Add to favourites

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

80%20%

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ

ՀՈՂԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԱԲՆԱԿԵՑՄԱՆ ՇՐՋԱՆԱԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Նախագծի անհրաժեշտությունը, նպատակը և ընթացիկ իրավիճակը.

Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) միջև 2023 թվականի նոյեմբերի 27-ին կնքվել է «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը, որի արդյունավետությունը հայտարարվել է 2024 թվականի մայիսի 22-ին: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է կառուցել Երևանի Ծովակալ Իսակով պողոտա-Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածը, 260 մետրանոց կամուրջ, ինչպես նաև՝ վերականգնել Կոմիտասի անվան այգու մի հատվածը՝ կիրառելով բնահեն լուծումներ: Ճանապարհը կապահովի անմիջական երթուղային կապը Երևանի 3 վարչական շրջանների (Մալաթիա-Սեբաստիա, Կենտրոն և Շենգավիթ) միջև՝ էականորեն նպաստելով տրանսպորտային հոսքերի արդյունավետ վերաբաշխմանը:

          Իսակով-Արշակունյաց ճանապարհահատվածի կառուցման աշխատանքային նախագիծը պետական համալիր փորձաքննական հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 13-ի որոշմամբ ստացել է հ․ 110 դրական եզրակացությունը։ Շինարարական աշխատանքների մեկնարկից առաջ պետք է իրականացվեն շինարարության հատվածն ընդգրկող տարածքներում հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքներ:

          ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1357-Ն որոշմամբ ճանապարհահատվածի կառուցման արդյունքում ազդեցության ենթարկվող գույքերի նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ:

Համաձայն վարկային համաձայնագրի, ծրագրի շրջանակներում հողի օտարման և տարաբնակեցման աշխատանքները պետք է իրականացվեն համաձայն ՀՀ գործող վերաբերելի օրենսդրության և ԱԶԲ-ի ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության, որը նախատեսում է փոխհատուցումների և նպաստների տրամադրում այնպիսի կորուստների դիմաց, որոնք ՀՀ օրենսդրությամբ նախատեսված չեն:

Սույն որոշման անհրաժեշտությունը բխում է Ծրագրի շրջանակներում նախատեսվող հողերի օտարման և տարաբնակեցման՝ ՀՀ օրենսդրության և ԱԶԲ-ի ոչ կամավոր տարաբնակեցման քաղաքականության ներդաշնակեցման պահանջից՝ սահմանելու փոխհատուցման ենթակա կորուստների տեսակները և փոխհատուցման սկզբունքները:

Որոշման հավելվածներով սահմանվող ՀՕՏՇ-ն հաստատված է ԱԶԲ կողմից։

  1. Նախագծով առաջարկվող կարգավորումների բնույթը.

ՀՀ կառավարության կողմից ՀՕՏՇ-ն հաստատվելուց անմիջապես հետո ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի նաև Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիրը (ՀՕՏԾ), որը կներառի ազդեցության ենթակա տնային տնտեսությունների և գույքերի վերաբերյալ տեղեկատվություն, ՀՕՏԾ իրականացման բյուջեն և ժամանակացույցը:

  1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի սպասվելիք փոփոխությունները.

Սույն որոշման ընդունմամբ ՀՀ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների եկամուտներում և ծախսերում ավելացում և (կամ) նվազեցում չի առաջանում:

  1. Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության մասին.

Սույն որոշման ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի և «Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» ՀՈԱԿ-ի կողմից:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Որոշման նախագիծն անմիջականորեն չի բխում ռազմավարական փաստաթղթերից, միաժամանակ՝ ապահովելու է Երևանի գլխավոր հատակագծով սահմանված՝ նոր ճանապարահահատվածի կառուցման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հիմքեր և, որպես այդպիսին, անհրաժեշտ նախապայման է վարկային համաձայնագրով հաստատված Ծրագրի իրականացման համար։

  • Discussed

    11.12.2024 - 26.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Territorial administration and development

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 1062

Print