Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի մայիսի 20-ի N 09-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը

100%0%
  • Discussed

    13.12.2024 - 28.12.2024

  • Type

    Order

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1321

Print

Suggestions

Արմինե Հակոբյան

28.12.2024

Ողջունելի նախագիծ է։ Կարծում եմ, շատ կարևոր է հեռավար ուսուցմամբ դասերին միանալու հնարավորությունը, որ տրվում է մեր շնորհալի աշակերտներին, ովքեր գտնվում են օտարերկրյա պետություններում և մասնակցում են որևէ ոլորտի միջազգային օլիմպիադաների, մրցաշարերի, կամ առաջնությունների։ Հաջողություններ եմ մաղթում բոլորին։ Շնորհակալություն նախագծի համար։

Մերի Գևորգյան

25.12.2024

Ողջունելի նախագիծ է։Միջազգային հարթակներում մեր երկիրը ներկայացնող աշակերտներին այն հնարավորություն կտա շարունակել հանրակրթական ծրագրով նախատեսված ուսումնական գործընթացը և բացակայությունների պատճառով չկանգնել հաջորդ դասարան փոխադրվելու վտանգի առաջ։Սակայն կարելի է այդ ամենն այլ ձևաչափով անցկացնել.ստեղծել մի կրթական հարթակ,որտեղից սովորողը կարող է օգտվել `բաց թողած թեմաները լրացնելով։Իսկ զուգահեռ ուսումնական գործընթացը անցկացնելը,կարծում եմ ,մրցաշարերին մասնակցող կամ բուժման նպատակով օտար երկրում գտնվող աշակերտներին այնքան էլ հարմար չէ։Շնորհակալություն։

Անուշ Միքայելյան

22.12.2024

Այն աշակերտները, ովքեր միջազգային օլիմպիադաների, զանազան մրցաշարերի , դժվարին առողջական խնդիրների պատճառով բացակայում են , պետք է հնարավորություն ունենան մասնակցելու դասերին հեռավար։ Առաջարկում եմ ստեղծել հատուկ հարթակ , որտեղ բոլոր առարկաների համար կլինեն ըստ թեմաների համապատասխան սահիկաշարեր, տեսադասեր, գրավոր թեստեր, որպեսզի դրանց միջոցով յուրացվեն բաց թողնված դասերը: Ողջունելի նախագիծ է:

See more