ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՆԱԽԱԳԻԾ
ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«_____» ___________________ 2024 թվականի N ______
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԿՈՒՆՔ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԵՂԱԿԱՆ ՏՈՒՐՔԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐՆ ՈՒ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Տեղական տուրքերի և վճարների մասին»օրենքի 8-րդ,9-րդ,10-րդ,11-րդ,12-րդ,13-րդ, 14-րդ հոդվածների,«Տեղական ինքնակառավարման մասին»օրենքի18-րդ հոդվածի1-ին մասի 18-րդ կետի,«Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի 14-րդ հոդվածի,համայնքի ավագանին որոշում է՝
- Սահմանել՝Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025թվականի տեղական տուրքերի տեսակներն ու դրույքաչափերը համաձայն 1-ի:
2․Սահմանել՝Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ակունք համայնքի 2025 թվականի տեղական վճարների դրույքաչափերը համաձայն 2-ի:
3.Սույն որոշման հավելված 1-ի.
1) 1-ին կետի 2)- րդ ենթակետի «բ»-ից «դ» պարբերություններով և 5-րդ կետի 5․1 և 5․2 ենթակետերով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի նկատմամբ կիրառել 0,5 գործակից։
2) 6-րդ, 7-րդ կետերով, 9-րդ կետի 1)-ին ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով 2-րդ ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով, 10-րդ կետի, 12-րդ կետի 1)-ին ենթակետի «ա»-ից «զ» պարբերություններով սահմանված տեղական տուրքերի դրույքաչափի նկատմամբ կիրառել 0,3 գործակից։
3)Շինարարության թույլտվության ժամկետները շինարարության թույլտվությամբ սահմանված՝ շինարարության ժամկետի մինչև 20 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով առաջին անգամ երկարաձգելու դեպքում սույն հավելվածի 1․1-ին կետով սահմանված տեղական տուրքի դրույքաչափի նկատմամբ կիրառել 0․3 գործակից։
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից ։
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ` Հ․ ՌՈՒԲԵՆՅԱՆ
-
Duration
05.12.2024 22.12.2024 -
Type
Decision
-
Area
Local government
-
Ministry
Akunq Municipality of Kotayk Marz
Views 245
Print
Leave a suggestion
You can leave a comment on the webpage only after signing and logging into account.
Your comment will be published within 2 working days after confirmation by the site administrator.
Suggested proposals can be found in Summary section.