2024թ. հաստ. |
2025թ. կանխ. |
2025թ. 2024թ. նկատ.արտահայտված /հազար դրամով/ |
Բացատրություն |
|
1. |
ԸՆԴԱՄԵՆԸ ՄՈՒՏՔԵՐ |
3122061,1 |
2668100,0 |
2985325,0 |
317225,0 |
Պայմանավորված է .դոտացիայի և սփական եկամուտների ավելացմամբ |
|
2. |
Հողի հարկ համայնքների վարչական տարածքներում գտնվող հողի համար |
48108,5 |
13317,1 |
0 |
-13317,1 |
2025թ դեռևս չի նախատեսվել ապառք |
|
3. |
Անշարժ գույքի հարկ |
152034,1 |
159967,6 |
176376,0 |
16408,4 |
Համաձ.ՀՕ –233 հոդվածի և կատարվել է բազային ճշտումներ |
|
4. |
Գույքահարկ փոխադրամիջոցների համար |
239559,9
|
224012,7
|
245770,5 |
21757,8 |
Նոր գրանցված տրանսպորտ.միջ. |
|
5. |
Տեղական տուրքեր |
9246,7
|
8267,8
|
7520,2 |
-747,6 |
Պայաման.սպասարկման օբեկտն. Գործունեության դադարեցման պատճառով |
|
6. |
Քաղաքացիական կացության ակտեր գրանցելու, դրանց մասին քաղաքացիներին կրկնակի վկայականներ |
4065,1 |
3456,0 |
3300.0 |
-156,0 |
2024թ փաստացի մուտք. |
|
7. |
Պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ |
1500856,0 |
2063050,6 |
2353297.9 |
290247,3 |
|
|
8. |
Պետական բյուջեից տրամադրվող այլ դոտացիաներ |
25152,0 |
0 |
0 |
0 |
|
|
9. |
Կապիտալ արտաքին դրամաշնորհներ |
3997,9 |
0 |
0 |
0 |
|
|
10. |
Պետության կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների իրականացման ծախսերի ֆինանսավորման համար պետական բյուջեից ստացվող միջոցներ |
1999.0 |
1999.0 |
1999.0 |
0 |
|
|
11. |
Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) |
441095,8 |
0 |
0 |
0 |
|
|
12. |
Տեղական վճարներ |
92256,6 |
123274,8 |
129042,6 |
5767,8 |
Ավելացել է պայամանվ.նոր մանկ.բացումով, արվեստի դպրոցն.խմբերի համալրմամաբ |
|
13. |
Վարչական իրավախախտումների համար տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պատասխանատվության միջոցների կիրառումից եկամուտներ |
515,0 |
3000,0
|
200.0 |
-2800,0 |
2024թ փաստացի մուտք |
|
14. |
Օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված` համայնքի բյուջեի մուտքագրման ենթակա այլ եկամուտներ |
514034,6
|
5000,0 |
5000.0 |
0 |
|
|
15. |
Գույքի վարձակալությունից եկամուտներ |
86259,9 |
70856,2 |
62818,8 |
-8037,4 |
Պայմանագրերի ժամկետ. լրացմամաբ |
|
16. |
Կապիտալ ոչ պաշտոնական դրամաշնորհներ |
2880,0 |
0 |
0 |
0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ
ա) ըստ գործառական դասակարգման
(հազար դրամ)
Հ/Հ |
ԾԱԽՍԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ |
2023թ. փաստ. |
2024թ. հաստ. |
2025թ.կանխ |
|
|
2025թ. 2024թ. նկատ.արտահայտված /հազար դրամով / |
|
|||||
|
ԸՆԴԱՄԵՆԸ ԾԱԽՍԵՐ |
3155250,7 |
2668100,0 |
2985325,0 |
|
|
1. |
Օրենսդիր և գործադիր մարմիններ,պետական կառավարում |
610482,2 |
729000,0 |
684500,0 |
-44500,0 |
|
2. |
Ընդհանուր բնույթի ծառայություններ |
5815,0 |
5851,0 |
8611,0 |
2760,0 |
|
3. |
Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
377819,2 |
261000,0 |
492000,0 |
231000,0 |
|
4. |
Գյուղատնտեսություն |
520798,7 |
12500,0 |
110000,0 |
97500,0 |
|
5. ,0 |
Քաղաքացիական պաշտպանություն |
2050,0 |
8000,0 |
3500,0 |
-4500,0 |
|
6. |
Վառելիք և էներգետիկա |
|
|
|
|
|
7. |
ճանապարհային տրանսպորտ |
377297,1 |
75000,0 |
428500,0 |
353500,0 |
|
8. |
Աղբահանում |
81589,1 |
107000,0 |
126500,0 |
19500,0 |
|
9. |
Հողի օտարումից մուտքեր |
-60379,1 |
0 |
-100000,0 |
|
|
10. |
Շրջակա միջավայրի պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) |
5324,9 |
20000,0 |
15000,0 |
-5000,0 |
|
11. |
Ջրամատակարարում |
216596,6 |
43000,0 |
145000,0 |
102000,0 |
|
12. |
Փողոցների լուսավորում |
51862,7 |
70000,0 |
67000,0 |
-3000,0 |
|
13. |
Բնակարանային շինարարության և կոմունալ ծառայություններ (այլ դասերին չպատկանող) |
3484,0 |
40000,0 |
21500,0 |
-18500,0 |
|
14. |
Մշակութային ծառայություններ/ գրադարաններ/ |
25075,5 |
0 |
0 |
0 |
|
15. |
Այլ մշակութային կազմակերպություններ |
6032,7 |
8000,0 |
16500,0 |
8500,0 |
|
16. |
Նախադպրոցական և տարրական ընդհանուր կրթություն |
725629,4 |
485235,7 |
631297,0 |
|
|
17. |
Արտադպրոցական դաստիարակություն |
177050,1 |
229893,3 |
271406,0 |
146061,3
|
|
18. |
Սոցիալական պաշտպանություն |
17880,0 |
40000,0 |
28000,0 |
-12000,0
|
|
19. |
ՀՀ համայնքների պահուստային ֆոնդ |
421937,3 |
533620,0 |
766011,0 |
232391,0 |
|
-
Discussed
13.12.2024 - 07.01.2025
-
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Akhuryan Municipality of of Shirak Marz
Views 666
Print