Add to favourites

Under development

ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ 2025-2031 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

100%0%

Զբաղվածության ռազմավարության նախագծով, որպես հիմնական նպատակ է սահմանվել զբաղվածության խթանումը՝  մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողական աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով։ Ռազմավարությամբ նախատեսվում է նաև զբաղվածության ոլորտում պետական ​​քաղաքականության համակարգի փոխակերպում՝ նպատակաուղղված մարդկային կապիտալի (աշխատաշուկայի առաջարկի) զարգացմանը, բարձր արտադրողականությամբ աշխատատեղերի (աշխատաշուկայի պահանջարկի) աճին, աշխատուժի առաջարկի և պահանջարկի անհամապատասխանությունների կրճատմանը։

  • Discussed

    10.12.2024 - 26.12.2024

  • Type

    Decision

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 2667

Print

Suggestions

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

25.12.2024

Զբաղվածության 2025-2031 թվականների ռազմավարական ծրագրի նախագծով նախատեսվում է նախաձեռնել աշխատաշուկայի ոլորտի քաղաքականությանը վերաբերվող աշխատանքային խմբի ձևավորում՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ Էկոնոմիկայի նախարարության, ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ՀՀ ԿԳՄՍ, ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, ՀՀ Վիճակագրական կոմիտեի, ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչների ներգրավմամբ: Կազմակերպվելու են խմբի եռամսյակային հանդիպումներ՝ արդյունքների մասին զեկույցի մշակմամբ: Առաջարկվում է, աշխատանքային խմբում ընդգրկել նաև սոցիալական գործընկերներին, քանի որ նախագծի շահառուն աշխատողն է, իսկ աշխատատեղ ստեղծողը գործատուն։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

25.12.2024

Գլուխ 8-րդի 109-րդ կետով ձևովորվող աշխատաշուկայի քաղաքականությանը վերաբերվող աշխատանքային խմբի կազմում ներառել նաև շահագրգիռ հասարակական կազմակրպությունների, գործատուների և արհմիությունների ներկայացուցիչներ՝ գործընթացն առավել մասնակցային, նպատակային և արդյունավետ կազմակերպելու նպատակով։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

25.12.2024

Թիրախ խմբերն ընտրելիս, ինչպես օրինակ միջին տարիքի (30-40) չաշխատող կանայք հասկացությունը սահմանելիս հիմք ընդունել նաև «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծով սահմանված տարիքային շեմը, որը ԱԺ կողմից ընդունման փուլում է։

See more