Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

75%25%

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

­­­­­ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

­­­­­

1. Անհրաժեշտությունը

Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 9-ի N1120-Ա որոշման Հավելված 1-ի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N943-Լ որոշման Հավելված 2-ի  1-ին կետի 4-րդ ենթակետի հանձնարարականների կատարման անհրաժեշտությամբ, <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին>  ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջներով:  

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

­­­­­        «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի պետական և համայնքային ենթակայության հասարակական և արտադրական օբյեկտների շենքերի ու շինությունների շահագործման մատչելիության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակման աշխատանքները մեկնարկել են 2023 թվականին, Նախագիծը շրջանառվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության աջակցությամբ ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան՝ անհրաժեշտ տվյալների ամբողջական տեղեկատվությունը ձեռք բերելու համար: Նախագծի մշակման աշխատանքները իրականացվել, տվյալների հավաքագրման ձևաչափերը կազմվել և ամփոփվել են  ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:

    ՀՀ մարզերի և երևան քաղաքի պետական և համայնքային ենթակայության շենքերի ու շինությունների գերակշիռ մասը չի համապատասխանում ՀՀՇՆ IV-11.07.01-2006 (ՄՍՆ 3.02-05-2003) «Շենքերի և շինությունների մատչելիությունը բնակչության սակավաշարժուն խմբերի համար» շինարարական նորմերի հիմնական պահանջներին:

      Նախագծով նախատեսված միջոցառումները վերաբերում են մատչելիության խնդիրների ապահովման միայն նախագծման փուլին, նախագծման ժամկետները սահմանվել են ըստ առաջնահերթությունների՝ 2027-2030թթ-ին:

        Նախագծով ամրագրվել են պետական և համայնքային ենթակայության կրթական, առողջապահական և սոցիալական նշանակության օբյեկտներ, որոնք շահագործվում են մեծ թվաքանակով քաղաքացիների կողմից, սակայն մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձնանց համար, հատկապես կարևորվում են՝ դպրոցները, նախադպրոցական հաստատությունները, կրթական կենտրոնները, առողջապահական կենտրոններն ու առաջնային բուժօգնության ծառայություններ մատուցող հաստատությունները, հարակից ենթակառուցվածքները, ինչպես նաև համայնքային նշանակության ժամանցի վայրերն ու մշակույթի տները:

Նախագծային փաստաթղթերի մշակման ծախսերի նախնական գնահատում

      Նախագծով նախատեսվել են թվով 9 մարզերի և Երևան քաղաքի պետական և համայնքային ենթակայության կրթական, առողջապահական և վարչական օբյեկտների շենքեր և շինություններ

         Ծրագրի ՄԱՍ I-ով նախատեսվել են միայն նախագծման միջոցառումներ՝ շենքերի տեխնիկական վիճակի հետազննման արդյունքներով:

Նախագծով նախանշված ժամկետները նախնական են և ենթակա են փոփոխության:

Միաժամանակ

      Հաշվի առնելով նախագծի վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարության կարծիքը՝ անբավարար և վթարային օբյեկտների պարագայում առաջնահերթ նախատեսվել են միայն տեխնիկական վիճակի հետազննման ծախսեր 1.0մլն. դրամի չափով՝ նախագծման հետագա գործընթացը հստակեցնելու և համարժեք ծախսեր նախատեսելու համար:

     Ուստի՝ անբավարար և վթարային օբյեկտների տեխնիկական վիճակի հետազննման հրատապ միջոցառումները նախատեսվել են առաջին փուլում՝ 2027-2028թթ՝ առանց նախագծման ծախսերի, որի արդյունքում.

Երևան քաղաքի համար 2027-2030թթ հաշվարկվել է 3620.0մլն. դրամ, որից հրատապ՝ 2027-2028թթ՝ 1259.0մլն.դրամ (507 օբյեկտ)

ՀՀ Տավուշի մարզ՝ 835.0մլն.դրամ, որից հրատապ՝ 48.0մլն.դրամ (77 օբյեկտ)

ՀՀ Վայոց Ձորի մարզ՝ 1183.0մլն.դրամ, որից հրատապ՝ 122.0մլն.դրամ (97 օբյեկտ)

ՀՀ Սյունիքի մարզ՝ 1014.0մլնմ.դրամ, որից հրատապ՝ 218.0մլն.դրամ (93 օբյեկտ)

ՀՀ Շիրակի մարզ՝ 1514.0մլն.դրամ, որից հրատապ՝ 158.0մլն.դրամ (140 օբյեկտ),

ՀՀ Կոտայքի մարզ՝   1295.0մլն.դրամ, որից հրատապ՝ 161.0մլն.դրամ (117 օբյեկտ),

ՀՀ Լոռու մարզ՝ 1634.0մլն.դրամ, որից հրատապ՝ 374.0մլն.դրամ (174 օբյեկտներ),

ՀՀ Գեղարքունիքի մարզ՝ 2858.0մլն.դրամ, որից հրատապ՝ 810.0մլն.դրամ (207 օբյեկտ),

ՀՀ Արմավիրի մարզ՝ 170.0մլն.դրամ, որից հրատապ՝ 85.0մլն.դրամ (10 օբյեկտ),

ՀՀ Արագածոտնի մարզ՝ 2390.0մլն.դրամ, որից հրատապ՝ 529.0մլն.դրամ (217 օբյեկտներ)

ԸՆԴՀԱՆՈՒՐԸ՝ նախագծման և տեխնիկական վիճակի հետազննման համար՝ 16,513.0մլնդրամ, որից հրատապ՝ 2505.0մլն.դրամ

        Նախագծման աշխատանքները նախատեսվում են ՀՀ պետական և համայնքային բյուջեների, ինչպես նաև օրենքով չարգելված միջոցների հաշվին:

         Նախագծման խոշորացված ծախսերը ենթակա են ճշգրտման կնքված պայմանագրերի արդյունքներով: Այս ծրագրի շրջանակներում շինաշխատանքների համար անհրաժեշտ կապիտալ միջոցների մասով թվային կանխատեսումներ առկա չեն, սակայն անալոգային/նախադեպային օրինակի դիտարկմամբ կարելի է նշել մասնավորապես ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 3-ի  N250-Լ որոշմամբ հաստատված ցանկի օբյեկտները՝ որոնց մասով դրանք հաշվարկվել են նվազագույնը 50-100մլն.դրամ՝ առանց ծավալուն սեյսմիկ  միջոցառումների:

 

3. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծով ամրագրված  կարգավորումը առավելապես վերաբերում է ՀՀ վարչապետի 2023 թվականի նոյեմբերի 9-ի N1120-Ա որոշման Հավելված 1-ի 5-րդ կետը և ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 8-ի N943-Լ որոշման Հավելված 2-ի կետ 1-ի 4-րդ ենթակետի հանձնարարականով և «Քաղաքաշինության մասին» օրենքով նախատեսված՝ հաշմանդամություն ունեցող անձնանց համար շենքերի և շինությունների շահագործման մատչելիության ապահովման խնդիրներին՝ դրանց առաջնային փուլում նախագծային աշխատանքների կատարմանը:                                   

 Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերում և եկամուտներում նախատեսվում են  էական փոփոխություններ:

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի www.minurban.am կայքէջում:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

«Քաղաքաշինության մասին» օրենք

Հոդված 10, 1-ին մասի 3-րդ և  հոդված 10.1, 39-րդ կետեր

Կոմիտեն՝

- հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանն ուղղված ծրագրերը, սահմանում է առաջնահերթություններ.

- սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի ու շինությունների, այդ թվում՝ տրանսպորտային և ինժեներական ենթակառուցվածքների շահագործման մատչելիությունն ապահովող քաղաքաշինական միջոցառումների համալիրը (նորմերը, կանոնները), դրանց կիրառման պայմանները:

 

4. Ակնկալվող արդյունքը

Ակնկալվում է պետական և համայնքային ենթակայության շենքերի և շինությունների մատչելիության նախագծային աշխատանքների պատվիրակում՝ ըստ առաջնահերթ խնդիրների:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

­­­­­ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

«Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի պետական և համայնքային ենթակայության հասարակական և արտադրական օբյեկտների շենքերի ու շինությունների շահագործման մատչելիության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություններ չեն առաջանում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

­­­­­ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ԵՎ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՇԵՆՔԵՐԻ ՈՒ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

1. «Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի պետական և համայնքային ենթակայության հասարակական և արտադրական օբյեկտների շենքերի ու շինությունների շահագործման մատչելիության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի minurban.am և իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am կայքէջերում:

 

2. Հասարակության մասնակցությունը

«Հայաստանի Հանրապետության մարզերի և Երևան քաղաքի պետական և համայնքային ենթակայության հասարակական և արտադրական օբյեկտների շենքերի ու շինությունների շահագործման մատչելիության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ դեռ չեն ներկայացվել:

 

  • Discussed

    12.12.2024 - 27.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1014

Print

Suggestions

Գոհար Լևոնյան

12.12.2024

Հարգելիներս ամեն ինչ լավա բայց սեփական փորձով եմ ասում որպես մատչելիության մոնիթորինգի փորձագետ որ արդեն կառուցված անմատչելի մատչելությունը շտկելու 90% անհնար է դրա անհրաժեշտ է հաշմանդամություն ունեցող անձանց համայնքի հետ համագործակցել յուրաքանչյուրտ ձեր համայնքում եթե չունեք խնդրի կրող ապա կապվեք ՇՊ ԽՄԲԵՐԻ և ՀԿ_ների հետ

See more