Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

0%0%

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ

ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

    «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքի 12-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվում են հուշարձանների պետական հաշվառման աշխատանքներ՝ անկախ սեփականության ձևից: Օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված պբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընգրկվելը՝ օրենսրությամբ սահմանված կարգով: Օրենքի 14-րդ հոդվածի համաձայն՝ հուշարձանների պետական ցուցակներում նորահայտ հուշարձան ընդգրկելը, ցուցակներից հանելը կատարվում են ըստ համապատասխան չափորոշիչների՝ լիազորված մարմնին կից գործող փորձագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

     Օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացված պետական հաշվառման արդյունքում հայտնաբերված նորահայտ հուշարձանները ՀՀ կառավարության կողմից 2007 թ. ապրիլի 12-ի N 456-Ն որոշմամբ ընդգրկվել են ՀՀ մարզերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում: Հետագա տարիներին նոր հայտնաբերված օբյեկտները պետական ցուցակներում ընդգրկելու գործընթացն իրականացնելու համար ՀՀ կառավարության պահանջով անհրաժեշտ էր համարվել սահմանելու նոր հայտնաբերված օբյեկտների պատմամշակութային արժեքի ճանաչման չափորոշիչներ: Միաժամանակ, կառավարությունը չափորոշիչների սահմանման հարցը առնչում էր «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» օրենքում փոփոխությունների և լրացումների իրականացման գործընթացի հետ:

      ՀՀ Ազգային ժողովը օրենքում վերոնշյալ փոփոխությունների և  լրացումների նախագիծը հաստատեց 2023 թ. մարտի 1-ին ընդունած օրենքով, որով սահմանվել է ՀՀ կառավարության «հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները» հաստատելու գործառույթ:

     ՀՀ կառավարությունը 2023 թ. դեկտեմբերի 14-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում նորահայտ հուշարձան ընդգրկելու և պետական ցուցակից հուշարձան հանելու վերաբերյալ չափորոշիչները հաստատելու մասին» N 2196-ն որոշմամբ հաստատել է չափորոշիչները, ինչը հնարվորություն է տալիս չափորոշիչների հիման վրա ճշտել նորահայտ հուշարձանների ցուցակը և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել սույն որոշման նախագիծը:

     Միաժամանակ, ներկայացվող որոշման նախագիծը նպատակ ունի նաև ցուցակից հանել կրկնակի հաշվառված, ցուցակում տարբեր անվանումներով նշված, գիտատեղեկատու նյութերից քաղված կամ հասցեների վրիպմամբ պետական ցուցակներում նշված հուշարձանները:

      Սույն որոշմամբ հստակեցվում են նաև անցած տարիներին ՀՀ կառավարության որոշումներով պատմության և մշակույթի հուշարձանների տեղավայրերի փոփոխությունները (գլխավորապես՝ որմնանկարներ) և նախկին տեղավայրերի ցուցակներից դրանց հանելու և նոր տեղավայրերում գրանցելու փաստերը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.

          Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացված  պետական հաշվառման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են մոտ 2650-ից ավելի պատմամշակութային արժեք ներկայացնող նորահայտ օբյեկտներ, որոնց մի մասը նախարարության փորձագիտական հանձնաժողովի որոշմամբ ստացել է նորահայտ հուշարձանների կարգավիճակ և ընդգրկվել նորահայտ հուշարձանների ցուցակներում: ՀՀ կառավարության կողմից 2023 թ. դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված չափորոշիչներին համապատասխանությունը ճշտելու նպատակով ցուցակը վերստին և հանգամանալից ուսումնասիրվել է: Ցուցակից հանվել են այն հուշարձանները, որոնք հաստատված չափորոշիչների պահանջներին չեն համապատասխանում:  Նորահայտերի ցուցակներից հանված օբյեկտների չափորոշիչներին համապատասխանության հարցը հնարավոր կլինի քննարկել լրացուցիչ ուսումնասիրությունից հետո՝ անհրաժեշտ հիմնավորումներն ապահովելու դեպքում, ինչից հետո այդ օբյեկտների հարցը կքննարկվի նախարարության փորձագիտան հանձնաժողովի նիստում:

      Ներկայացվող որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա հուշարձանների պահպանության օրենսդրությամբ սահմանված իրավասություններ ունեցող անձանց ապահովելու ՀՀ տարածքում նոր հայտնաբերված պատմամշակութային արժեք ունեցող ժառանգության հետագա անկորուստ պահպանությունը, կանոնակարգել դրանց ուսումնասիրման, վերականգնման, օգտագործման և հանրահռչակման հետ կապված գործընթացները:

      3  Կարգավորման նպատակը.

       ՀՀ Կառավարության կողմից հաստատված ՀՀ մարզերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների ճշգրտում, լրամշակում, հուշարձաններին վերաբերող փաստավավերագրական նյութերի պատրաստում, փաստաթղթերի մշակում, կազմում:

  1. 4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության մշակույթի և սպորտի  նախարարության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

        ՀՀ մարզերի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում լրացումներ, ճշգրտումներ կատարելը, մշակութային անշարժ ժառանգության հնարավորինս անաղարտ պահպանության ապահովումը:

  1. «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունման կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

     «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության որոշման նախագծի ընդունումը առնչվում է «Հայաստանի վերափոխման ռազմավարության» 2050 ցուցանիշների Մեր ազգային արժեքները մասի 10-րդ կետին՝ նկատի ունենալով, որ  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանները հանդիսանում են ազգային արժեքների նյութական ժառանգության բաղադրիչների կարևորագույն մասը, հայ ժողովրդի պատմության, պետականության, տարբեր ժամականշրջանների պետական և մշակույթի գործիչների դարերով ձևավորված հոգևոր կերտվածքի արգասիքն են և կրում են հայ ճարտարապետական մտքի հանճարեղ նկարագիրը, խորհրդանշում են հայ մարդու ազգային ինքնությունը, ազատասիրական ոգին և ներկայացնում են հայ գրի, քանդակային  ու որմնանկարչային արվեստի զարգացման տարբեր փուլերը: Այդ նկատառումներով նորահայտ հուշարձանները, որոնք, ըստ դասակարգման, հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության հնագիտական, ճարտարապետական, պատմական և կոթողային արժեքավոր և նշանակալի մասն են, ՀՀ կառավարության կողմից հաստատված պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներում ընդգրկումը թույլ կտա կանխել նորահայտ հուշարձանների տարածքների բռնազավթումները կամ ապօրինի յուրացումը, առավել մեծ հնարավորություններ կառաջանան որպես իրավունքի օբյեկտ հուշարձանների և դրանց տարածքների իրենց բնույթին ու նշանակությանը համապատասխան օգտագործումը: Գործընթացի իրականացմամբ կապահովվի նաև հոգևոր բնույթի կառույցների  պահպանական միջոցառումների իրականացումը, կհստակեցվի պետություն ու կրոնական կազմակերպություններ փոխհարաբերությունների տեսլականը՝ համատեքստում լուծելով հոգևոր ազգային արժեքների պահպանության իրավունքի խնդիրը: 

       ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի Հայաստանի Հանրապետության ձեռքբերումը կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին N 1902-Լ որոշմամբ հաստատված N 1 հավելվածի «Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն բաժնի «Մշակույթ մասի 33-րդ կետով սահմանված պահանջի հետ կապը հուշարձանների կադաստրի տվյալների մատչելիության ապահովումն է, հասարակությանը հուշարձանների կարգավիճակին և գույքային պատկանելության իրազեկման հարցում հստակ տեղեկատվության տրամադրման գործընթացների իրականացումը:

  1. 7. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպսասվելիք փոփոխությունները.

     «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում լրացուցիչ ծախս չի առաջացնում:

 

 

  • Discussed

    12.12.2024 - 27.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Cultural, Historical and cultural heritage protection

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 826

Print